Ցույց տուր կառուցվածքը Մետատվյալներ Ֆայլերի ցուցակը Հրապարակման մանրամասներ: «ԷՄԻՆՅԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ»` հրատարակություն Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի (Մոսկվա)։ Լույս է տեսել 1901–1913-ին (9 գիրք), Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում և Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ. Խալաթյանց (հ. 1—8), Կ. Կոստանյան (հ. 9)։ Ժողովածուն հրատարակվել է Մ. Էմինի կտակած գումարով։ Մեծապես նպաստել է հայ ազգագրության և բանահյուսության հավաքման, հրատարակման և ուսումնասիրման գործին։«Էմինյան ազգագրական ժողովածու»–ի շնորհիվ հրապարակ եկան բանահյուսական-ազգագրական նշանավոր հավաքածուներ՝ Ալ. Մխիթարյանցի «Փշրանք Շիրակի ամբարներից», Ս. Հայկունու «Ժողովրդական վեպ և հեքիաթ», «Հայ֊քրդական վեպ», «Ժողովրդական երգ, առած, ասացվածք, հանելուկ, երդում, օրհնանք, անեծք և այլն»։ Գրի են առնված «Սասնա ծռեր»–ի 4 պատում, ժողովրդական վեպերի ու սիրավեպերի 32 պատում, 117 հեքիաթ ու առակ, 276 երգ, 7861 առած, ասացվածք, հանելուկ ևն։ Մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճառյանի «Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ», «Հայ բարբառագիտություն», «Հայերեն գավառական բառարան» աշխատությունները։ « Էմինյան ազգագրական ժողովածու»-ն հրապարակել է նաև ազգագրական, բանահյուսական, թարգմանական աշխատություններ։ Ամսագրի կամ հրապարակման վերնագիր: Էմինեան ազգագրական ժողովածու Հրապարակման ամսաթիվ: 1913 Հատոր: Թ Վերնագիր: Оглавленiе IX выпуска Այլ վերնագիր: Ցանկ Թ հատորի Աջակից(ներ): Խմբ.՝ Գ. Խալաթեանց (1901-1911) ; Կ. Կոստանեան (1913) Խորագիր: Philology; Linguistics Հրատարակիչ: Типографiя Н. Г. Аганьянцъ Ստեղծման ամսաթիվը: 1913 Տեսակ: Հոդված Ձևաչափ: pdf Բնօրինակի գտնվելու վայրը: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան