Սուր փորձերի պայմաններում կատուների վրա ուսումնասիրվել է միջնորմի միջին կորիզի (MSN) ազդեցությունը երկայնաձիգ ուղեղի ֆունկցիոնալ տարբերակված շնչառական նեյրոնների իմպուլսային ակտիվության վրա, ինչպես նաև սրտի պսակաձև անոթները և առաջնային վերջույթները նյարդավորող սիմպաթիկ նյարդերի (ստորսրտային և կմախքային) տոնիկ ակտիվության վրա: Բացահայտված է կոճղեզային շնչառական նեյրոնների 76.5% պատասխանելիությունը MNS-ի գրգռման դեպքում: Ընդ որում 56% ռեակտիվ նեյրոնները պատասխանում էին ընկճող տեսակի հակազդեցությամբ, ինչը արտահայտվում է շնչահերթի իմպուլսների միջին հաճախականության նվազմամբ և միջշնչահերթային ընդմիջումների երկարացմամբ: Մնացած 44% ռեակտիվ նեյրոնները պատասխանում էին գրգռող հակազդեցությամբ: MNS-ի գրգռումը միակողմանի ընկճող (57%) կամ դրդող (43%) ազդեցություն էր ունենում նաև հետազոտված սիմպաթիկ նյարդերի տոնիկ ակտիվության վրա: Հոդվածում քննարկվում են շնչառական և անոթաշարժ ակտիվության կարգավորման հնարավոր միջնորմային մեխանիզմները:
oai:arar.sci.am:45941
ՀՀ ԳԱԱ Զեկույցներ = Доклады НАН РА = Reports NAS RA
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jul 20, 2020
Mar 5, 2020
0
https://arar.sci.am/publication/51223
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Электрофизиологическое исследование влияния медиального ядра септума на активность бульбарных дыхательных нейронов и симпатических нервов | Jul 20, 2020 |
Л. Б. Нерсесян В. С. Еганова Н. Л. Погосян А. В. Аршакян
Л. Н. Мкртчян А. К. Нерсесян Г. А. Абрамян К. А. Алексанян З. Р. Тер-Погосян
В. Е. Адамян Р. С. Акопян Р. Б. Алавердян А. Л. Маркарян Г. Х. Мелконян С. Р. Нерсесян В. А. Саркисян Н. В. Табирян
В. И. Селезнев С. В. Гуськов Т. С. Килина
Р. А. Артюнян
О. П. Косоян А. О. Бантикян