Journal or Publication Title:
Date of publication:
Volume:
Number:
ISSN:
Additional Information:
Sahakyan Karine A., Hovhannisyan Roza P.
Title:
Գյումրու սոցիալ-մշակութային վերակազմավորումը հետտրավմատիկ իրականության համատեքստում
Other title:
The Socio-Cultural Restructuring of Gyumri in the Context of Post-Traumatic Reali
Creator:
Սահակյան, Կարինե Ա. ; Հովհաննիսյան, Ռոզա Պ.
Subject:
Uncontrolled Keywords:
քաղաքային հումոր ; ընտանեկան պատումներ ; խորհրդանշական անավարտություն ; մականուն ; հավաքական հիշողություն ; տրավմա ; ստեղծարարություն
Coverage:
Abstract:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրին ձևավորվեց որպես հետտրավմատիկ հիշողության, կորստի և շարունակական վերակառուցման յուրահատուկ սոցիալ-մշակութային տարածք։ Հոդվածի նպատակն է վերլուծել տարիներ անց Գյումրի քաղաքի ֆենոմենը՝ որպես տրավմայի, մշակութային հիշողության և ինքնության վերակազմավորման գործընթաց։ Հետազոտությունը հիմնված է 1988–1993 և 2022-2024 թվականներին Գյումրիում ու հարակից բնակավայրերում հավաքագրված ազգագրական դաշտային նյութերի որակական վերլուծության վրա։ Նյութերը ներառում են բանավոր նարատիվներ, հուշային վկայություններ, սատիրիկ պատմություններ, մարմնական զգացողությունների նկարագրություններ և երազային պատկերներ։ Վերլուծություն. Տվյալները մեկնաբանվել են մշակութային հիշողության, տրավմայի և քաղաքային ինքնության տեսական շրջանակներում։ Հատուկ ուշադրություն է դարձվել նարատիվների խորհրդանիշային կառուցվածքին, հիշողության քաղաքային ռեժիմներին և տրավմատիկ փորձառության մշակութային վերաիմաստավորման ձևերին։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Գյումրու «անավարտությունը» սահմանափակված չէ ֆիզիկական վերականգնման խնդիրներով։ Այն հանդես է գալիս որպես սոցիալ-հոգեբանական և մշակութային վիճակ, որտեղ անցյալի տրավման շարունակում է ազդել քաղաքային ինքնության, հիշողության և համայնքային հարաբերությունների վրա։ Միաժամանակ քաղաքային հիշողությունը վերածվում է ստեղծարարության, հումորի, պատմողականության և մշակութային դիմադրության աղբյուրի։ Գյումրին ներկայանում է որպես կենդանի հուշային տարածք, որտեղ տրավման և ստեղծարարությունը համատեղ ձևավորում են հետտրավմատիկ իրականության սոցիալ-մշակութային դինամիկան։
Following the 1988 Spitak earthquake, Gyumri emerged as a unique socio-cultural space shaped by post-traumatic memory, loss, and ongoing reconstruction. The aim of this article is to analyze the phenomenon of Gyumri several decades after the disaster as a process of trauma, cultural memory, and identity reconstruction. The study is based on a qualitative analysis of ethnographic field materials collected in Gyumri and surrounding settlements during 1988–1993 and 2022–2024. The materials include oral narratives, testimonies of memory, satirical stories, descriptions of bodily sensations, and dream narratives. The data were interpreted within the theoretical frameworks of cultural memory, trauma studies, and urban identity. Particular attention was paid to the symbolic structure of narratives, urban regimes of memory, and the cultural reinterpretation of traumatic experience. The findings demonstrate that Gyumri’s “unfinishedness” cannot be reduced to the consequences of incomplete physical reconstruction. Rather, it functions as a socio-psychological and cultural condition in which past trauma continues to shape urban identity, collective memory, and community relations. At the same time, urban memory becomes a source of creativity, humor, storytelling, and cultural resilience. Gyumri appears as a living memorial space where trauma and creativity jointly constitute the socio-cultural dynamics of post-traumatic reality.