Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2026

Volume:

1 (27)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Karapetyan Mikayel, Карапетян Микаел

Title:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերի և հիմնական ուղենիշների զարգացումները

Other title:

Развитие стратегических основ и основных направлений внешней политики Республики Армения ; Development of Strategic Foundations and Main Directions of Foreign Policy of the Republic of Armenia

Creator:

Կարապետյան, Միքայել

Subject:

Միջազգային հարաբերություններ

Uncontrolled Keywords:

ազգային անվտանգություն ; քաղաքականություն ; սահմանադրություն ; օրենք ; ռազմավարություն ; տարածաշրջան ; համագործակցություն ; արտաքին կապեր ; միջազգային վերադասավորում

Coverage:

85-95

Abstract:

Ժամանակակից միջազգային հարաբերությունները բնութագրվում են միջազգային ու տարածաշրջանային վերադասավորումներով, անվտանգության միջավայրի փոփոխականությամբ, որոնք հատկապես զգայուն են դարձնում փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է արտաքին քաղաքական հենքային մարտահրավերների առջև՝ պայմանավորված տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների շահերի բախմամբ և ուժերի հարաբերակցության փոփոխությամբ։ Հոդվածում հետազոտական նպատակ է առաջադրվել ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերը՝ ներառյալ ռազմավարական փաստաթղթերը և արտաքին քաղաքականության ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև բացահայ-տելու ՀՀ արտաքին քաղաքականության արդի հիմնական ուղենիշները՝ տարածաշրջանային ու միջազգային վերափոխումների պայմաններում: Հիմնական նպատակին համապատասխան հետևյալ խնդիրներն են առանձնացվել. - ուսումնասիրել ՀՀ անվտանգային քաղաքականության ռազմավարա-կան հիմքերի զարգացումները - վերլուծել և գնահատել ՀՀ արտաքին քաղաքականության առանձ-նացումը ռազմավարական մակարդակում - վերհանել միջազգային ու տարածաշրջանային ազդեցությունները ՀՀ անվտանգային արտաքին ուղենիշներում: Հետազոտության մեջ օգտագործվել են մեթոդաբանության հետևյալ տեսակները. - Գրականության վերլուծություն, որի շրջանակներում համեմատական վերլուծության են ենթարկվել միջազգային, տարածաշրջանային անվտանգության և ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ աշխատությունները: - Իրադարձային վերլուծություններ, որի շրջանակներում ուսումնասիր-վել են առանձին ուղղությունները և դրանց իրավակարգավորումները ՀՀ բազմակողմ ու երկկողմ գործակցության ձևաչափում։ - Պատմական-համեմատական մեթոդով համադրվել են ինչպես սահմանադրական ու օրենսդրական, այնպես էլ ռազմավարական քաղաքա-կան փաստաթղթերի զարգացումները: - Կոնտենտ անալիզը գործածվել է պաշտոնական հայտարարություններ, հրապարակումներ, վիճակագրական տվյալներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հարցազրույցներ ուսումնասիրելիս: Հոդվածում ներկայացված վերլուծության արդյունքում արվել են հետևյալ եզրահանգումները. 1. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արդի ուղենիշները ձևավորվում են ռազմավարական փաստաթղթերի և պետական քաղաքական հայտարարությունների հիման վրա՝ առաջնահերթ դիտարկելով անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովումը։ 2. Արտաքին քաղաքականությունը իրականացվում է բալանսավորված և բազմավեկտոր մոտեցմամբ՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության հաստատմանը, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավոր-մանը և միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացմանը՝ պետության միջազգային դիրքի ամրապնդման նպատակով։ 3. Հայաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցությունը բնութագրվում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության սկզբունքով, որը նպատակ ունի հավասարակշռելու հարաբերությունները տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների միջև։ 4. Խաղաղության շուրջ բանակցությունները նպաստում են պետության արտաքին քաղաքականության վերաձևակերպմանը՝ առաջ բերելով անվտան-գության բազմավեկտոր ապահովման, միջազգային երաշխիքների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ու ռիսկերի հավասարակշռման անհրաժեշտություն։
Contemporary international relations are characterized by international and regional restructurings, as well as a changing security environment, making the foreign policies of small states particularly sensitive. The Republic of Armenia faces fundamental foreign policy challenges stemming from the clash of interests between regional and extra-regional players and a shifting balance of power. The article aims to study the strategic foundations of the foreign policy of the Republic of Armenia, including strategic documents and the institutional structure of foreign policy, as well as to identify the main directions of the foreign policy of the Republic of Armenia in the context of regional and international transformations. In accordance with the main goal, the following tasks were identified: - to study the developments of the strategic foundations of the RA security policy, - to analyze and evaluate the differentiation of the RA foreign policy at the strategic level, - to reveal international and regional influences on the RA external security guidelines. The following methods were used in the study: - Literary analysis, which included a comparative study of works on international and regional security and the foreign policy of the Republic of Armenia. - Event analysis, which examined individual areas and their legal regulation within the framework of multilateral and bilateral cooperation between Armenia. - A historical-comparative method was used to compare the development of constitutional and legislative documents, as well as strategic policy documents. - Official statements, publications, statistical data, and interviews with high-ranking government officials of the Republic of Armenia were used for substantive analysis. As a result of the analysis presented in the article, the following conclusions can be drawn. 1. The current foreign policy directions of the Republic of Armenia are formed on the basis of strategic documents and state political statements, primarily taking into account independence, sovereignty, territorial integrity, and security. 2. Foreign policy is implemented through a balanced and multi-vector approach aimed at establishing regional peace, normalizing relations with neighboring countries, and deepening cooperation with international partners to strengthen the state's international position. 3. Armenia's bilateral and multilateral cooperation is characterized by the principle of a multi-vector foreign policy aimed at balancing relations between regional and extra-regional actors. 4. Peace negotiations contribute to a rethinking of the state's foreign policy, creating the need for multi-vector security, attracting international guarantees, and balancing the opportunities and risks of regional cooperation.
Современные международные отношения характеризуются глобальными и региональными перестройками, а также меняющейся обстановкой в сфере безопасности, что делает внешнюю политику малых государств особенно чувствительной. Республика Армения сталкивается с фундаментальными альных и внерегиональных игроков и изменением баланса сил. В статье ставится научная цель изучить стратегические основы внешней политики Республики Армения, включая стратегические документы и институциональную структуру внешней политики, а также определить основные направления внешней политики Республики Армения в контексте региональных и международных трансформаций. В соответствии с основной целью были определены следующие задачи: - изучить развитие стратегических основ политики безопасности РА, - проанализировать и оценить дифференциацию внешней политики РА на стратегическом уровне, - выявить международное и региональное влияние на внешнеполитические ориентиры РА в области безопасности. В исследовании использовались следующие методы: - анализ литературы, в рамках которого были проведены сравнительные исследования работ по международной, региональной безопасности и внешней политике РА. - анализ событий, в рамках которого были изучены отдельные направления и их правовое регулирование в формате многостороннего и двустороннего сотрудничества Армении. - исторически-сравнительный метод был использован для сопоставления развития конституционных и законодательных, а также стратегических политических документов. - для содержательного анализа использовались официальные заявления, публикации, статистические данные и интервью с высокопоставленными государственными чиновниками РА. В результате представленного анализа можно сделать следующие выводы. 1. Современные направления внешней политики Республики Армения формируются на основе стратегических документов и государственно-политических заявлений, в первую очередь с учетом обеспечения независимости, суверенитета, территориальной целостности и безопасности. 2. Внешняя политика осуществляется сбалансированным и многовекторным подходом, направленным на установление регионального мира, нормализацию отношений с соседними странами и углубление сотрудничества с международными партнерами в целях укрепления международных позиций государства. 3. Двустороннее и многостороннее сотрудничество Армении характеризуется принципом многовекторной внешней политики, направленной на сбалансирование отношений между региональными и внерегиональными субъектами. 4. Мирные переговоры способствуют переосмыслению внешней политики государства, создавая необходимость в многовекторной безопасности, привлечении международных гарантий и балансировании возможностей и рисков регионального сотрудничества.



Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf