Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

1

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Shahnazaryan Artashes, Шахназарян Арташес

Title:

Զաքարյան և Մահկանաբերդցի իշխանական տների փոխհարաբերությունները (XII դ. կեսեր – XIII դ. վերջեր)

Other title:

The Relations between the Zakaryan and Mahkanaberdtsi Princely Houses (Mid of the 12th - end of the 13th Centuries) ; Отношения между княжескими домами Закарянов и Махканабердци (середина XII в. – конец XIII в.)

Creator:

Շահնազարյան, Արտաշես

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Subject:

Պատմություն և քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

Զաքարյան ; Խոշաք ; Սադուն Ա ; Ավագ ; Մահկանաբերդցի

Coverage:

14-25

Abstract:

XII դ. առաջին կեսին պատմական ասպարեզ իջած և նույն դարի երկրորդ կեսին վերելք ապրած իշխանական տներից Զաքարյանների ու Մահկանաբերդցիների փոխհարաբերությունները սկիզբ առան նույն դարի կեսերին՝ նրանց միջև խնամիական կապի հաստատմամբ։ Զաքարյանների տոհմավագ իշխան Զաքարե Ա-ի որդի Մեծ Սարգիսն ամուսնացավ Մահկանաբերդցիների տոհմի հիմնադիր իշխան Վահրամի դուստր Սահակդուխտի հետ։ Քաղաքական ենթատեքստ ունեցող այդ ամուսնությունն այդ երկու իշխանական տների դիրքերի հետագա ամրապնդման նպատակ էր հե¬տա-պնդում։ Զաքարյանների ու Մահկանաբերդցիների փոխհարաբերությունների բնույթը ժամանակի ընթացքում ենթարկվում էր փոփոխությունների՝ կախված նրանց հզորությունից և Վրացական թագավորության կառավարման համակարգում ունեցած դիրքերից։
The relations between the Zakaryan and Mahkanaberdtsi princely houses that came out in the first half of the 12th century and rose to prominence in the second half of the same century, began in the middle of the same century with the establishment of in-law ties between them. Sargis the Great, son of Zakare I, the eldest prince of the Zakaryan dynasty, married Sahakdukht, daughter of Vahram, the founder of the Mahkanaberd dynasty. This marriage, which had a politi-cal connotation, pursued the goal of further strengthening the positions of these two in-law princely houses.
Княжеские дома Закарянов и Махканабердци появились на исторической арене в первой половине XII в., и уже во второй половине того же века они обрели из¬вестность. Отношения между Закарянами и Махканабердци, обусловленные наличием сватовских связей, сложились в середине того же века. Саргис Великий, сын Закаре I, старшего князя рода Закарянов, женился на Саакдухт, дочери Ваграма, основателя рода Махканабердци.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան