Object structure

Journal or Publication Title:

«Կաճառ» Գիտական հոդվածների ժողովածու. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն = ״Качар״ Сборник научных трудов. НАН РА Международный научно-образовательный центр =“Katchar” Collection of Scientific Articles. International Scientific-Educational Center NAS RA

Date of publication:

2026

Number:

1

ISSN:

2579-2903

Official URL:

click here to follow the link

Additional Information:

Պետրոսյան Քրիստինե

Title:

Social-Psychological Characteristics of Addictive Socialization

Other title:

Կախվածություն ձևավորող սոցիալականացման սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները

Creator:

Petrosyan, Kristine

Subject:

Psychology

Uncontrolled Keywords:

Addictive socialisation ; normative socialisation ; perception ofreality ; behavioural patterns ; self-assessment

Coverage:

57-66

Abstract:

In modern society, the socialisation of adolescents occurs in contexts where various globalisation processes shape individual development. Research in recent decades shows the social multidimensionality of adolescent characteristics, expressed in adolescents’ tendencies to disrupt social ties they establish and to transform socially significant values. The socialisation of adolescents takes place in conditions of “decentralisation of values”, when the value system formed in society includes age-related value subsystems, which often contradict socially significant value-demand meanings and behavioural models. The age crisis of adolescents is exacerbated in the conditions of the ontological crisis, uncertainty of values, and transformation of modern societies. In this situation, the phenomenon of addictive socialisation arises and is exacerbated. This study focuses on the sociopsychological characteristics of addictive socialisation of adolescence, which were revealed through the method of self-assessment. It has been shown that addictive socialisation develops under the influence of personal and social factors that arise and develop in problematic situations and as a result of distorted perceptions of the consequences of addictive behavioural models, which leads to destructive changes in the socialisation process. Addictive socialisation is characterised by insufficient manifestation of adaptation mechanisms: a distorted perception of reality, increased tension and anxiety, a desire to escape from reality, an emphasis on unmet needs and demonstrative motivation.
Ժամանակակից հասարակությունում դեռահասների սոցիալականացումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ համաշխարհայնացման տարաբնույթ գործընթացներն ազդում են անձի զարգացման վրա: Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս դեռահասության բնութագրման սոցիալական բազմաչափությունը, որն արտահայտվում է դեռահասների կողմից հաստատված սոցիալական կապերը խաթարելու և հասարակայնորեն նշանակալի արժեքների վերափոխման միտումներով: Դեռահասների սոցիալականացումը տեղի է ունենում «արժեքների ապակենտրոնացման» պայմաններում, երբ հասարակությունում ձևավորված արժեքային համակարգում ներառվում են տարիքային արժեքային ենթահամակարգեր, որոնք հաճախ հակադրվում են հասարակայնորեն նշանակալի արժեք-պահանջմունքային իմաստներին և վարքային մոդելներին: Դեռահասների տարիքային ճգնաժամը սրվում է ժամանակակից փոխակերպվող հասարակությունների գոյաբանական ճգնաժամի, արժեքների անորոշության և տրանսֆորմացիայի պայմաններում: Այս իրավիճակում առաջանում և սրվում է կախվածություն ձևավորող սոցիալականացման երևույթը: Այս ուսումնասիրությունը կենտրոնանում է դեռահասության շրջանում կախվածություն ձևավորող սոցիալականացման սոցիալ-հոգեբանական բնութագրումների վրա, որոնք վեր են հանվել ինքնագնահատման մեթոդի միջոցով: Ցույց է տրվել, որ ադդիկտիվ սոցիալականացումը զարգանում է անձնական և սոցիալական գործոնների ազդեցության ներքո, որոնք առաջանում և զարգանում են խնդրահարույց իրավիճակներում և կախվածություն ձևավորող վարքային մոդելների հետևանքների վերաբերյալ աղավաղված ընկալումների հետևանքով, ինչը հանգեցնում է սոցիալականացման գործընթացի քայքայիչ (դեստրուկտիվ) փոփոխությունների: Կախվածություն ձևավորող սոցիալականացումը բնութագրվում է հարմարվողականության մեխանիզմների անբավարար դրսևորմամբ՝ իրականության աղավաղված ընկալմամբ, լարվածության և տագնապայնության աճով, իրականությունից փախչելու ցանկությամբ, չբավարարված կարիքների և ցուցադրական մոտիվացիայի շեշտադրմամբ:

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Պարբերական

Format:

pdf

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան