Journal or Publication Title:
Armenian Journal of Political Science=Հայկական քաղաքագիտական հանդես
Date of publication:
Number:
ISSN:
Additional Information:
Title:
Other title:
The Use of Ambiguity in Mediated Agreements: The Armenian-Turkish Protocols
Creator:
Contributor(s):
Subject:
Հայ-թուրքական հարաբերություններ
Uncontrolled Keywords:
բանակցություններ ; միջնորդություն ; հնարավոր համաձայնության գոտի
Coverage:
Abstract:
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել երկիմաստության հայեցակարգը դիվանագիտական խոսույթում, միջնորդավորված համաձայնագրերի համատեքստում՝ հայ-թուրքական հարաբերությունների դեպքի հիման վրա: Ուսումնասիրվում է Հայաստանի և Թուքիայի միջև դիվանագիտական լեզվի զարգացման ընթացքն արդի բանակցային փուլում, որը սկսվել է 1992 թվականից տարվող երկկողմ բանակցություններով ու պաշտոնական հայտարարություններով և ավարտվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի կառավարության միջնորդությամբ նախաստորագրված արձանագրություններով: Ներկայացվում է, թե ինչպես են միջնորդներն օգտագործում երկիմաստությունը՝ որպես տեքստի միջոցով կողմերի հաշտեցման գործիք, և այն հետևանքները, որոնց ապագայում կարող է հանգեցնել երկիմաստության պահպանումը: Քննարկվում է, թե դիվանագիտական լեզվի զարգացումն ինչպես է ազդել կողմերի համար հնարավոր համաձայնության գոտու ձևավորման վրա, մասնավորապես, տարածաշրջանում քաղաքական և աշխարհաքաղաքական նոր իրողությունների տեսանկյունից:
Publisher:
Digitization:
Հայկական քաղաքագիտական հանդես-ի թվային տարբերակը ներբեռնվել է Armenian Researchers կայքէջից։