Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2025

Number:

3 (26)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Varderesyan Shushanik, Вардересян Шушаник

Title:

ՀՀ նախագահական կառավարման մոդելը

Other title:

The Presidential Model of Government in Armenia ; Президентская модель правления в Армении

Creator:

Վարդերեսյան, Շուշանիկ

Subject:

Իրավագիտություն

Uncontrolled Keywords:

նախագահական համակարգ ; կառավարման ձև ; Հայաստանի քաղաքական իշխանություն ; սահմանադրական բարեփոխումներ ; ժողովրդավարություն ; խորհրդարանական կառավարում ; պետական կառավարման մոդելներ

Coverage:

102-113

Abstract:

Այս հոդվածի նպատակն է ուսումնասիրել նախագահական կառավարման մոդելը Հայաստանի Հանրապետությունում՝ բացահայտելով դրա առավելություններն ու թերությունները, ինչպես նաև համեմատական վերլուծություն կատարել խորհրդարանական կառավարման մոդելի հետ, վերհանել նախագահական կառավարման համակարգի հիմնական ինստիտուցիոնալ առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը գործադիր իշխանության կառուցվածքի վրա։ Սույն հոդվածի խնդիրներն են` 1. Վերլուծել նախագահական կառավարման համակարգի առավելություններն ու սահմանափակումները Հայաստանի Հանրապետության քաղաքական համատեքստում։ 2. Իրականացնել նախագահական և խորհրդարանական կառավարման մոդելների համեմատական վերլուծություն՝ բացահայտելով կառուցվածքային և գործառնական տարբերությունները։ 3. Ուսումնասիրել նախագահի ինստիտուտի դերի դրական և բացասական դրսևորումները պետական իշխանության համակարգում։ Հետազոտության ընթացքում կիրառվել են հետևյալ գիտական մեթոդները՝ համեմատական վերլուծություն, պատմական և իրավաքաղաքական վերլուծություն, փաստաթղթերի և օրենքների բովանդակային վերլուծություն, սինթեզի և համադրության մեթոդ։ Հոդվածի գիտական նորույթը կայանում է նրանում, որ այն համադրում է ՀՀ նախագահի ինստիտուտի իրավաքաղաքական վերլուծությունը կառավարման արդյունավետության տեսանկյունից՝ հիմնվելով ինչպես Գիտական Արցախի, այնպես էլ ՀՀ գիտական պարբերականների արդի ուսումնասիրությունների վրա։ Հոդվածում դիտարկվում է նաև հասարակական ընկալումների դերը կառավարման մոդելի կայացման հարցում։ Աշխատանքում հիմնավորել ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի կայացման գործընթացում կարևոր է կառավարման ձևի ընտրությունը։ Հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ նախագահական կառավարման մոդելը կարող է ապահովել քաղաքական կայունություն և իշխանության պատասխանատվության հստակություն՝ պայմանով, որ գործեն արդյունավետ հակակշիռներ և սահմանափակումներ։
The purpose of this article is to study the presidential government model in the Republic of Armenia, identifying its advantages and disadvantages, as well as to conduct a comparative analysis with the parliamentary government model, to reveal the main institutional features of the presidential government system and their impact on the structure of the executive branch. The objectives of this article are: 1. to analyze the advantages and limitations of the presidential government system in the political context of the Republic of Armenia. 2. to conduct a comparative analysis of the presidential and parliamentary government models, identifying structural and operational differences. 3. to study the positive and negative manifestations of the role of the presidential institution in the system of state power. The following scientific methods were used during the research: comparative analysis, historical and legal and political analysis, content analysis of documents and laws, synthesis and comparison method. The scientific novelty of the article lies in the fact that it combines the legal and political analysis of the institution of the President of the Republic of Armenia from the perspective of management efficiency, based on modern studies of both the Scientific Artsakh and scientific journals of the Republic of Armenia. The article also examines the role of public perceptions in the establishment of a governance model. In the work, we have substantiated that the choice of the form of governance is important in the process of establishing the political system of the Republic of Armenia. As a result of the research, it was revealed that the presidential governance model can ensure political stability and clarity of government responsibility, provided that effective checks and balances are in place.
Цель данной статьи – изучение модели президентского правления в Республике Армения, выявление ее преимуществ и недостатков, а также проведение сравнительного анализа с парламентской моделью правления для раскрытия основных институциональных особенностей президентской системы правления и их влияния на структуру исполнительной власти. Задачи данной статьи: 1. анализ преимуществ и ограничений президентской системы правления в политическом контексте Республики Армения; 2. проведение сравнительного анализа президентской и парламентской моделей правления, выявление структурных и оперативных различий; 3. изучение позитивных и негативных проявлений роли президентского института в системе государственной власти. В ходе исследования использовались следующие научные методы: сравнительный анализ, историко-правовой и политический анализ, контент-анализ документов и законов, метод синтеза и сравнения. Научная новизна статьи заключается в том, что она сочетает в себе правовой и политический анализ института Президента Республики Армения с точки зрения эффективности управления, основанный на современных исследованиях как научного журнала «Научный Арцах», так и научных журналов Республики Армения. В статье также рассматривается роль общественного мнения в формировании модели управления. В работе обосновывается что выбор формы правления важен для процесса формирования политической системы Республики Армения. В результате исследования было выявлено, что президентская модель управления может обеспечить политическую стабильность и ясность ответственности правительства при условии наличия эффективных механизмов сдержек и противовесов.

Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Ամսագիր

Format:

pdf