Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2025

Number:

3 (26)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Mkhitaryan Elina, Мхитарян Элина

Title:

Արցախահայության հարկադիր տեղահանության երկարաժամկետ հետևանքները. որոշ ասպեկտներ

Other title:

Long-term Consequences of the Forced Displacement of Artsakh Armenians: Some Aspects ; Долгосрочные последствия принудительного перемещения армян Арцаха: некоторые аспекты

Creator:

Մխիթարյան, Էլինա

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

հարկադիր տեղահանություն ; բնիկ ժողովուրդ ; համայնքայինին քնություն ; ոչ նյութական մշակութային ժառանգություն ; փախստականներ ; հավաքական հիշողություն ; արցախահայ փախստականության ժառանգություն

Coverage:

9-19

Abstract:

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Արցախի բնիկ հայ բնակչության հարկադիր տեղահանության երկարաժամկետ հետևանքները՝ դիտարկելով դրանք որպես համայնքային ինքնությունը, հավաքական հիշողությունը, ոչ նյութական մշակութային ժառանգությունը խաթարող խորքային և շարունակական գործընթաց: Հոդվածը կենտրոնանում է տեղահանության պայմաններում համայնքային կյանքի քայքայման, սերնդային հիշողության փոխանցման խզման, ոչ նյութական մշակութային պրակտիկաների վերարտադրության անհնարինության, ինքնության ու մշակութային իրավունքների սահմանափակման խնդիրների վրա: Հոդվածը հիմնված է որակական հետազոտության մեթոդաբանությամբ դաշտային ուսումնասիրության արդյունքների վրա: Հետազոտությունն իրականացվել է փորձագետների հետ խորքային հարցազրույցների1 (key informant - 3), տեղահանված արցախցիների հետ ֆոկուս խմբային քննարկումների2 (Focus group - 5) և խորքային հարցազրույցների3 (In-depth - 27) ձևաչափով՝ ընդգրկելով ընդհանուր 78 անձ: Հետազոտության ընթացքում կիրառվել են կառուցվածքային (semi-structured field-guides) դաշտային ուղեցույցներ և դիտարկումների գրանցման տեխնիկաներ (note-taking techniques)։ Տվյալների վերլուծությունն իրականացվել է դաշտային գրառումների բազմակի ընթերցման, առանցքային թեմաների կոդավորման և հետազոտական արդյունքների թեմատիկ խմբավորման միջոցով։ Որակական դաշտային հետազոտության արդյունքում ստացված տվյալները հարադրվել են փաստաթղթային ուսումնասիրության հետ՝ կիրառելով պատմահամեմատական և իրավական-դոկտրինալ վերլուծության մեթոդներ։ Դաշտային դիտարկումները համեմատվել են փաստաթղթերի, միջազգային իրավական ակտերի, գիտական գրականության, հետազոտությունների հետ՝ օգտագործելով ընդհանուր գիտական՝ դիալեկտիկական և տրամաբանական, նաև հատուկ՝ պատմահամեմատական, վերլուծական մեթոդներ՝ բարձրացնելով հետազոտության արդյունքների վավերականությունը։
The purpose of this article is to examine the long-term consequences of the forced displacement of the indigenous Armenian population of Artsakh, viewing them as a profound and continuous process that undermines community identity, collective memory, and intangible cultural heritage. The article focuses on the issues of the destruction of community life under conditions of displacement, the rupture of intergenerational transmission of memory, the impossibility of reproducing intangible cultural practices, and the restriction of identity-related and cultural rights. The article is based on the results of a field study conducted using qualitative research methodology. The research was carried out through key informant interviews with experts (3), focus group discussions (5) and in-depth interviews (27) with displaced Armenians from Artsakh, covering a total of 78 participants. During the research process, semi-structured field guides and note-taking techniques were applied. Data analysis was conducted through repeated reading of field notes, coding of key thematic areas, and thematic grouping of research findings. The data obtained from the qualitative field research were combined with documentary analysis through the application of historical-comparative and legal-doctrinal methods. Field observations were interpreted and compared with policy documents, international legal instruments, academic literature, and the results of similar studies, using general scientific dialectical and logical methods, as well as specific historicalcomparative and analytical approaches, which contributed to enhancing the validity of the research findings.
Целью настоящей статьи является изучение долгосрочных последствий принудительного перемещения коренного армянского населения Арцаха, рассматриваемый как глубинный и непрерывный процесс, подрывающий основы общинной идентичности, коллективной памяти и нематериального культурного наследия. В статье особое внимание уделяется разрушению общинной жизни в условиях перемещения, разрыву механизмов межпоколенческой передачи памяти, усложнению воспроизводства нематериальных культурных объектов, а также ограничению идентификационных и культурных прав. Статья основана на результатах полевого исследования, проведённого с применением качественной методологии. Исследование осуществлялось в формате развернутых интервью с экспертами (key informant - 3), фокус-групповых обсуждений с перемещёнными армянами Арцаха (focus group - 5) и развернутыхинтервью (in-depth - 27), охватывая в общей сложности 78 участников. В ходе исследования применялись полуструктурированные полевые методы (semistructured field-guides) и техники фиксации наблюдений (note-taking technique). Анализ данных осуществлялся путём многократного прочтения полевых записей, кодирования ключевых тематических направлений и тематической группировки результатов исследования. Данные, полученные в результате качественного полевого исследования, были сопоставлены с результатами документального анализа с применением историко-сравнительных и правовых-доктринальных методов. Полевые наблюдения интерпретировались и сопоставлялись с политическими документами, международно-правовыми актами, научной литературой и результатами аналогичных исследований с использованием общенаучных диалектических и логических, а также специальных историко-сравнительных и аналитических методов, что способствовало повышению валидности результатов исследования.

Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Ամսագիր

Format:

pdf