Object structure

Journal or Publication Title:

Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը․ Հոբելյանական միջազգային գիտաժողովի գիտական հոդվածների ժողովածու (15-17 սեպտեմբերի)

Date of publication:

2025

ISBN:

978-9939-9312-5-8

Additional Information:

Варданян Гоар, Кешишян Геворг, Vardanyan Gohar, Qeshishyan Gevorg

Title:

Նորարարության զարգացման և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները ՀՀ-ում

Other title:

Возможности развития инноваций и внедрения инновационных технологий в РА ; Opportunities For The Development Of Innovation And The Implementation Of Innovative Technologies In The Republic Of Armenia

Creator:

Վարդանյան, Գոհար ; Քեշիշյան, Գևորգ

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան

Subject:

Նորաստեղծական զարգացում

Uncontrolled Keywords:

նորարարություն ; ինովացիոն տեխնոլոգիաներ ; Գլոբալ նորարարության ինդեքս ; մրցունակություն ; նորարարական ներդրումներ ; նորարարական արդյունքներ ; GII վարկանիշ

Coverage:

188-202

Abstract:

Ներկայումս նորարարությունը և ինովացիոն տեխնոլոգիաները իրենցից ներկայացնում են 21-րդ դարի տնտեսությունների շարժիչ ուժերը: Համաշխարհային զարգացման ներկայիս փուլը հիմնված է նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծման և դրանց տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում կիրառման վրա: Նորարարությունների պարբերական ներդրումը թույլ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին ոչ միայն բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, այլև մրցունակ մնալ արագ զարգացող շուկաների պայմաններում: Հարկ է նշել, որ Հայաստանը գտնվում է տնտեսական նորացման ուղու վրա: Տեղական արտադրության, ծառայությունների և արտահանման աճի համար անհրաժեշտ է կիրառել նորարարական լուծումներ և բարձր տեխնոլոգիաներ, ինչն էլ իր հերթին կխթանի մրցունակությունն ու տնտեսական կայունությունը։ Գլոբալ և տարածաշրջանային անկայունության պայմաններում Հայաստանը պետք է կարողանա արագ հարմարվել փոփոխություններին՝ տեխնոլոգիական առաջընթացի և ինովացիոն լուծումների շնորհիվ։ Հոդվածի նպատակն է`վերլուծել Հայաստանում նորարարության զարգացման ընթացքը, բացահայտել ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման խոչընդոտներն ու հնարավորությունները, և ներկայացնել առաջարկություններ՝ ինովացիոն միջավայրի ձևավորման համար։ Այդ նպատակին հասնելու համար մեր կողմից առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները. -հիմնավորվել է նորարարական արտադրանքի և ծառայությունների կիրառման նշանակությունը ՀՀ մրցունակության բարձրացման գործում, -վերլուծվել է Հայաստանի դիրքը Գլոբալ նորարարության ինդեքսում, - ներկայացվել է այն հիմնական ուղղությունները և գործոնները, որոնք ազդում են Հայաստանում նորարարության զարգացման և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների վրա: Հետազոտության համար տեսական, տեղեկատվական և մեթոդաբանական հիմք են հանդիսացել հայրենական և արտասահմանյան գիտնականների ու հետազոտողների աշխատությունները, ՀՀ ՎԿ-ի, Միավորված Ազգերի Կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տարեկան վերլուծական զեկույցների տվյալները: Ուսումնասիրության մեթոդները: Հետազոտության ընթացքում կիրառվել են համեմատությունների, վիճակագրական վերլուծության, նկարագրականտրամաբանական և այլ մեթոդներ: Եզրակացություններ և արդյունքներ: Հոդվածում կատարված վերլուծության արդյունքները վկայում են, որ. - ըստ GII դիրքի, նորարարական ներդրումների և նորարարական արդյունքների Հայաստանի ցուցանիշները վերջին հինգ տարիներին ցուցաբերել են աննախընթաց իջեցման միտումներ, վերջինս նույնիսկ չի գերազանցել 2021 թվականի և դրան հաջորդող տարիների մակարդակները, իսկ նորարարական ներդրումների և նորարարական արդյունքների գծով արձանագրվել են 2020 թվականի ցուցանիշներից էլ ցածր արդյունքներ, -GII 2024-ում Հայաստանի համար կարճաժամկետ հեռանկարում բարելավվել է 6 և վատթարացել՝ 4 ցուցանիշ, - GII 2024-ում Հայաստանը նորարարական ներդրումների առումով աշխարհում զբաղեցնում է 79-րդ տեղը, այն նախորդ տարվա համեմատ ավելի բարձր է։ Իսկ նորարարական արդյունքների առումով Հայաստանը զբաղեցնում է 55-րդ տեղը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի բարձր է, -Հայաստանը GII 2024-ում չի ընդգրկվել գիտատեխնիկական ոլորտի 100 լավագույն կլաստերների մեջ։
В настоящее время инновации и инновационные технологии являются движущими силами экономики XXI века. Современный этап глобального развития основан на создании новых знаний и технологий и их применении во всех сферах экономической деятельности. Регулярное внедрение инноваций позволяет экономическим субъектам не только повышать эффективность использования существующих ресурсов, но и оставаться конкурентоспособными в условиях быстро развивающихся рынков. Стоит отметить, что Армения находится на пути экономического обновления. Для роста местного производства, сферы услуг и экспорта необходимо применять инновационные решения и высокие технологии, что, в свою очередь, будет способствовать повышению конкурентоспособности и экономической стабильности. В условиях глобальной и региональной нестабильности Армения должна уметь быстро адаптироваться к изменениям посредством технологического прогресса и инновационных решений. Целью статьи является анализировать процесс развития инноваций в Армении, выявить препятствия и возможности внедрения инновационных технологий, а также внести предложения по формированию инновационной среды. Для достижения этой цели в основу исследования были поставлены следующие задачи: -обосновать важность использования инновационных продуктов и услуг в повышении конкурентоспособности Республики Армения, -проанализировать позицию Армении в Глобальном индексе инноваций, -представить основные направления и факторы, влияющие на развитие инноваций и возможностей внедрения инновационных технологий в Армении. Теоретическую, информационную и методологическую основу исследования составили труды отечественных и зарубежных ученых и исследователей, данные официальной статистики, опубликованные Статистическим комитетом РА, ежегодных аналитических отчетов Европейской экономической комиссии ООН и Всемирной организации интеллектуальной собственности. Методы исследования. В ходе исследования использовались методы сравнений, статистического анализа, описательно-логические и другие аналитические инструменты. Выводы и результаты.Результаты проведенного в статье анализа свидетельствуют о том, что: - согласно позиции GII, показатели Армении по инновационным инвестициям и инновационным результатам показали беспрецедентные тенденции к снижению за последние пять лет, последние даже не превысили уровни 2021 года и последующих лет, а по инновационным инвестициям и инновационным результатам были зафиксированы результаты даже ниже показателей 2020 года, - в GII 2024 года Армения в краткосрочной перспективе улучшила на 6 и ухудшила на 4 показателя, - в GII 2024 года Армения занимает 79-е место в мире по инновационным инвестициям, что выше, чем в прошлом году. А по инновационным результатам Армения занимает 55-е место, что выше, чем в прошлом году, - в GII 2024 года Армения не вошла в топ-100 кластеров в научнотехнической сфере.
n the contemporary world, innovation and innovative technologies constitute the main driving forces of 21st-century economies. The current stage of global development is founded on the generation of new knowledge and technologies and their application across all areas of economic activity. The systematic introduction of innovations enables economic entities not only to enhance the efficiency of resource utilization but also to maintain competitiveness in rapidly evolving markets. Armenia is currently undergoing a process of economic renewal. To ensure the growth of domestic production, services, and exports, the adoption of innovative solutions and high technologies is essential, as these directly contribute to improved competitiveness and economic stability. In the context of global and regional instability, Armenia’s ability to adapt swiftly to changing conditions largely depends on technological progress and the effective implementation of innovative solutions. The purpose of this article is to analyze the development of innovation in Armenia, identify the barriers and opportunities for the implementation of innovative technologies, and propose recommendations for the formation of a favorable innovation environment. To achieve this objective, the study substantiates the role of innovative products and services in enhancing Armenia’s competitiveness, examines Armenia’s position in the Global Innovation Index (GII), and identifies the key directions and factors influencing innovation development and technology adoption. Methodology: The study is based on the works of domestic and international researchers, official data from the Statistical Committee of the Republic of Armenia, and analytical reports of the United Nations Economic Commission for Europe and the World Intellectual Property Organization. Comparative analysis, statistical methods, and descriptive-logical approaches are employed. The Rsults: The results indicate a significant decline in Armenia’s innovation inputs and outputs over the past five years. In GII 2024, Armenia improved in six indicators and worsened in four, ranking 79th in innovation inputs and 55th in innovation outputs, while remaining outside the top 100 scientific and technological clusters




Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ ՏԻ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

General note:

Նվիրված ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին