Object structure

Date of publication:

2025

ISBN:

978-9939-9312-5-8

Title:

Մակրոտնտեսական ցուցանիշների շարժընթացը և փոխանցվող ֆինանսատնտեսական ճգնաժամի վտանգը

Creator:

Մակարյան, Աննա ; Մկրտչյան, Համլետ ; Դալլաքյան, Սվետլանա

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան

Subject:

Մակրոէկոնոմիկա ; Ֆինանսական հիմնախնդիրներ

Uncontrolled Keywords:

ճգնաժամ ; արժութային ճգնաժամ ; բանկային ճգնաժամ ; դիմադրողականություն ; արտառոց դեպքեր ; ընթացիկ հաշվի պասուրդ ; ներմուծում ; վարկեր

Coverage:

61-80

Abstract:

Հոդվածի արդիականություն: Համաշխարհային առկա զարգացումների համատեքստում կարևորվում է մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը՝ հատկապես վերջիններիս շարժընթացը և դրանց ֆինանսական ճգնաժամ ազդանշող շեմային արժեքներից շեղումը պարզելու մակրոտնտեսական խոցելիության աստիճանը ճգնաժամի հանդեպ և վերջինիս հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, ինչպես նաև հնարավոր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակը: Նպատակ: Վերլուծել մակրոտնտեսական ցուցանիշների շարժընթացը և բացահայտել մակրոտնտեսական խոցելիության աստիճանը, հատկապես փոխանցվող ճգնաժամի հանդեպ տնտեսության դիմադրողականության/ճկունության աստիճանի բարձրացնելուն ուղղված համապատասխան առաջարկություններ անելու նպատակով: Նպատակի իրագործման համար խնդիր է դրվել՝ • Գրականության ակնարկի հիման վրա բացահայտել փոխանցվող ճգնաժամը ազդանշող ցուցանիշները և հնարավոր տևողությունը և վերլուծել վերջիններս, ինչպես նաև ներկայացնել դրանց շեղումը ճգնաժամ ազդանշող շեմերից։ • Ներկայացնել փոխանցվող ճգնաժամի հնարավոր ազդեցությունը (ՌԴ-ում հնարավոր արժութային ճգնաժամի հետևանքով) և զարգացումները, ինչպես նաև մատնանշել համապատասխան միջոցառումներ տնտեսության դիմադրողականության աստիճանը բարձրացնելու նպատակով: Ուսումնասիրության մեթոդը: Գրականության ակնարկի հիման վրա, որպես ֆինանսական ճգնաժամ (այլ երկրից փոխանցման ուղիների միջոցով առաջացած)՝ ազդանշող լավագույն ցուցանիշներից մեկը դիտարկվել է ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը, տվյալ պակասուրդը պայմանավորող գործոնները, հարաբերակցության շարժընթացը, պակասուրդի պահպան-ման կամ ֆինանսավորման հնարավորությունները: Դիտարկվել են նաև ներքին մակրոտնտեսական խոցելիությունը պայմանավորող ցուցանիշների («արտառոց դեպքերի») շարժընթացը, պարզելու, թե որքան խորը կլինի տնտեսական անկումը և որքան կտևի վերականգնումը: Վերլուծվել են նաև տնտեսության դիմադրողականությունը նկարագրող ցուցանիշները: Բոլոր տվյալները վերցվել են ՀՀ ՎԿ-ի և ՀՀ ԿԲ-ի համապատասխան բազաներից և զեկույցներից: Եզրակացությունները և արդյունքները: Արտաքին շոկով պայմանավոր-ված (առևտրային գործընկեր համարվող երկրում պահանջարկի փոփոխություն) ՀՀ տարածքում կարող է արձանագրվել փոխանցվող ճգնաժամ 2026թ.-ին՝ հատ-կապես ՀՀ ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների արտահանման, դրամական փոխանցումների կրճատման և զբոսաշրջության ուղիների միջոցով: Վատագույն դեպքում ՀՀ-ում կարող է արձանագրվել «կրկնակի ճգնաժամեր», երբ արձանագրվի արժութային և բանկային ճգնաժամ միաժամանակ: «Արտառոց իրադարձություններով» պայմանավորված ճգնաժամի բացասական ազդեցությունը կլինի բավականին խորը, իսկ վերականգնումը կտևի երկար: Հետևաբար, ՀՀ կառավարությունը հիմնականում արտաքին պետական պարտքի մեծացման միջոցով է փորձելու հաղթահարել ճգնաժամի ազդեցությունը՝ համապատասխան հակաճգնաժամային միջոցառումներ մշակելով, իսկ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար ավելի մեծ չափի ֆինանսավորում է անհրաժեշտ լինելու, քան COVID-19-ի դեպքում:

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ ՏԻ

Format:

pdf

General note:

Նվիրված ՀՀ Գաա Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին