Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Avagyan Knarik, Авакян Кнарик

Title:

Աջակցություն սիրիահայ հայրենադարձներին կացարանով և բնակարանով ապահովելու հարցում (2012–2018 թթ.)

Other title:

Support in Providing Accommodation and Housing to Syrian-Armenian Repatriates (2012–2018) ; Содействие в предоставлении убежища и жилья армянам-репатриантам из Сирии (2012–2018 гг.)

Creator:

Ավագյան, Քնարիկ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Subject:

Պատմություն եւ քաղաքագիտություն

Coverage:

98-113

Abstract:

Ամփոփում – 2012 թ. սիրիահայերի՝ դեպի Հայաստան առանձնապես ստվարացած հոսքը առաջ բերեց նրանց կացարանով և բնակարանով ապահովելու հրատապ անհրա-ժեշտություն: Եվ քանի որ այդ հարցը ՀՀ իշխանությունների մտահոգության առարկան դարձավ, ուստի ձեռնարկած քայլերի շնորհիվ չի արձանագրվել առանց կացարանի մնացած ոչ մի սիրիահայ։ Թեպետ Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքների հա-մար միանվագ ֆինանսական աջակցություն չի եղել, բնակարանի ձեռքբերման հարցում սիրիահայերը որևէ արտոնություն չեն ունեցել, սակայն նրանց ճնշող մեծամասնությունը օգտվել է բնակվարձի փոխհատուցման իրավունքից։ ՀՀ սփյուռքի նախարարության ձեռնարկած օպերատիվ և անհետաձգելի միջոցառումների, ինչպես նաև համասփյուռք-յան ու միջազգային տարբեր կազմակերպությունների գործակցությամբ ցուցաբերված ֆինանսական աջակցության շնորհիվ կացարանով ու բնակարանով ապահովվել են Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերը։ Այնպես որ, ի տարբերություն օտար երկրնե-րում հայտնված մեր հայրենակիցների, ոչ մի նորեկ դրսում չի մնացել։ Հանրապետու-թյան նախագահի հանձնարարությամբ և Կառավարության 2013 թ. հունիսի 6-ի որոշ-ման համաձայն՝ մեկնարկել է բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագիրը Արա-գածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, որը, սակայն, չիրականացավ ֆինանսական մի-ջոցների բացակայության պատճառով: Հայաստանում սիրիահայերի համար բնակարան կառուցելու գործն իրականացվել է բարեգործական ծրագրի, ինչպես նաև անհատ սի-րիահայերի նախաձեռնության շնորհիվ: Abstract – In 2012, in the conditions of a particularly large influx of Syrian Armenians to Ar-menia, one of the most important issues was providing them with housing and apartments. And since this issue was a matter of concern for the RA authorities, no Syrian-Armenians were recorded as being left without housing. Although there was no one-time financial assis-tance for Syrian-Armenian families arriving in Armenia, Syrian-Armenians did not benefit from any privileges in the matter of acquiring an apartment, the overwhelming majority used the right to compensation for housing costs. Thanks to the operational and urgent measures taken by the RA Ministry of Diaspora, as well as the financial assistance provided in coopera-tion with various pan-Diaspora and international organizations, all Syrian-Armenians arriving in Armenia were provided with housing and apartments. So, unlike our compatriots who ended up in foreign countries, no newcomer was left outside. By order of the RA President and according to the decision of the Government of 2013, June 6, the "New Aleppo" housing construction project was launched in the city of Ashtarak, Aragatsotn region, but was not im-plemented due to lack of financial resources. The work of building housing for Syrian-Armenians in Armenia was carried out thanks to a charitable program, as well as the initiative of an individual Syrian-Armenian. Аннотация – В 2012 году, в условиях интенсивного притока сирийских армян в Ар-мению, одним из важнейших вопросов стало обеспечение их жильём и квартирами. И поскольку этот вопрос был предметом обеспокоенности властей РА, ни один сирийский армянин не остался без жилья. Хотя и единовременной финансовой помощи семьям си-рийских армян, прибывающих в Армению, не предоставлялось, и сирийские армяне не пользовались какими-либо льготами в вопросе приобретения квартиры, но подавляющее большинство воспользовалось правом на компенсацию расходов на жильё. Благодаря оперативным и неотложным мерам, принятым Министерством диаспоры РА, а также финансовой помощи, оказанной при сотрудничестве с различными общедиаспораль-ными и международными организациями, все сирийские армяне, прибывшие в Арме-нию, были обеспечены жильём и квартирами. Таким образом, в отличие от наших сооте-чественников, оказавшихся в дальнем зарубежье, сирийские армяне не остались без крова. По поручению Президента РА и Правительства от 6 июня 2013 года в городе Аштарак Арагацотнской области стартовал проект жилищного строительства «Новый Алеппо», однако он не был реализован из-за нехватки финансовых средств. Работа по строительству жилья для сирийских армян в Армении осуществлялась благодаря благо-творительной программе, а также инициативе отдельных сирийских армян.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան