Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

Լույս է տեսնում տարեկան 6 անգամ

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

«Ամբերդ» տեղեկագիր="Ambert" bulletin= "Амберт" бюллетень

Հրապարակման ամսաթիվ:

2025

Համար:

2 (33)

ISSN:

2579-2989

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Аветисян, Самвел, Avetisyan Samvel

Վերնագիր:

Հայաստանում ծաղկաբուծությունը ծաղկում է

Այլ վերնագիր:

В Армении процветает цветоводство ; Flower Production Blooming In Armenia

Ստեղծողը:

Ավետիսյան, Սամվել

Խորագիր:

Շուկաներ և մրցակցություն

Չվերահսկվող բանալի բառեր:

ծաղկաբուծություն ; ջերմոցային ; արտահանում ; ինտենսիվ տեխնոլոգիաներ

Ծածկույթ:

29-37

Ամփոփում:

Մինչև վերջերս Հայաստանի բուսաբուծության ոլորտի մասնագիտացումը բնորոշելիս շեշտադրվում էին պտղաբուծությունը և խաղողագործությունը։ Ներկայում այս շարքում լինելու իրավունք է ստացել նաև ջերմոցային ծաղկաբուծությունը։ Կլիմայական վտանգավոր երևույթներին դիմակայող, սակավահող Հայաստանի համար փակ գրունտի զարգացումը հիմնավոր հեռանկարներ ունի։ Նախ՝ ջերմոցային տնտեսության պայմաններում հաջողությամբ կիրառվում են առաջադիմական տեխնոլոգիաներ, որոնք, բացի բարձր արտադրողականությունից, ապահովում են նաև ճշգրիտ գյուղատնտեսության գրեթե բոլոր հատկանիշները։ Որպես կանոն, ջերմոցային պայմաններում մշակվում էին բանջարեղեն և կանաչիներ, սակայն ներկայում մեծ տեղ է տրվում ծաղկաբուծությանը, իսկ որոշ երկրներում՝ նաև կիվիի, բանանի և այլ մերձարևադարձային մշակաբույսերի մշակությանը։ Այդուհանդերձ, հիմնականում արդյունաբերական ծավալներ ունեն բանջարաբուծությունը և ծաղկաբուծությունը, որոնց համար կարևոր խթան է արտահանման շուկայի կայուն պահանջարկը։ ՀՀ ջերմոցային ծաղիկների արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, ուստի մոտ ապագայում պետք է էլ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերն այդ շուկայում և, միաժամանակ, չանտեսել գյուղմթերքի արտահանման բազմազանեցման հնարավորությունները։ Հոդվածում լուսաբանվում են ՀՀ-ում ջերմոցային ծաղկաբուծության զարգացման ձեռքբերումները, այս ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրման միջ ազգային փորձը և արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունները։
До недавнего времени при определении специализации отрасли растениеводства в Армении упор делался на плодоводство и виноградарство. В настоящее время право на включение в этот список получило и тепличное цветоводство. Развитие закрытого грунта имеет большие перспективы для Армении, которая сталкивается с опасными климатическими явлениями и имеет ограниченные земельные площади. Во-первых, в тепличном хозяйстве успешно применяются передовые технологии, которые, помимо высокой производительности, обеспечивают еще и практически все возможности целевого земледелия. Как правило, в тепличных условиях выращивали овощи и зелень, но в настоящее время большое значение придается также цветоводству, а в некоторых странах — выращиванию киви, бананов и других субтропических культур. Однако промышленные объемы в основном приходятся на овощеводство и цветоводство. Важным стимулом для этого является стабильный спрос на экспортном рынке. Крупнейшим рынком сбыта тепличных цветов Армении является Российская Федерация, поэтому в ближайшем будущем позиции Армении на этом рынке должны еще больше укрепиться, и в то же время нельзя игнорировать возможности диверсификации.
Until recently, Armenia's plant-growing sector was primarily focused on fruit cultivation and viticulture. Today, greenhouse floriculture has emerged as an important component of this sector. The development of protected agriculture holds strong prospects for Armenia, a country facing adverse climatic conditions and limited arable land. Greenhouse farming enables the successful application of advanced technologies, which not only ensure high productivity but also incorporate nearly all aspects of precision agriculture. Traditionally, greenhouses have been used for cultivating vegetables and greens. However, floriculture is now gaining substantial importance. In some countries, greenhouses are even used to grow subtropical crops such as kiwi and bananas. Nevertheless, industrial-scale production remains concentrated primarily on vegetable cultivation and floriculture. A key driver behind this development is the stable demand in export markets. The Russian Federation is currently the largest export destination for Armenian greenhouse-grown flowers. Therefore, it is essential to further strengthen Armenia’s position in that market while also exploring opportunities for diversification.


Հրատարակիչ:

ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատ․

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Գլխավոր նշում:

Նյութը վերցված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքից։