Journal or Publication Title:
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
Small States in Modern International Multilateral Relations
Other title:
Փոքր պետություններն արդի միջազգային բազմակողմ հարաբերություններում
Creator:
Subject:
Uncontrolled Keywords:
Small state ; superpower ; territory ; population ; sovereignty ; economy ; international organisation ; region ; security ; multilateral format ; foreign relations ; cooperation
Coverage:
Abstract:
In modern international relations, states adopt strategies to confront security and other challenges. The strategies they choose, passive, defensive, or active, depend not only on resources but also on the ability of the political elite to correctly assess the international environment and find a balance between security, sovereignty, and development. Given the disproportionate distribution of power in the field of international relations, small states are often compelled to avoid forceful confrontations and instead utilise diplomatic and multilateral cooperation tools. The international involvement of small states today is predominant, especially within the framework of the UN and other global and regional multilateral platforms, where the majority of member states are small states. These states can combine efforts and act as a collective voice, often promoting global agendas such as the fight against climate change, the goal of sustainable development, the protection of human rights, and the strengthening of peace. Small states, despite their limitations, can become influential and proactive actors, provided they manage their internal resources wisely and develop a stable and flexible foreign policy. Their strength is not limited to material factors, but is based on strategic orientation, ideological cohesion, effective work with international partners, and institutional cooperation. In international relations, especially in a multilateral format, the strength of a small state is measured not only by its size but also by its ability to act intelligently, persistently, flexibly, and purposefully. These states can act not only as consumers of security but also as peacemakers, disseminators of international norms, and bearers of joint actions to solve global challenges. Small states rely heavily on multilateral diplomacy, legal mechanisms, and niche diplomacy, which allow them to increase their political weight in international organisations without the resources of force.
Ժամանակակից միջազգային հարաբերություններում պետությունները որդեգրում են անվտանգային և մյուս մարտահրավերներին դիմակայելու ռազմավարություններ: Նրանց ընտրած ռազմավարությունները՝ պասիվ, պաշտպանողական կամ ակտիվ, կախված են ոչ միայն ռեսուրսներից, այլև քաղաքական վերնախավի կարողությունից՝ ճիշտ գնահատելու միջազգային միջավայրն ու գտնելու հավասարակշռության կետը՝ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման միջև։ Միջազգային հարաբերությունների ոլորտում ուժերի անհամաչափ բաշխվածության պայմաններում փոքր պետությունները հաճախ ստիպված են լինում խուսափել ուժային առճակատումներից և կիրառել դիվանագիտական բազմակողմ համագործակցության գործիքներ։ Փոքր պետությունների միջազգային ներգրավվածությունն այսօր փաստացի գերակշռող է հատկապես ՄԱԿ-ի ևայլ գլոբալ ու տարածաշրջանային բազմակողմ հարթակների շրջանակներում, որտեղ անդամ երկրների մեծ մասը դասվում է փոքր պետությունների շարքը։ Այս պետությունները կարողանում են համատեղել ջանքերը և հանդես գալ որպես կոլեկտիվ ձայն՝ հաճախ առաջ մղելով այնպիսի գլոբալ օրակարգեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կայուն զարգացման նպատակները, մարդու իրավունքների պաշտպանությունը և խաղաղության ամրապնդումը։ Փոքր պետությունները, չնայած իրենց սահմանափակումներին, կարող են դառնալ ազդեցիկ և նախաձեռնող դերակատարներ՝ պայմանով, որ ունակ են խելամիտ ձևով կառավարել իրենց ներքին ռեսուրսները և ստեղծել կայուն ու ճկուն արտաքին քաղաքականություն ։ Նրանց ուժը չի սահմանափակվում նյութական գործոններով, այլ հիմնվում է ռազմավարական կողմնորոշման, գաղափարական համախմբվածության, միջազգային գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի ևինստիտուցիոնալ համագործակցության վրա։ Հատկապես բազմակողմ ձևաչափում միջազգային հարաբերություններում փոքր պետության ուժը չափվում է ոչ միայն նրա մեծությամբ, այլև խելացի, համառ, ճկուն և նպատակաուղղված գործելու նրա կարողությամբ։ Այս պետությունները կարող են հանդես գալ ոչ միայն որպես անվտանգության սպառողներ, այլ նաև՝ որպես խաղաղարարներ, միջազգային նորմերի տարածողներ և գլոբալ մարտահրավերների լուծման համատեղ գործողությունների կրողներ։ Փոքր պետությունները մեծապես ապավինում են բազմակողմ դիվանագիտությանը, իրավական մեխանիզմներին և նիշային (niche) դիվանագիտությանը, որոնք թույլ են տալիս նրանց բարձրացնել իրենց քաղաքական կշիռը միջազգային կազմակերպություններում՝ առանց ուժային ռեսուրսների։
Place of publishing:
Երևան