Object structure

Journal or Publication Title:

«Կաճառ» Գիտական հոդվածների ժողովածու. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն = ״Качар״ Сборник научных трудов. НАН РА Международный научно-образовательный центр =“Katchar” Collection of Scientific Articles. International Scientific-Educational Center NAS RA

Date of publication:

2025

Number:

2

ISSN:

2579-2903

Official URL:

click here to follow the link

Additional Information:

Եղիազարյան Մերի

Title:

Methodology for Assessing the Semantic Orientation of Victimhood

Other title:

Վիկտիմության իմաստային կողմնորոշման գնահատման մեթոդաբանությունը

Creator:

Yeghiazaryan, Meri

Subject:

Psychology

Uncontrolled Keywords:

Victimhood ; semantic orientation ; victim perception ; gender differences ; self-expression ; defence mechanisms

Coverage:

71-86

Abstract:

The article provides a comprehensive analysis of the evolution of victimology theory and its semantic transformation, tracing its development from philosophical and criminological foundations to the complex psychological and socio-cultural domains. It highlights a paradigmatic shift in the perception of the victim—from being defined by objective external factors to being understood as a multidimensional psychological phenomenon shaped by the interaction between unconscious intrapersonal processes and prevailing social norms. A study conducted within the Armenian societal context aims to explore the psychological components underlying the perception of victimhood. Particular attention is given to deeply rooted stereotypes and defence mechanisms that influence victim perception, underscoring the significance of both social and individual factors in shaping victim-related attitudes. The article places particular emphasis on the interaction between the victim’s psychological state, self-perception, and external environmental responses—an interplay that deepens the contextual understanding of victimhood. The findings suggest that perceptions of victim vulnerability are shaped through the dynamic interplay of socio-cultural norms and individuals’ internal psychological processes. Moreover, the data reveal distinct gender based patterns in responses to victimhood, underscoring the role of gender as a significant variable in shaping attitudes toward victims. Women tend to approach victims with greater empathy and understanding. In contrast, men more frequently exhibit critical or dismissive attitudes toward vulnerability— responses often linked to varying manifestations of psychological defence mechanisms. These differences provide a critical foundation for developing gender-sensitive support strategies that integrate both psychological and social approaches.
Հոդվածում համակողմանիորեն վերլուծվում է վիկտիմության տեսության զարգացումը և նրա իմաստային ձևափոխությունները՝ սկսած փիլիսոփայական ու քրեագիտական հիմքերից մինչև հոգեբանական և սոցիալ-մշակութային բազմաշերտ ոլորտներ: Արտացոլվում է զոհի ընկալման անցումն օբյեկտիվ արտաքին ազդեցություններից դեպի առավել բարդ, բազմաչափ հոգեբանական երևույթ, որը ձևավորվում է անհատի անգիտակցական գործընթացների և սոցիալական նորմերի փոխազդեցությամբ։
Հայ հասարակության շրջանում իրականացված հետազոտությունը միտված է վիկտիմության ընկալման հոգեբանական բաղադրիչների բացահայտմանը։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են զոհի ընկալման վրա ազդող կարծրատիպային արմատացումներն ու պաշտպանական մեխանիզմները, որոնք ընդգծում են ինչպես սոցիալական, այնպես էլ անհատական գործոնների նշանակությունը։ Հոդվածում առանձնահատուկ շեշտադրվում է զոհի հոգեբանական վիճակի, ինքնընկալման և արտաքին միջավայրի արձագանքների փոխազդեցության կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս խորացնել զոհի համատեքստային ընկալման գիտակցումը։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ զոհի խոցելիության ընկալումը ձևավորվում է սոցիալ-մշակութային նորմերի և անհատի ներքին հոգեբանական դինամիկայի փոխազդեցության արդյունքում։ Բացի այդ, տվյալները վկայում են, որ զոհ լինելու երևույթի նկատմամբ կա սեռային տարբերակված արձագանք։ Կանայք հակված են ավելի կարեկցանքով և ըմբռնմամբ մոտենալ զոհին, մինչդեռ տղամարդկանց մոտ հաճախ դիտարկվում է խոցելիությունը ժխտող և քննադատական վերաբերմունք, որը կապված է պաշտպանական մեխանիզմների տարբեր դրսևորումների հետ։ Այս տարբերությունները կարևոր հիմք են սեռային զգայուն աջակցման ռազմավարությունների մշակման համար՝ համադրված հոգեբանական և սոցիալական մոտեցումներով։ Վերջապես, հոդվածում առանձնացվում է տարիքային տարբեր խմբերի մասնակցությամբ հետագա հետազոտությունների կարևորությունը, ինչը հնարավորություն կտա վիկտիմության ընկալման մասին առավել ամբողջական և բազմաշերտ պատկերացում կազմել: Այս մոտեցումը կօգնի օպտիմալացնել աջակցության մեխանիզմները՝ հաշվի առնելով թե՛ հասարակական, թե՛ հոգեբանական առանձնահատկություններն ու կարիքները: Այս ուսումնասիրությունը կարևոր ներդրում է վիկտիմության ժամանակակից գիտական ուսումնասիրման ոլորտում, քանի որ այն կարող է նպաստել զոհի ընկալման և աջակցման նոր ռազմավարությունների մշակմանը: Նման մոտեցումները ձգտում են բարձրացնել հոգեբանական առողջության մակարդակը՝ հիմնվելով այն սկզբունքի վրա, որ հոգեպես առողջ անհատը առողջ հասարակության ու կայուն հասարակական հարաբերությունների անկյունաքարն է: Հետազոտության շրջանակներում մշակված տեսական և կիրառական ռազմավարությունները կարևոր դեր են խաղում զոհի հուզական վիճակի վերահսկողության ու կայունության պահպանման, ինքնաարտահայտման և սոցիալական ինտեգրման գործընթացներում, ինչն, իր հերթին, կարող է նպաստել սոցիալական աջակցության համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու հոգեկան բարեկեցության ամրապնդմանը։



Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան