Object

Title: Символизм в творчестве Егише Чаренца

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2010

Volume:

1-2

Number:

1-2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

click here to follow the link

Other title:

Սիմվոլիզմը Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ: Symbolism in the Work by Yeghishe Charents.

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Coverage:

274-296

Abstract:

Ե. Չարենցի ստեղծագործությունը շրջադարձային է XX դ. հայ գրականության համար: Նրա ստեղծագործության մեջ հատվել են գրական մի քանի ուղղություններ` սիմվոլիզմ, ավանգարդ, ժողովրդական բանաստեղծական ավանդույթ, արևելյան պոեզիա: Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի մշակութային ազդեցությունների հիման վրա: Չարենցի ստեղծագործության վաղ շրջանի` «Տեսիլաժամեր», «Հրո երկիր», «Ծիածան», «Փողոցային պչրուհուն» շարքերը ունեն վառ արտահայտված խորհրդապաշտական բնութագիր և բանաստեղծական ոչ պակաս նշանակալից գլուխգործոցներ են, քան նրա հետագա շրջանի ստեղծագործությունները: Բանաստեղծը կիրառում է արդեն հայտնի թեմաներ և կերպարներ, միաժամանակ ստեղծում է խորհրդանշանների իր համակարգը` կրակ, արև, կապուտաչյա հայրենիք, կապույտ աղջիկ, նաև` ոսկեգույնի, կապույտի, մանուշակագույնի գունապատկերներ:

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ հրատ.

Date created:

2010-05-27

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:39089

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jun 12, 2025

In our library since:

Mar 3, 2020

Number of object content hits:

108

All available object's versions:

https://arar.sci.am/publication/43608

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

This page uses 'cookies'. More information