Սիմվոլիզմը Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ: Symbolism in the Work by Yeghishe Charents.
Ե. Չարենցի ստեղծագործությունը շրջադարձային է XX դ. հայ գրականության համար: Նրա ստեղծագործության մեջ հատվել են գրական մի քանի ուղղություններ` սիմվոլիզմ, ավանգարդ, ժողովրդական բանաստեղծական ավանդույթ, արևելյան պոեզիա: Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի մշակութային ազդեցությունների հիման վրա: Չարենցի ստեղծագործության վաղ շրջանի` «Տեսիլաժամեր», «Հրո երկիր», «Ծիածան», «Փողոցային պչրուհուն» շարքերը ունեն վառ արտահայտված խորհրդապաշտական բնութագիր և բանաստեղծական ոչ պակաս նշանակալից գլուխգործոցներ են, քան նրա հետագա շրջանի ստեղծագործությունները: Բանաստեղծը կիրառում է արդեն հայտնի թեմաներ և կերպարներ, միաժամանակ ստեղծում է խորհրդանշանների իր համակարգը` կրակ, արև, կապուտաչյա հայրենիք, կապույտ աղջիկ, նաև` ոսկեգույնի, կապույտի, մանուշակագույնի գունապատկերներ:
oai:arar.sci.am:39089
Լրաբեր հասարակական գիտությունների =Herald of the Social Sciences
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Feb 1, 2021
Mar 3, 2020
1
https://arar.sci.am/publication/43608
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Символизм в творчестве Егише Чаренца | Feb 1, 2021 |
Գագիկ Խաչիկյան
Հովիկ Մուսայելյան