Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук
Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)
Գլոբալացման կարևորագույն բնութագրիչ տարրերից է բնակչության տեղաշարժը (միգրացիան): Միջազգային միգրացիան գլոբալ փոփոխությունների արդյունք է և այդ գործընթացները խթանող վճռական գործոն: Գլոբալացման բոլոր տեսություններն ու մոդելները ներառում են միջազգային միգրացիայի գործոնը: Բուն միգրացիոն գործընթացների բնույթը որոշվում է արդիականացման և հետարդիականացման տրամաբանությամբ, որն ուժեղացրել է աշխարհի տարբեր մասերում ծավալվող քաղաքական և մշակութային գործընթացների փոխկախվածությունն ու փոխպայմանավորվածությունը: Ներկայումս տնտեսության միջազգայնացումը մի կողմից, և երկրների անհավասար զարգացումը մյուս կողմից, հանգեցրել են միջազգային աշխատանքային միգրացիայի առաջացման: Այն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրականն այն է, որ նպաստում է երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների արագացված զարգացմանը, միջմշակութային և գիտատեխնոլոգիական կապերի փոխհարստացմանը: Մյուս կողմից՝ միջազգային աշխատանքային միգրացիան բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսական, գիտական և հոգևոր ներուժի վրա:
Երևան
oai:arar.sci.am:38964
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jan 12, 2026
Mar 3, 2020
59
https://arar.sci.am/publication/43476
| Edition name | Date |
|---|---|
| Глобализация и трансформация миграционных отношений | Jan 12, 2026 |
Զարմիկ Վահանի Մելիքյան
Վլադիմիր Լիպարիտի Հարությունյան Արթուր Ռաֆիկի Թամազյան
Բենիամին Եղիազարյան
Իրինա Տարանյան Դավիթ Շամշյան
Խաչատուր Սաֆարյան
Аветик Назарян Татьяна Оганян