Journal or Publication Title:
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
The Fundamental Issues of Documenting the National Security Strategy of the Republic of Armenia
Other title:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթավորման հիմնախնդիրները
Creator:
Subject:
Uncontrolled Keywords:
national security ; strategy ; methodology ; political goal ; ultimategoal ; analysis
Coverage:
Abstract:
In the modern world order, Armenia seeks to balance its relations with neighboring countries, regional powers, and international actors while simultaneously pursuing its own national interests and security objectives. In this context, Armenia develops and implements its security policy, which is multifaceted in nature and covers various spheres and levels. Ensuring national security is the fundamental task of security policy, which pursues the implementation of such goals as not only protection from threats directed against the survival of the nation, statehood, strengthening and development of public and political life, but also the planning and implementation of unified and coordinated mechanisms to prevent them. In the past years, various security documents have been adopted in the Republic of Armenia, which, being aimed at ensuring security, have not actually ensured the comprehensive regulation of the issues outlined therein in terms of implementation. Among such security documents, the national security strategy stands out first of all. In this context, one of the important issues in the development of a national security strategy is the choice of a specific methodology. The following two methods are distinguished as the main directions: - systemic establishment of national security and the creation of sectoral strategies based on it and - the development of separate sectoral strategies and the creation of a single comprehensive document by generalizing them. The first method has actually been used in Armenia. The article examines methodological issues of developing a national security strategy. The results of a comparative analysis of the documentation of national security strategies of the Republic of Armenia for 2007 and 2020 are presented.
Արդի աշխարհակարգում Հայաստանը ձգտում է հավասարակշռել իր հարաբերությունները հարևան երկրների, տարածաշրջանային տերությունների և միջազգային դերակատարների հետ՝ միաժամանակ հետապնդելով սեփական ազգային շահերը ևանվտանգային նպատակները։ Այս համատեքստում Հայաստանը մշակում ևիրականացնում է իր անվտանգության քաղաքականությունը, որն ունի բազմակողմանի բնույթ ևընդգրկում է տարբեր ոլորտներ ու մակարդակներ: Ազգային անվտանգության ապահովումն անվտանգային քաղաքականության հիմնարար խնդիրն է, որը հետամուտ է այնպիսի նպատակների իրականացմանը, ինչպիսիք են՝ ոչ միայն ազգի գոյապահպանության, պետականության, հասարակական- քաղաքական կյանքի ամրապնդման ու զարգացման դեմ ուղղված սպառնալիքներից պաշտպանություն, այլ նաև դրանք կանխարգելող միասնական ու համակարգված կառուցակարգերի նախատեսում ևիրագործում: Հայաստանի Հանրապետությունում անցած տարիների ընթացքում ընդունվել են տարբեր անվտանգային փաստաթղթեր, որոնք, նպատակաուղղված լինելով անվտանգության ապահովմանը, կատարողականության առումով փաստացի չեն ապահովել դրանցով նախանշված խնդիրների համընդգրկուն կարգավորումը: Այդպիսի անվտանգային փաստաթղթերի շարքում առաջին հերթին առանձնանում է ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս համատեքստում ազգային անվտանգության ռազմավարության մշակման կարևոր հարցերից է կոնկրետ մեթոդաբանության ընտրությունը: Որպես հիմնական ուղղություններ՝ առանձնացվում են հետևյալ երկու եղանակները. ազգային անվտանգության համակարգային կայացում, դրա հիման վրա ոլորտային ռազմավարությունների ստեղծում ևառանձին ոլորտային ռազմավարությունների մշակում, դրանց համընդհանրացմամբ մեկ ամբողջական փաստաթղթի ստեղծում: Հայաստանում փաստացի կիրառվել է առաջին եղանակը: Այս հոդվածում քննարկվում են ազգային անվտւանգության ռազմավարության մշակման մեթոդաբանական հիմնահարցերը ։ Ներկայացվում են 2007 և 2020 թվականների Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունների միջև փաստաթղթավորման համեմատական վերլուծության արդյունքները։
Place of publishing:
Երևան