Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2025

Number:

1 (24)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Grigoryan Lusine, Григорян Лусине

Title:

Աշխատաշուկայի կառուցվածքը ՀՀ մարզերում․ մարզային անհամաչափ զարգացման պատճառները և հետևանքները

Other title:

Структура рынка труда в регионах Армении: причины и перспективы региональной несбалансированности ; Labor Market Structure in Armenia's Regions: Causes and Prospects of Regional Imbalance

Creator:

Գրիգորյան, Լուսինե

Subject:

Տնտեսագիտություն

Uncontrolled Keywords:

աշխատաշուկայի կառուցվածք ; գործազրկություն ; մարզային անհամաչափ զարգացվածություն ; զբաղվածություն ; միջին ամսական անվանական աշխատավարձ ; աշխատանքային ռեսուրսներ ; աշխատանքային ռեսուրսներն ըստ կրթական մակարդակի

Coverage:

242-255

Abstract:

Մարզային անհամաչափ զարգացվածությունը ՀՀ-ում խնդիրներից մեկն է, որը ավելի է ընդգծվել անկախացումից հետո՝ վերջին երեսուն տարիների ընթացքում, երբ բազմաթիվ մարզային գործարաններ դադարեցրին իրենց կարևորագույն գործունեությունը, աղքատության պատճառով մեծ թափ առավ աշխատանքային միգրացիան, իսկ մարզային բնակչության այն հատվածը, որը չբռնեց արտագաղթի ճանապարհը, տեղափոխվեց Երևան։ Հետազոտության նպատակն է բացահայտել մարզային անհամաչափ զարգացվածության կառուցվածքային պատճառները և ներկայացնել հնարավոր լուծումներ՝ ուղղված մարզերի տնտեսական ակտիվացմանը։ Հետազոտության հիմնական խնդիրներն են՝ 1. գնահատել աշխատաշուկայի կառուցվածքը ՀՀ մարզերում, 2. վերլուծել տնտեսական ռեսուրսների, տնտեսվարող սուբյեկտների և կրթական հաստատությունների տարածքային բաշխվածությունը, 3. ուսումնասիրել այլ երկրների՝ մասնավորապես Չինաստանի, Սինգապուրի և Թաիլանդի փորձը համաչափ զարգացման ապահովման ուղղությամբ։ Հետազոտության ընթացքում կիրառվել են համեմատական վերլուծության և դեպքի ուսումնասիրության մեթոդները՝ վերոնշյալ երկրների փորձի համադրման նպատակով։ Հիմնական եզրահանգումներն ընդգծում են, որ մարզային անհամաչափ զարգացման հիմնական պատճառներն են՝ աշխատուժի և կրթական հնարավորությունների կենտրոնացումը մայրաքաղաքում, ենթակառուցվածքների անբավարար զարգացումը և տեղային տնտեսական քաղաքականության բացակայությունը։ Այս խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է կիրառել համալիր մոտեցում, որը ներառում է հարկային արտոնությունների սահմանում մարզերում, բարձրագույն կրթության հասանելիության բարձրացում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի օնլայն ծրագրերի ներդրման միջոցով, ինչպես նաև մարզային ենթակառուցվածքների զարգացում։ Նման փոփոխությունները կնպաստեն մայրաքաղաքում կենտրոնացվածության մակարդակի նվազեցմանը և կխթանեն մարզերի համաչափ զարգացումը՝ ապահովելով երկարաժամկետ տնտեսական աճ։
Regional imbalance is one of Armenia's most pressing issues, which has intensified since independence. Over the past three decades, many regional factories have ceased operations, leading to increased poverty, labor migration, and the relocation of residents to Yerevan in search of better opportunities. The goal of this study is to identify the structural causes of regional disparity and propose potential solutions aimed at increasing economic activity in the regions. The main objectives of the research are: 1. To assess the structure of the labor market in Armenia’s regions, 2. To analyze the territorial distribution of economic resources, business entities, and educational institutions, 3. To examine the experiences of other countries — particularly China, Singapore, and Thailand — in promoting balanced regional development. The study employs comparative analysis and case study methods to align Armenia’s challenges with international experiences. The key findings highlight that the main reasons behind uneven regional development include the concentration of labor and educational opportunities in the capital, insufficient infrastructure in the regions, and the absence of localized economic policies. To address these issues, a comprehensive approach is proposed, including tax incentives for regional businesses, improved access to higher education through online bachelor’s and master’s programs, and regional infrastructure development. These measures aim to reduce the level of centralization in Yerevan and promote balanced regional growth, ensuring sustainable long-term economic development.
Региональная несбалансированность развития является одной из главных проблем Армении, особенно обострившейся после обретения независимости. За последние три десятилетия многие региональные предприятия прекратили свою работу, что привело к росту бедности, усилению трудовой миграции и перемещению населения в Ереван в поисках лучшей жизни. Цель исследования - выявить структурные причины неравномерного развития регионов и предложить возможные решения, направленные на повышение экономической активности в них. Основные задачи исследования: 1. оценить структуру рынка труда в регионах РА, 2. проанализировать территориальное распределение экономических ресурсов, хозяйствующих субъектов и образовательных учреждений, 3. изучить опыт других стран, в частности, Китая, Сингапура и Таиланда в сфере сбалансированного развития. В ходе исследования применялись методы сравнительного анализа и тематическое исследование для сопоставления ситуации в Армении с международным опытом. Основные выводы исследования подчеркивают, что ключевыми причинами неравномерного развития являются концентрация трудовых ресурсов и образовательных возможностей в столице, недостаточное развитие инфраструктуры в регионах и отсутствие локальной экономической политики. В качестве решений предлагается комплексный подход, включающий предоставление налоговых льгот в регионах, повышение доступности высшего образования посредством онлайн-программ бакалавриата и магистратуры, а также развитие региональной инфраструктуры. Эти меры могут способствовать снижению уровня централизации в Ереване и стимулировать сбалансированное развитие регионов, обеспечивая долгосрочный экономический рост.

Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf