Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2025

Number:

1 (24)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Ghazaryan Tigran, Казарян Тигран

Title:

Հասարակության բևեռացումը որպես քաղաքական կայունության վրա ազդող գործոն

Other title:

Society Polarization as a Factor Affecting Political Stability ; Социальная поляризация как фактор, влияющий на политическую стабильность

Creator:

Ղազարյան, Տիգրան

Subject:

Քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

հասարակության բևեռացում ; քաղաքական կայունություն ; քաղաքական հակասություններ ; սոցիալական լարվածություն ; քաղաքական ինստիտուտներ ; հակամարտություններ ; ինստիտուտցիոնալ թուլացում ; արժեհամակարգային բախում ; պոպուլիզմ ; լեգիտիմություն

Coverage:

102-113

Abstract:

Հոդվածի նպատակը քաղաքական կայունության վրա հասարակության բևեռացման ազդեցությունը գնահատելն է: Այն ուսումնասիրում է բևեռացման տարբեր պատճառները՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, պատմական և այլ ոլորտներում, ինչպես նաև դրա հետևանքները հասարակության համար, ինչպիսիք են սոցիալական լարվածությունը, քաղաքական բևեռացումը, տնտեսական ճգնաժամերը և սոցիալական կործանարար ազդեցությունները։ Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել բևեռացման հիմնական պատճառները և հետևանքները, հաղթահարման հնարավոր ուղիները, վերլուծել, թե ինչպես է բևեռացումը ազդում երկրի քաղաքական կայունության վրա, ինչպիսի խնդիրներ են առաջացնում քաղաքական կառույցների արդյունավետության ապահովման համար, թե ինչպես է կրճատվում հասարակության միասնությունը և քաղաքական երկխոսությունը։ Հետազոտության ընթացքում կիրառվել են պատմական, համեմատական, վերլուծական, տեսական, պատճառահետևանքային և համակարգային մեթոդները: Հետազոտության շրջանակներում կատարված հիմնական եզրահանգումն այն է, որ հասարակության բևեռացումը՝ որպես սոցիալական ու քաղաքական պրոցես, շարունակական և բարդ երևույթ է, որն ունի բազմաթիվ պատճառներ՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, տեխնոլոգիական և այլ բնույթներով: Այն կարող է առաջացնել լուրջ հետևանքներ՝ սկսած սոցիալական լարվածությունից մինչև քաղաքական համակարգի կաթվածահարում կամ տնտեսական խոչընդոտներ: Բևեռացումը ոչ միայն սրում է հասարակության մեջ եղած հակասությունները, այլ նաև վտանգում է հանրային համերաշխությունը, որը կենսական է քաղաքական կայունության ապահովման համար։ Պետությունների ու հասարակությունների համար կարևոր է գտնել արդյունավետ միջոցներ այս երևույթի հաղթահարման նպատակով՝ հակազդելով հնարավոր պառակտմանը` կանխելու էթնիկական, կրոնական և քաղաքական հակամարտությունները և ապահովելու երկարաժամկետ կայունություն:
The purpose of the article is to assess the impact of societal polarization on political stability. It examines the various causes of polarization in socio-economic, political, cultural, historical and other areas, as well as its consequences for society, such as social tension, political polarization, economic crises and socially destructive effects. To achieve the goal, the following tasks were set: to study the main causes and consequences of polarization, possible ways to overcome it, to analyze how polarization affects the political stability of the country, what problems it creates for ensuring the effectiveness of political structures, how the unity of society and political dialogue are reduced. Historical, comparative, analytical, theoretical, causal and systemic methods were used in the research. The main conclusion made within the framework of the research is that the polarization of society, as a social and political process, is a continuous and complex phenomenon, which has many causes: socio-economic, political, cultural, technological and other. It can cause serious consequences, ranging from social tension to the paralysis of the political system or economic obstacles. Polarization not only exacerbates the contradictions in society, but also threatens public solidarity, which is vital for ensuring political stability. It is important for states and societies to find effective means to overcome this phenomenon, counteracting possible division, preventing ethnic, religious and political conflicts and ensuring long-term stability.
Целью статьи является оценка влияния общественной поляризации на политическую стабильность. В исследовании рассматриваются различные причины поляризации в социально-экономической, политической, культурной, исторической и других сферах, а также ее последствия для общества, такие как социальная напряженность, политическая поляризация, экономические кризисы и социально деструктивные эффекты. Для достижения цели мы поставили перед собой следующие задачи: изучить основные причины и последствия поляризации, возможные пути ее преодоления, проанализировать, как поляризация влияет на политическую стабильность страны, какие проблемы она создает для обеспечения эффективности политических структур, как она нарушает единство общества и политический диалог. В ходе исследования использовались исторический, сравнительный, аналитический, теоретический, причинно-следственный и системный методы. Главный вывод исследования заключается в том, что поляризация общества как социальный и политический процесс представляет собой непрерывное и сложное явление, имеющее множество причин: социально-экономические, политические, культурные, технологические и другие. Она может вызывать серьезные последствия, начиная с социальной напряженности и заканчивая параличом политической системы или экономическими препятствиями. Поляризация не только обостряет противоречия в обществе, но и ставит под угрозу общественную солидарность, которая жизненно важна для обеспечения политической стабильности. Государствам и обществам важно найти эффективные способы преодоления этого явления, противодействуя потенциальной фрагментации, предотвращая этнические, религиозные и политические конфликты и обеспечивая долгосрочную стабильность.


Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf