Publication Details:
Journal or Publication Title:
Հայաստանի բժշկագիտություն = Медицинская наука Армении = Medical Science of Armenia
Date of publication:
Volume:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
Other title:
Հակադիաբետիկ ամինաթթվային համալիրի ազդեցությունն արյանմակարդման որոշ ցուցանիշների վրա կադմիումային քրոնիկական թունավորումով առնետների մոտ ; The Influence of an Antidiabetic Amino Acid Complex on SomeParameters of Blood Coagulation in Rats with Chronic CadmiumIntoxication
Creator:
Паронян, З. Х. ; Григօрян, Л. С. ; Галстян, А. З. ; Пилоян, Н. С. ; Степанян, А. А.
Contributor(s):
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) ; Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) ; Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) ; Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) ; Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018) ; Ա․ Կ․ Շուքուրյան (2018-)
Subject:
Экспериментальная и профилактическая медицина
Uncontrolled Keywords:
аминокислотный комплекс (АКк) ; гемостаз ; интоксикация кадмием ; непрямой антикоагулянт ; фибриноген
Coverage:
Abstract:
Ուսումնասիրվել են արյան մակարդման համակարգում տեղի ունեցող փոփոխություններն առնետների մոտ մեկամսյա քրոնիկ կադմիումային թունավորումից և այդ ֆոնին մեր կողմից ուսումնասիրվող ամինաթթվային կոմպլեքսի (ԳԱԿԹ, β-ալանին, գլուտամին և էթանոլամին-Օ-սուլֆատ) ներերակային ներարկումից հետո։ Ինչպես ցույց են տվել մեր նախկին ուսումնասիրությունները, ամինաթթվային կոմպլեքսը (ԱԹկ) ունի և՛ հակադիաբետիկ, և՛ հակամակարդիչ ակտիվություններ։ Ըստ ստացված տվյալների՝ քրոնիկ կադմիումային թունավորումից հետո տեղի են ունենում արյան մակարդելիության բարձրացում 30%-ով, պրոթրոմբինային և թրոմբինային ժամանակների կրճատում, համապատասխանաբար՝ 22% և 30%-ով, իսկ ԱԹկ-ի ներերակային ներարկումից հետո՝ 60 րոպեի ընթացքում ռեկալցիֆիկացման ժամանակը, որը կոռելյացվում է արյան ընդհանուր մակարդելիության հետ, երկարում է 57%-ով։ Պրոթրոմբինային ժամանակը, ստուգիչ կենդանիների հետ համեմատած, 30 և 60 րոպեների ընթացքում համապատասխանաբար երկարում է 67% և 50%-ով, իսկ թրոմբինային ժամանակը՝ 76% և 64%-ով։ Ինչ վերաբերում է ԱՄԹԺ-ին (ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինի ժամանակ), որն ամենաինֆորմատիվ թեստերից մեկն է և ցույց է տալիս մակարդման ներքին ուղիում տեղի ունեցող փոփոխությունները, թունավորումից հետո նվազում է 18%-ով, իսկ ԱԹկ-ի ներարկումից հետո, ընդհակառակը, բարձրանում է 116%-ով։ Մակարդելիության անկման ապացույց են նաև ֆիբրինոգենի քանակության և ՄՆՀ-ի (Միջազգային նորմալացված հարաբերակցություն) ցուցանիշները։ Այսպիսով, քրոնիկ կադմիումային թունավորման հետևանքով առնետների մոտ տեղի է ունենում արյան մակարդելիության զգալի բարձրացում, որի չեզոքացման համար, ի թիվս այլ հակամակարդիչների, հաշվի առնելով մեր կողմից ստացված տվյալները, որպես այլընտրանքային միջոց կարելի է օգտագործել ուսումնասիրվող ԱԹկ-ը։
We have studied changes in the blood coagulation system in rats after onemonth chronic cadmium intoxication and against this background after intravenous injection of the amino acid complex (GABA, β-alanine, glutamine and ethanolamine-O-sulfate) that is under study. As our previous studies have shown, amino acid complex has both antidiabetic and anticoagulant activities. According to the obtained data, after chronic cadmium intoxication, there is an increase in blood coagulability by 30%, a reduction in prothrombin and thrombin time by 22% and 30%, respectively, but the recalcification time, which is correlated with total blood coagulation, after intravenous injection of AAc, within 60 minutes, lengthens by 57%. Compared to control animals, prothrombin time was prolonged by 67% and 50% and thrombin time by 76% and 64% at 30 and 60 minutes, respectively. As for APTТ (activated partial thromboplastin time), which is one of the most informative tests and shows the changes in the internal coagulation pathway, it decreases by 18% after intoxication, and on the contrary, it increases by 116% after injection of AAc. Indicators of fibrinogen amount and INR (International Normalized Ratio) also indicate a decrease in blood coagulability. Thus, as a result of chronic cadmium intoxication in rats, a significant increase in blood coagulability occurs, for the neutralization of which, among other anticoagulants, taking into account the data we received, the investigated AAc can be used as an alternative means.
Place of publishing:
Երևան