Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Հրապարակման ամսաթիվ:
Հատոր:
Համար:
ISSN:
Լրացուցիչ տեղեկություն:
Վերնագիր:
Այլ վերնագիր:
Ստեղծողը:
Խորագիր:
Չվերահսկվող բանալի բառեր:
կանացիակերպ աղամաններ ; խեցեգործություն ; թանգարան ; հավաքածու ; ավանդական ; ժամանակակից ; ժող-վարպետ
Ծածկույթ:
Ամփոփում:
Սույն հոդվածում քննվում է կանացիակերպ աղամանների պատմական զարգացման ընթացքը, դրանց պատրաստման տեխնոլոգիաների, կերպավորման առանձնահատկությունների և գործառույթների փոփոխությունները Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի հիման վրա (հետայսու՝ ԺԱԹ): Մեթոդներ և նյութեր. Համադրելով կանացիակերպ աղամանների ուսումնասիրության ազգագրական մոտեցումները և թանգարանային հավաքածուում առկա էմպիրիկ նյութը՝ պատմահամեմատական և մշակութաբանական մեթոդների կիրառմամբ փորձել ենք պարզել հավաքածուի ձևավորման պատմությունը, տալ դրանց տիպաբանական ընդհանուր բնութագիրը և սոցիալ-մշակութային մեկնաբանությունը: Վերլուծություն. Հոդվածում դիտարկվել են շուրջ 40 կավե կանացիակերպ աղամանների նմուշներ, որոնց մեծ մասը քննության է առնվում առաջին անգամ։ Արդյունքներ. Թանգարանի հավաքածուի ավելի քան 40 աղամանների ուսումնասիրությունը, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր տարածաշրջաններ և ներառում են ինչպես ազգագրական, այնպես էլ դեկորատիվ արվեստի նմուշներ, բացահայտեց դրանց ոճական և տեխնոլոգիական առանձնահատկություններն ու ընդհանրությունները: Ի սկզբանե կանանց կողմից պատրաստվող այս առարկաները, տղամարդկանց ներգրավմամբ տնայնագործական արհեստից մասնագիտական արհեստի վերածվելու հետևանքով, փոխեցին արհեստի սեռային պատկանելիությունը՝ հանգեցնելով ձևերի և ոճերի նոր, այլընտրանքային տարբերակների առաջացման։ Այս փոփոխությունները նպաստեցին կանացիակերպ աղամանների վերափոխմանը՝ դրանք դարձնելով դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Հետազոտության շրջանակում ավանդական և ժամանակակից կանացիակերպ կավե աղամանների համեմատական վերլուծությունը հնարավորություն է տվել հասկանալ տարբեր ժամանակաշրջանների գեղարվեստական պատկերացումները և մշակութային ընկալումները, ինչպես նաև ընդգծել դրանց միջև գոյություն ունեցող շարունակական կապը, որն արտահայտվում է կնոջ կերպարի պահպանմամբ՝ իր մշակութային նշանակությամբ և սիմվոլիկայով։
This article explores the historical development of womanlike salt cellars, the changes in their making technologies, peculiarities of characterisation and functions based on the collection of the Hovhannes Sharambeyan Museum of Folk Arts (hereafter: MFA). Methods and materials: By combining ethnographic approaches to the study of womanlike salt cellars with the empirical material available in the museum collection and using historical-comparative and culturological methods,we attempted to uncover the history of the collection's formation, provide a general typological description and offer a socio-cultural interpretation. Analysis: In this article, around 40 samples of womanlike clay salt cellars were examined, most of which have been studied for the first time. Results: The examination of over 40 salt cellars from the museum's collection, representing various regions of Armenia and encompassing both ethnographic and decorative art pieces, revealed their stylistic and technological characteristics as well as their common features. Originally crafted by women, these objects, with the involvement of men, transitioned from a domestic craft to a professional craft, altering the gender dynamics of the trade and leading to the emergence of new, alternative forms and styles. These changes contributed to the evolution of womanlike salt cellars, transforming them into decorative applied art pieces. Within the scope of this research, the comparative analysis of traditional and contemporary womanlike clay salt cellars has provided insight into the artistic visions and cultural perceptions of different periods, while also highlighting their continuous connection, manifested in the preservation of the female figure with its cultural significance and symbolism.