Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2024

Number:

4 (23)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Ghambaryan Artur, Гамбарян Артур

Title:

Օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքները

Other title:

Prohibitions on the Use of Evidence Obtained in Accordance with the Procedure Established by Law ; Запреты на использование доказательств, полученных в установленном законом порядке

Creator:

Ղամբարյան, Արթուր

Subject:

Իրավագիտություն

Uncontrolled Keywords:

ապացույց ; փաստական տվյալի անթույլատրելիություն ; ապացույցի ոչ հավաստիության կանխավարկած ; ապացույցի օգտագործման արգելք ; անթույլատրելիության և օգտագործման արգելքի տարբերություն ; ապացույցի թույլատրելիության և հավաստիության հատկանիշ

Coverage:

12-24

Abstract:

Սույն հոդվածի նպատակն է վերլուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքի առանձնահատկությունները: Նշված նպատակին հասնելու համար կատարված ուսումնասիրության խնդիրներն են. 1.ցույց տալ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքի և ապացույցների անթույլատրելիության հարաբերակցությունը, 2.ուսումնասիրել.2.1.ապացույցի փոխարինած լինելու կամ դրա հատկանիշները փոփոխած լինելու ողջամիտ կասկածը 2.2.հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունեցող անձից ստացված տվյալները, 2.3.պաշտպանի բացակայությամբ տրված ցուցմունքից դատարանում հրաժարվելը՝ որպես ապացույցի օգտագործման արգելքի դեպքերին վերաբերող նորմերի բովանդակություն: Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակի կողմից կիրառվել են հետազոտման ընդհանուր մեթոդները՝ դիալեկտիկական, սիներգետիկ, պատկաման և տրամաբանական, անալիզի և սինթեզի, ֆորմալ-դոգմատիկ մեթոդաբանությունը, և, մասամբ՝ իրավահամեմատական մեթոդը: Հեղինակի հիմնական եզրահանգումներն են՝ 1. օրենսդիրը ՀՀ քր. դատ. օր.-ի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով իրավաբանորեն անհնարին է համարել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված համապատասխան ապացույցների օգտագործումը, քանի որ, ամենայն հավանականությամբ, հիմք է ընդունել այն ենթադրու թյունը , որ նկարագրված երեք իրավիճակներում ապացույցները հավաստի չեն (ապացույցի ոչ հավաստիության կանխավարկածը). 2. հիշատակված հոդվածի տեքստային ձևակերպումը թույլ է տալիս այն կիրառել նաև այն դեպքերում, երբ տեղեկության կրողը մարդն է, օրինակ՝ մարդուն այլ մարդով փոխարինելու միջոցով նրա կրած տվյալները փոխարինելու կամ դրանց հատկանիշները փոփոխելու դեպքերում։
The aim of this article is to analyze the specifics of the prohibition on the use of evidence obtained in accordance with the procedure established by law, as provided for in Article 97 of the Criminal Procedure Code of the Republic of Armenia. To achieve this goal, the study sets the following objectives: 1. To examine the correlation between the prohibition on the use of legally obtained evidence and the concept of inadmissible evidence. 2. To analyze the provisions regulating cases in which evidence is prohibited from being used, particularly in the context of: 2.1. reasonable doubts about the substitution or alteration of evidence; 2.2. data obtained from a person with mental or physical health issues; 2.3. a refusal in court to confirm testimony previously given in the absence of a defense attorney. In conducting the research, the author applied general scientific methods, including the dialectical, synergetic, relevant, and logical methods, as well as analysis and synthesis, the formal-dogmatic methodology, and, to some extent, the comparative legal method. The main conclusions of the study are as follows: 1. According to Article 97 of the CPC of the Republic of Armenia (Sections 5 and 6), the use of evidence obtained in accordance with the law is, in certain cases, considered legally impossible. This is likely due to the presumption of unreliability of such evidence in the three specified situations. 2. The wording of Article 97 allows for its application in cases where the information carrier is a person. In particular, this may include the substitution of one person with another as the bearer of the information or the alteration of the characteristics of the transmitted data.
Цель настоящей статьи — проанализировать особенности запрета на использование доказательств, полученных в установленном законом порядке, предусмотренном статьей 97 Уголовно-процессуального кодекса Республики Армения. Для достижения этой цели в рамках исследования ставятся следующие задачи: 1. рассмотреть соотношение запрета на использование доказательств, полученных в соответствии с законом, и института недопустимости доказательств; 2. исследовать содержание норм, регулирующих случаи запрета на использование доказательств, в частности, в контексте: 2.1. разумных сомнений в замене доказательства или изменении его характеристик; 2.2. получения данных от лица, имеющего психические или физические расстройства; 2.3. отказа в суде от показаний, данных в отсутствие защитника. В ходе исследования автор применял общенаучные методы: диалектический, синергетический, исторический и логический, а также методы анализа и синтеза, формально-догматическую методологию и частично - юридико-сравнительный метод. Основные выводы исследования заключаются в следующем: 1. в соответствии со статьей 97 УПК РА (разделы 5 и 6) использование доказательств, полученных в установленном законом порядке, в ряде случаев признается юридически невозможным. Это обусловлено, вероятно, презумпцией их недостоверности в трех указанных ситуациях. 2. формулировка статьи 97 допускает ее применение и в случаях, когда носителем информации является человек. В частности, это может включать замену носителя информации другим лицом или изменение характеристик передаваемых данных.


Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

General note:

Նվիրվում է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադրման 10-ամյակին