Object structure

Publication Details:

Լույս է տեսնում 1961 թվականից տարբեր անվանումներով՝ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր բժշկական գիտությունների (1961); Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես (1962-1988); Փորձարարական և կլինիկական բժշկություն (1989-1994); Հայաստանի բժշկագիտություն (1995-)

Journal or Publication Title:

Հայաստանի բժշկագիտություն = Медицинская наука Армении = Medical Science of Armenia

Date of publication:

2025

Volume:

65

Number:

1

ISSN:

0514-7484

Official URL:


Additional Information:

Ասլանյան Ա. Ռ., Ղազանչյան Ք. Ֆ., Թադևոսյան Գ. Ի., Հարությունյան Ա. Գ., Շուքուրյան Ա. Կ., Լուսինյան Ն. Ա., Աբրահամյան Մ. Է., Ոսկանյան Ա. Ա., Ոսկանյան Ա. Գ., Aslanyan A. R., Ghazanchyan K. F., Tadevosyan G. I., Harutyunyan A. G., Shukuryan A. K., Lusinyan N. A., Abrahamyan M. E., Voskanyan A. A., Voskanyan A. G.

Title:

Эффективность галотерапии в лечении аллергического ринита

Other title:

Հալոթերապիայի արդյունավետությունը ալերգիկ ռինիտի բուժման մեջ ; The Effectiveness of Halotherapy in the Treatment of Allergic Rhinitis

Creator:

Асланян, А. Р. ; Казанчян, К. Ф. ; Тадевосян, Г. И. ; Арутюнян, А. Г. ; Шукурян, А. К. ; Лусинян, Н. А. ; Абрамян, М. Э. ; Восканян, А. А. ; Восканян, А. Г.

Contributor(s):

Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) ; Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) ; Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) ; Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) ; Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018) ; Ա․ Կ․ Շուքուրյան (2018-)

Subject:

Клиническая медицина

Uncontrolled Keywords:

спелеотерапия ; галотерапия ; аллергический ринит ; бронхиальная астма ; дыхательная гимнастика Стрельниковой ; аносмия ; храп ; апноэ

Coverage:

95-100

Abstract:

Հալոթերապիան նատրիումի քլորիդի մանր իոնների ներշնչմամբ բուժման արդյունավետ մեթոդներից մեկն է: Աղի գոլորշիներ ներշնչելը թույլ է տալիս մաքրել շնչուղիները։ Աղի իոններով հագեցած օդն ունի մուկոլիտիկ և հակաբորբոքային ազդեցություն, նպաստում է ընդհանուր և տեղային իմունիտետի բարձրացմանը, կանխում է վիրուսային հիվանդությունները, բարելավում է ինքնազգացողությունը: Աղի քարանձավները հատկապես արդյունավետ են ԼՕՌ հիվանդությունների՝ սինուսիտի, ֆարինգիտի, լարինգիտի և բրոնխիտի բուժման մեջ, հատկապես, եթե կա ալերգիկ բաղադրիչ, և օգնում են դիմակայել շնչառական հիվանդություններին: Ընդամենը մի քանի սեանսից հետո հիվանդների հազը թուլանում կամ ամբողջովին անհետանում է, նրանց հոտառությունը վերականգնվում է, խռմփոցը և նույնիսկ քնի ապնոէի դրվագներն անհետանում են: Հանրապետական սպելեոթերապիայի կենտրոն է դիմել 2024 թվականի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում 51 հիվանդ, որից 29-ը՝ ալերգիկ ռինիտով և ուղեկցող բրոնխիալ ասթմայով, 8-ը՝ մաքուր ալերգիկ ռինիտով, 5 հիվանդ նշել է խռմփոց և քնի ապնոէի դրվագներ, 9 հոգի՝ ալերգիկ ռինիտով և ուղեկցող կոնյուկտիվիտով: Բոլոր հիվանդները հետազոտվել են ալերգոլոգի, թերապևտի և ԼՕՌ մասնագետների կողմից։ Հալոթերապիայի կուրսի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գնահատումն իրականացվել է սուբյեկտիվ տվյալների և օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ` 7-րդ և 15-րդ օրը։ Հալոթերապիայի սեանսներ (10-15) անցնելուց հետո բոլոր հիվանդների մոտ, առանց բացառության, նվազել է ալերգիկ ռինիտի ախտանիշների սրությունը, զգալիորեն բարելավվել է նրանց ընդհանուր վիճակը, և վերականգնվել աշխատունակությունը: Բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ նշվել է հազի կտրուկ նվազում կամ դադարեցում, նրանց ընդհանուր վիճակի բարելավման ֆոնի վրա նրանք նշել են դեղամիջոցներից կախվածության նվազում՝ սիմպտոմատիկ թերապիայի (դեկոնգեստանտներ) օգտագործման անհրաժեշտություն: Հայտնի է, որ ալերգիկ ռինիտը հիվանդություն է, որը պահանջում է հաճախակի այցելություններ ալերգոլոգի և քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ, դեղորայքային բուժման երկար և կրկնվող կուրսեր և զգալի ծախսեր: Հիմնվելով մեր ստացած դրական կլինիկական արդյունքների վրա՝ մենք կարող ենք առաջարկել հալոթերապիան՝ որպես ալերգիկ ռինիտով և բրոնխիալ ասթմա ունեցող հիվանդների բուժման ժամանակակից, անվտանգ և արդյունավետ մեթոդ՝ ի լրումն ավանդական դեղորայքային բուժման:
Halotherapy is one of the effective treatment methods by inhaling tiny sodium
chloride ions. Inhaling salt vapors allows you to cleanse the airways; air saturated with salt ions has a mucolytic and anti-inflammatory effect, helps increase general and local immunity, prevents viral diseases, and improves well-being. Salt caves are especially effective in the treatment of ENT diseases: sinusitis, pharyngitis, laryngitis and bronchitis, especially if there is an allergic component, and help resist respiratory diseases. After just a few sessions, patients’ cough weakens or disappears completely, their sense of smell is restored, snoring and even episodes of sleep apnea disappear. During the period from May to August 2024, 51 patients applied to the Republican Speleotherapy Center, of which 29 patients with allergic rhinitis and concomitant bronchial asthma, 8 patients with pure allergic rhinitis, 5 patients noted snoring and episodes of sleep apnea, 9 people with allergic rhinitis and concomitant conjunctivitis. All patients were examined by an allergologist, therapist and ENT specialists. Evaluation of indicators characterizing the effectiveness of the halotherapy course was carried out using subjective data and objective criteria on the 7th and 15th day. After undergoing sessions (10–15) of halotherapy, all patients, without exception, experienced a decrease in the severity of symptoms of allergic rhinitis, their general condition significantly improved and their working capacity was restored.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 406

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան