Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Тигранян Армине, Tigranyan Armine

Title:

Հադրութից բռնի տեղահանված արցախահայերի ավանդական կենսընթացի խեղումները

Other title:

Искажение традиционного образа жизни насильственно депортированных армян из Гадрута ; The Disruption of the Traditional Way of Life of Artsakh Armenians Forcibly Displaced From Hadrut

Creator:

Տիգրանյան, Արմինե

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Ազգագրություն

Uncontrolled Keywords:

Արցախ ; Հադրութ ; ավանդական կենսընթաց ; բռնի տեղահանում ; մշակույթի իրավունք ; ոչ նյութական մշակութային ժառանգություն ; արցախյան փառատոներ

Coverage:

255-272

Abstract:

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի Հադրութի շրջանից բռնի տեղահանվեց շուրջ 13․000 արցախահայ։ Բռնի տեղահանությունը, ի թիվս հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների, խաթարեց նաև արցախահայերի ավանդական կենսընթացը։ Ադրբեջանի պետական նպատակամիտված քաղաքականության իրագործմամբ արցախահայությունը հեռացվեց իր սոցիալ-մշակութային արժեքներից` զրկվելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաները իրացնելու, վայելելու, ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Հադրութի շրջանի պատմական հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ ստեղծեցին Արցախի ողջ ժառանգության և կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, ավանդույթները կենսունակ պահելու գործընթացներում։ Բացի այդ, տեղահանության բացասական հետևանք համարվող համայնքային կյանքի կազմաքանդումը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ դարձան ոչ նյութական ժառանգության բազմաթիվ տարրերի՝ բարբառի, ավանդական ուտեստների, արհեստների, տոների, փառատոների, համայնքային խաղերի, գյուղատնտեսական և կենցաղավարման մշակույթի աստիճանական անհետացման, մշակութային ոչ ֆորմալ կրթության կասեցման՝ ստեղծելով ինքնության ամբողջականության պահպանության համակարգային խնդիրներ։
В результате 44-дневной войны 2020 года около 13 000 армян были депортированы из Гадрутского района Арцаха. Армяне Арцаха лишились культурного наследия, что стало прямой угрозой для сохранения национальной идентичности. Депортация породила множество гуманитарных и социально-экономических проблем, а также нарушила традиционный образ жизни армян Арцаха. Отрыв от природной культурной среды и ландшафта привел к утрате многих элементов нематериального наследия. К ним относятся диалекты, ремесла, праздники, фестивали, народные игры, а также культура питания, земледелия и быта. Более того, нарушение системы неформального культурного образования создало системные проблемы в сохранении целостности идентичности. As a result of the 44-day war in 2020, around 13,000 Artsakh Armenians were forcibly displaced from the Hadrut region of Artsakh by Azerbaijan. This forced deportation, in addition to causing humanitarian and socio-economic challenges, disrupted the traditional way of life for the Artsakh Armenians. Through the implementation of a purposeful state policy by Azerbaijan, Artsakh Armenians were separated from their socio-cultural values, deprived of the opportunity to engage with and pass on the knowledge, customs, and practices tied to the nature, monuments, community, and cultural landscape of their historical homeland. They were also prevented from passing these on to future generations. Forced removal from the historical monuments and cemeteries of the Hadrut region, along with the direct threats to their existence, the destruction and defilement of many heritage sites, and the impossibility of living according to their own identity, created insurmountable challenges concerning the preservation of Artsakh’s entire heritage. This included the churches, sanctuaries, pilgrimage sites, and religious rites essential to keeping traditions alive. Additionally, the disintegration of community life, a significant consequence of displacement, combined with separation from the natural cultural environment and landscape, led to the erosion of many elements of intangible heritage. These include dialects, traditional dishes, crafts, holidays, festivals, community games, and the agricultural and household culture. Furthermore, the disruption of informal cultural education created systemic challenges in maintaining the integrity of identity.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան