Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Навоян Мгер, Navoyan Mher

Title:

Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու «պոլսական» շրջանի մեկնարկը

Other title:

Начало «константинопольского» периода жизни и творчества Комитаса ; Beginning of the Constantinople Period in the Life and Work of Komitas

Creator:

Նավոյան, Մհեր

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Մշակույթ

Uncontrolled Keywords:

Կոմիտաս ; Մատթեոս Բ Իզմիրլյան ; Գևորգ Ե Սուրենյանց ; Կ. Պոլիս ; Էջմիածին ; «պոլսական» շրջան ; «էջմիածնական» շրջան

Coverage:

207-233

Abstract:

Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու «պոլսական» շրջանն ընդունված է հաշվել 1910 թվականից, երբ նա հեռացավ Էջմիածնից։ Այն փաստարկները, որ բերվել են այս փուլայնացումը սահմանելիս, առնչվում են Կոմիտասի կյանքի մի շարք իրողությունների. այդ շրջանում Էջմիածնի միաբանությունում տիրող բարդ իրավիճակը, որ ներկայացվել է իբրև Կոմիտասի անձի հանդեպ հալածանք, Կոմիտասի՝ կաթողիկոսին գրած նամակների անհետևանք մնալը, Կ. Պոլսում կոնսերվատորիա հիմնելու ծրագիրը և այլն։ Այսօր արդեն հրապարակված փաստաթղթերի և նամակների համադրությունը թույլ է տալիս պնդել, որ նշվածներից Էջմիածնի միաբանության երկու թևերի պայքարը չի կարող դիտարկվել որպես Կոմիտասի անձի դեմ ուղղված հալածանք, թեև այն բացասական դեր է ունեցել Կոմիտասի գործունեության տեսանկյունից։ Այդուհանդերձ, աշխարհայացքային տարբերություններով պայմանավորված այդ պայքարի ֆոնին Կ. Պոլսում հաստատվելու համար առավել վճռորոշ է եղել նոր կաթողիկոսի ընտրությունը 1911 թվականի ավարտին։ Պահպանված այլ փաստաթղթեր ևս վկայում են, որ միաբանությունից հեռանալու խնդրանքով Կոմիտասը պաշտոնապես դիմել է Էջմիածին հենց այդ շրջանում։ Խնդրանքը բավարարվել է 1912 թվականի սկզբին։ Մինչև դա նա համերգներով ու դասախոսություններով շրջագայել է Օսմանյան կայսրությունում և եվրոպական մի շարք երկրներում՝ կապված մնալով Էջմիածնի միաբանությանը։ Ուրեմն, Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու «պոլսական» շրջանը պետք է հաշվել այս վերջին տարեթվից սկսած։
Началом константинопольского периода жизни и творчества Комитаса принято считать 1910 год – именно тогда Комитас покинул Эчмиадзин. В аргументах, приводимых при определении этапов жизнедеятельности Комитаса, упоминается ряд обстоятельств, в частности, напряженная атмосфера, царившая в то время в Первопрестольном Эчмиадзине и представленная как гонения против самого Комитаса, его письма католикосу, оставшиеся без ответа, планы по созданию консерватории в Константинополе и т.д. Знакомство с опубликованными сегодня документами и письмами позволяет утверждать, что конфликт между двумя сформировавшимися в Эчмиадзине флангами духовенства не следует рассматривать в качестве личностного фактора, направленного против Комитаса. Следует, впрочем, отметить, что это противостояние действительно отрицательно сказалось на его деятельности. И все же, решающим обстоятельством для переезда Комитаса в Константинополь послужило то, что в конце 1911 года, в атмосфере продолжающегося конфликта мировоззрений был избран новый католикос. Другие сохранившиеся документы также свидетельствуют о том, что именно в это время Комитас подавал в Эчмиадзин официальное прошение об отъезде. Прошение было удовлетворено в начале 1912 года. Этому предшествовала длительная поездка Комитаса по различным областям Османской империи и некоторым странам Европы, во время которой он выступал с концертами и лекциями. На протяжении всего этого времени связь с Эчмиадзином не прерывалась. Таким образом, началом константинопольского периода жизни и творчества Комитаса следует считать именно 1912 год.
The year 1910, when Komitas left Etchmiadzin, is considered the beginning of the Constantinople period of his life and work. The arguments used to determine the stages of Komitas' life refer to various circumstances. These include, in particular, the tense atmosphere in the Mother See of Holy Etchmiadzin at that time, which was presented as persecution against Komitas himself, his letters to the Catholicos which were not answered, plans to establish a conservatory in Constantinople, etc. The study of the published documents and letters suggests that it is misleading to interpret the conflict between the two flanks in the Etchmiadzin congregation as a persecution of Komitas personally, although it had negative effect on his activities. Meanwhile, the decisive factor in Komitas' relocation to Constantinople was the election of a new Catholicos at the end of 1911 in the midst of this ideological disagreement. Other surviving documents also indicate that at that time Komitas submitted an official petition for his departure from Etchmiadzin. The petition was granted in early 1912. Prior to this, Komitas embarked on an extensive tour of many locations within the Ottoman Empire as well as several European countries, during which he performed concerts and delivered lectures. During all that time, relations with the Mother See of Holy Etchmiadzin were never interrupted. Thus, 1912 should be considered the beginning of Komitas "Constantinople" period of life and work.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան