Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Карапетян Армен, Karapetyan Armen

Title:

Հասարակական-քաղաքական համազգային հիմնախնդիրների արտացոլումը «Հորիզոն» պարբերականի էջերում

Other title:

Отражение общественно-политических общенациональных проблем на страницах периодического издания «Горизонт». ; The Reflection of Public and Nationwide Problems on the Pages of "Horizon'' Periodical

Creator:

Կարապետյան, Արմեն

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Քաղաքականություն ; Հայ պարբերական մամուլ

Uncontrolled Keywords:

«Հորիզոն» պարբերական ; հասարակական-քաղաքական կյանք ; ժողովրդական զանգվածներ ; ջարդեր և հալածանքներ ; Հովհաննես Թումանյան ; Ադանա ; խմբագրական հոդված

Coverage:

61-73

Abstract:

Հայ ազգային հասարակական-քաղաքական կյանքը լավագույնս արտացոլված է արևելահայ հայտնի պարբերականներից մեկի՝ «Հորիզոնի» էջերում: XIX-XX դդ. հայ իրականությունը՝ իր տխուր, անհեռանկար ու տագնապալից դրսևորումներով երևակեց այս լրագիրը ողջ խորությամբ ու ելևէջներով: Թերթի խմբագրակազմն իրատեսական (ո՛չ ռոմանտիկ կամ երևակայական) վերաբերմունք ցուցաբերեց հայությանը սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերների հանդեպ: Թերթը իր ուշադրության առանցքում էր պահում և՛ արևելահայությանը, և՛ արևմտահայությանը հուզող կենսականորեն կարևոր մտահոգությունները, հարցերն ու խնդիրները:
Армянская национальная и общественно-политическая жизнь нашла отражение на страницах одного из известных восточноармянских периодических изданий «Горизонт». Редакция газеты объективно оценивала внутренние и внешние вызовы, угрожающие Армении. В центре внимания газеты находились насущные проблемы восточных и западных армян. Своими актуальными публикациями газета способствовала развитию общественно-культурной жизни и пробуждению национального духа и самосознания.
The breathing of the Armenian national social and political life is best reflected on the pages of "Horizon", one of the famous East Armenian periodicals, where the sad, vague, hopeless and alarming reality of Armenia was vividly imagined with depth. The editorial staff of the newspaper showed a realistic, non-romantic or imaginary attitude towards the internal and external challenges threatening Armenia. The newspaper focused on the vital concerns, questions and doubts of Eastern and Western Armenians. Never deviating from the demand and principles of truth, "Horizon" tried to breathe new life into the spiritual, moral, theoretical and cultural process of national life.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան