Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Հրապարակման ամսաթիվ:
Հատոր:
ISSN:
Լրացուցիչ տեղեկություն:
Վերնագիր:
Հայրենիքի մասին պատկերացումները Լոս-Անջելեսի հայկական համայնքում
Այլ վերնագիր:
Представления о родине в армянской общине Лос-Анджелеса ; Perceptions of homeland in the armeniam community of Los Angeles
Ստեղծողը:
Համատեղ հեղինակները:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Խորագիր:
Սփյուռքահայ գաղթօջախներ ; Լոս-Անջելես
Չվերահսկվող բանալի բառեր:
ինքնություն ; հայրենիք ; պետություն ; միգրանտ
Ծածկույթ:
Ամփոփում:
Սփյուռքի հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողները հայրենիքի նկատմամբ կողմնորոշումը համարել են սփյուռքի ինքնության կարևոր գործոններից մեկը: Այդ հայեցակարգի կողմնակիցները հայրենիքը դիտարկում են որպես գաղափար, իդեալականացված վայր, որին անընդմեջ ձգտում են վերադառնալ սփյուռքի անդամները: Որոշ հեղինակներ այն քննարկում են որպես սփյուռքի հավաքական մոբիլիզացիայի հիմք: Այս մոտեցման շրջանակում ՀՀ-ն Սփյուռքի համար դիտարկվում է որպես մշտական վերադարձի երկիր, բայց այստեղ խնդրահարույց է մնում այն հարցը, թե Լոս Անջելեսի հայկական համայնքի միգրացիոն տարբեր խմբեր, սերունդներ, մշակութային, լեզվական և կրոնական տարբեր ինքնություն ունեցող անձինք որքանով են նույնականացնում հայրենիքի և պետության սահմանները: Հոդվածում, հիմնվելով Սփյուռքի տարասեռ լինելու մոտեցման վրա, քննարկում ենք հետևյալ խնդիրները. արդյոք շուրջ մեկ դար և ավելի ձևավորված հայկական Սփյուռքի ինքնությունը չի՞ փոխվել, և նրանք ի՞նչ պատկերացումներ ունեն հայրենիքի մասին, արդյոք Հայաստանը շարունակո՞ւմ է ծառայել որպես Սփյուռքի ինքնության ձևավորման հիմք, արդյոք հավաքականորեն վերարտադրո՞ւմ են հայրենիքի գաղափարը՝ ի դեմս Հայաստանի, և Լոս-Անջելեսում ո՞ր խմբերն են այն վիճարկում: Դրանք ի՞նչ ազդեցություն են թողնում Հայաստան վերադարձի գործընթացի վրա: Հոդվածում առաջ քաշված գաղափարները կարող են որոշ հստակություն մտցնել Սփյուռքի վերաբերյալ ակադեմիական այն բանավեճերի պարզաբանման մեջ, ըստ որի՝ նույնականացվում են «հայրենիք »-«պետություն » հասկացությունները, և Սփյուռքը դիտարկվում է որպես պետության հետ անմիջական կապ ունեցող միգրանտների խումբ:
Հրատարակիչ:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Տեսակ:
Ձևաչափ:
Նույնացուցիչ:
սեղմիր այստեղ կապին հետևելու համար