Journal or Publication Title:
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան․ Հայագիտական հանդես
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Маргарян Н., Атанесян Г., Margaryan N., Atanesyan G.
Title:
Լենինյան պատվանդանների ոդիսականը հետխորհրդային Հայաստանում
Other title:
The Odyssey Of Lenin's Pedestals In Post-Soviet Armenia ; Одиссея Ленинских пьедесталов в постсоветской Армении
Creator:
Մարգարյան, Նիկոլ ; Աթանեսյան, Գարիկ
Corporate Creators:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Subject:
Uncontrolled Keywords:
պատվանդան ; հուշարձան ; Նշանային անընդհատություն ; քաղաքական համատեքստ ; նոր խորհրդանիշներ
Coverage:
Abstract:
Հոդվածում քննության են առնվում հետխորհրդային Հայաստանում ԽՄ առաջնորդ Վ. Լենինի արձանային ներկայությունից ազատագրված պատվանդանի կամ դրա տեղադրման վայրում նոր խորհրդանիշ տեղադրելու դժվարությունները և դրանց պատճառները: ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային անցյալի խորհրդանշաններից ազատվելն ավելի դյուրին մարտահրավեր էր, քան դրանցից ազատագրված տարածքը նոր նշաններով փոխարինելը: Բնակավայրերի կենտրոններում, որտեղ տեղակայված էին Լենինի հիմնական հուշարձանները, նոր նշանների տեղադրումը առավել խնդրահարույց դարձան, քանի որ այդ տարածքները վարչական կենտրոններ էին և ծանրաբեռնված էին քաղաքական համատեքստով, մինչդեռ քաղաքների երկրորդական տարածքներն առավել հեշտ համալրվեցին նոր արձաններով: Հետխորհրդային Հայաստանի քաղաքների կենտրոնները չէին կարող առանց խորհրդանիշ մնալ, սակայն ինչպես պարզվեց Լենինի արձաններից ազատված այդ տարածքների համար արժանի փոխարինող գտնելն այդքան էլ դյուրին գործ չէր: Հետխորհրդային տարիներին Վ. Լենինի տեղահանված արձանների փոխարեն տեղադրված նոր արձանների մի մասը նշանային համատեքստի և անընդհատության մեջ են հրապարակի հարևանությամբ գտնվող հաստատությունների և հրապարակի անվանման հետ, որոշները մասնակի են պահպանում նշանային կոնտինումը, իսկ որոշ դեպքերում ստեղծվել են նոր կոնտինումներ՝ շրջակա հաստատությունների գործունեությունը փոփոխելու միջոցով: ՀՀ որոշ բնակավայրերում խնդրի լուծումը պարզապես բերել է տարածքի նշանային անընդհատության խախտման, իսկ մի շարք քաղաքներում այդ տարածքները շարունակում են դատարկ մնալ՝ հանգեցնելով նոր արձանների տեղադրման վերաբերյալ շարունակական քննարկումների:
В статье рассматриваются трудности установки новых символов на освобожденных пьедесталов или местах демонтированных памятников лидера Советского Союза В. И. Ленина в постсоветской Армении. После распада СССР процесс избавления от символов советского прошлого оказался намного проще, чем заселение этих освобожденных территорий новыми символами. В центрах городов Армении, где располагались основные памятники Ленина, размещение новых символов стало более проблематичным из-за доминирующего политического контекста этих территорий, в то время как второстепенные районы городов более легко пополнились новыми статуями. Центры городов постсоветской Армении не могли оставаться без символов, но, как оказалось, найти достойную замену демонтированных статуй Ленина - не самая простая задача. Некоторые из новых памятников находятся в символическом и контекстуальном континууме со зданиями, расположенными в непосредственной близости от площадей городов и с названиями площадей, некоторые памятники частично сохраняют континуум, а в некоторых случаях создаются новые континуумы с помощю изменения деятельности здании окружающие эти памятники. В некоторых городах Армении решение проблемы просто привело к нарушению символического континуума центров этих городов, а в некоторых городах эти места по-прежнему остаются пустыми, что ведет к бесконечным дискуссиям об установке новых памятников.
The article examines the difficulties of installing new symbols on the liberated pedestals or vacant sites of the dismantled monuments of the leader of the Soviet Union V. Lenin in post-Soviet Armenia. After the collapse of the USSR, the process of erasing symbols of the Soviet past proved to be much easier than the settlement of these liberated territories with new signs. In the city centers of Armenia, where the main monuments of Lenin were located, the placement of new symbols became more problematic due to the dominant political context of these territories, while the secondary areas of the cities were more easily replenished with new statues. The centers of cities of post-Soviet Armenia could not remain without symbols, but, as it turned out, it was not the easiest task to find a worthy replacement for dismantled statues of Lenin. Some of the new statues are in a symbolic and contextual continuum with buildings located near the squares of cities and with names of squares, some monuments partially preserve the continuum, and in some cases, new continua are created with the help of changing the functions of the buildings surrounding these monuments. In some cities of Armenia, the solution of the problem simply led to the violation of the symbolic continuum of the centers of these cities, and in some cities, these places remain empty, leading to endless discussions about the installation of new monuments.
Place of publishing:
Երևան