Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Հրապարակման ամսաթիվ:
Համար:
ISSN:
Լրացուցիչ տեղեկություն:
Վերնագիր:
Կոշտ թափոնների հավաքագրման տնտեսական օգուտների և ՀՆԱ-ի հավելաճի հնարավորությունների գնահատումը
Այլ վերնագիր:
Оценка возможностей экономической выгоды от сбора твердых отходов и роста ВВП ; Assessing the Possibilities of the Economic Benefits of Solid Waste Collection and GDP Growth
Ստեղծողը:
Նալբանդյան, Հմայակ Ռոմիկի ; Հարությունյան, Թամարա Հենրիկի
Համատեղ հեղինակները:
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Խորագիր:
Միկրոտնտեսական հիմնախնդիրներ ; Ֆինանսներ
Չվերահսկվող բանալի բառեր:
կոշտ թափոններ ; ՀՆԱ ; հավաքագրում ; տեսակավորում ; վերամշակում ; գներ ; ծախսերի կրճատում ; շրջանաձև տնտեսություն ; տոկոսային հարաբերակցություններ
Ծածկույթ:
Ամփոփում:
Սկսած 20-րդ դարի արդյունաբերականացման սկզբից կոպիտ թափոնների խնդիրը դառավ արդիական և լուրջ համաշխարհային խնդիր, որը պահանջում է ժամանակակից լուծումներ, ինչին գիտությունը տարեցտարի մոտենում է: Սույն հետազոտության նպատակն է գնահատել կոշտ թափոնների հավաքագրումից ստացվող տնտեսական օգուտները մակրո մակարդակում, մասնավորապես՝ գնահատել թե տարեկան, որքան ՀՆԱ-ի հավելաճ կարելի է ստանալ կոշտ թափոնների հավաքագրման արդյունքում, որի համար խնդիր է դրվել ժամանակակից միջոցների այնպիսի օգտագործումը, որը միանշանակորեն ցույց տա ոչ միայն բնապահպանական, այլ նաև ֆինանսական օգուտները ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների համար: Այս համառոտագրում մենք կանդրադառնանք, թե ինչպես կոշտ թափոնների վերամշակումը կարող է հանգեցնել տնտեսական պայմանների բարելավմանը և այդ առավելությունների հասնելու վրա ազդող հիմնական գործոններին: Ի սկզբանե հարկ է նշել, որ կոշտ թափոնների վերամշակումը կարող է ստեղծել տնտեսության առանձին հատված, որը նպաստում է ՀՆԱ-ի աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սա թույլ է տալիս նվազեցնել հումքի ձեռքբերման և վերամշակման, ինչպես նաև թափոնների հեռացման ծախսերը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում կազմակերպության կամ պետության բյուջեի վրա:
С началом индустриализации в 20-м веке проблема твердых отходов превратилась в современную и серьезную глобальную проблему, требующую современных решений, к которым наука приближается с каждым годом. Цель статьи – обеспечить своевременное решение проблемы твердых отходов, для чего предусмотрено использование современных средств, что наглядно продемонстрирует не только экологическую, но и финансовую выгоду как на государственном, так и на частном уровне. Экономическое преимущество переработки твердых отходов подразумевает получение значительных выгод и снижение расходов для различных экономических субъектов. В данной аннотации мы рассмотрим, как переработка твердых отходов может привести к улучшению экономической ситуации и основные факторы, влияющие на достижение этих преимуществ. With the onset of industrialization in the 20th century, the problem of solid waste has become a modern and serious global issue requiring modern solutions, to which science is getting closer to every year. The purpose of the article is to provide a modern solution to the problem of solid waste recycling, for which the use of modern means is provided, which will demonstrate not only environmental but also financial benefits at the public and private levels.
Հրատարակության վայրը:
Երևան
Հրատարակիչ:
Տեսակ:
Ձևաչափ:
Նույնացուցիչ:
սեղմիր այստեղ կապին հետևելու համար