Հրապարակման մանրամասներ:
Լույս է տեսել 1970-1974 թվականներին, 1977-1984 թվականներին և 1991 թվականից Բեյրութում։
Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Հայկազեան հայագիտական հանդէս = Haigazian Armenological Review
Հրապարակման ամսաթիվ:
Հատոր:
Համար:
Լրացուցիչ տեղեկություն:
Վերնագիր:
Այլ վերնագիր:
Ենթավերնագիր:
Ստեղծողը:
Աջակից(ներ):
Քասունի, Երուանդ հ., 1937- [հիմնադիր խմբագիր՝ 1970-1984] ; Կռանեան, Անդրանիկ ծ. վրդ., 1929-2017 [1991-2017] ; Տագէսեան, Անդրանիկ, 1960- [2018-]
Խորագիր:
Colonies ; Elections ; Lebanese-Armenians
Ծածկույթ:
Ամփոփում:
Հեղինակը Հայկազեան հայագիտական հանեդէսի 39րդ հատորին մէջ անդրադարձած էր նախագահ Միշէլ Աունի նախագահութեան շրջանի 2018ի ընտրութիւններուն, իսկ այս գրութեան մէջ՝ 2022ի խորհրդարանական ընտրութիւններուն: Հեղինակը նախ նկարագրէ նախագահ Միշէլ Աունի վարչակարգին դիմագրաւած կառավարական եւ տնտեսական տագնապները եւ յատկապէս 17 Հոկտեմբեր 2019ի շարժումը, Պէյրութի նաւահանգիստի 4 Օգոստոս 2020ի պայթումը եւ անոնց յառաջացուցած հետեւանքներն ու մէջտեղ եկած բարեկարգչական շարժումը: Այսպիսի նախադրեալներով կայացան 15 Մայիս 2022ի երեսփոխանական ընտրութիւնները, գործող համեմատական օրէնքին վրայ: Լիբանահայութիւնը եւս իր յատուկ պայմանները ունէր, որոնց կ'անդրադառնայ հեղինակը, ապա կը ներկայացնէ թեկնածութիւններու յառաջադրանքը, ցանկերու կազմութիւնն ու ընտրապայքարը: ՀՅԴ ներկայացուց հինգ թեկնածուներ, 3ը՝ Պէյրութի մէջ, մէկական՝ Մեթնի եւ Զահլէի մէջ, յուսալով որ ասոնցմէ 4ը կ'ընտրուին: Մեթնի մէջ Ան ցանկ կազմեց Մըր ընտանիքին հետ, Պէյրութի մէջ՝ Ազատական հոսաքին հետ, իսկ Պեքայի մէջ՝ այս վերջիններուն եւ Հըզպալլայի հետ: ՀՅԴ յաջողեցաւ 3 երեսփոխան ունենալ, սակայն, ասոնցմէ մին՝ Ճորճ Պուճիքեան, դուրս դրուեցաւ Հայկական երեսփոխանական պլոքէն: ՍԴՀԿն ունեցաւ սեփական թեկնածու եւ Պէյրութի մէջ զինակցեցաւ Լիբանանեան ուժերուն հետ: Վերջինս պնդեց Ժիհատ Բագրատունին նոյն ցանկին վրայ պահել ու վերջինս ընտրուեցաւ, ստանալով նաեւ 208 հայկական քուէներ: Պառակտուած էր ՌԱԿը: Զարթօնք զօրակցեցաւ երեք թեկնածուներու, որոնցմէ Փոլա Եագուպեան, իր անհատական ջանքերով յաջողեցաւ ընտրուիլ: Իսկ «ՌԱԿի Շրջանային վարչութիւն» անունով գործողները հայ կուսակցութիւններուն զօրակցեցան: ՀԲԸՄի Լիբանանի շրջանակը զօրակցեցաւ Ժան Թալուզեանին, որ յաջողեցաւ 779 հայկական քուէներու կողքին մեծ թիւով քուէներ ապահովել սիւննի համայնքէն եւ երեսփոխան ընտրուիլ:
Հրատարակության վայրը:
Պէյրութ