Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2024

Հատոր:

1/85

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Саркисян Г. Ж., Тадевосян Л. М., Авакян А. Е., Мартиросян Г. С., Sargsyan G. Zh., Tadevosyan L. M., Avagyan A. E., Martirosyan G. S.

Վերնագիր:

«Գրին Միքս» կենսապարարտանյութի ազդեցությունը տաքդեղի սորտերի տնտեսապես արժեքավոր հատկանիշների վրա

Այլ վերնագիր:

Влияние биоудобрения “Грин Микс” на хозяйственно ценные признаки сладких сортов перца ; An Investigation of the Effects of “Green Mix” Biofertilizer on Economically Valuable Traits of BellPepper Varieties

Ստեղծողը:

Սարգսյան, Գ. Ժ. ; Թադևոսյան, Լ. Մ. ; Ավագյան, Ա. Է. ; Մարտիրոսյան, Գ. Ս.

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Խորագիր:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա

Չվերահսկվող բանալի բառեր:

բերքատվություն ; կենսապարարտանյութ ; շահութաբերություն ; տաքդեղ ; ֆենոլոգիական փուլեր

Ծածկույթ:

50-56

Ամփոփում:

Ջերմատան պայմաններում ուսումնասիրվել է «Գրին Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Գրին միքս» ունիվերսալ կենսապարարտանյութի ազդեցությունը քաղցր տաքդեղի Լոշտակ և Հայկ սորտերի տնտեսապես արժեքավոր հատկանիշների վրա։ Հետազոտություններով պարզվել է, որ «Գրին միքս» կենսապարարտանյութը խթանել է տաքդեղի փորձարկվող սորտերի աճն ու զարգացումը, բարելավել պտուղների և սերմերի որակական ցուցանիշները, նպաստել բերքատվության ավելացմանն ու շահութաբերության բարձրացմանը: Ուստի այն կարելի է առաջարկել որպես տաքդեղի մշակության արդյունավետ կենսապարարտանյութ և կիրառել ինչպես ավանդական, այնպես էլ օրգանական գյուղատնտեսությունում:

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Տեսակ:

Միջազգային գիտական պարբերական

Ձևաչափ:

pdf

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան