Նիւթ

Վերնագիր: Մորենու վնասատուների տեսակային կազմի ուսումնասիրությունը Իջևան համայնքի պայմաններում

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիւ:

2024

Հատոր:

1/85

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Тер-Григорян А. Дж., Манвелян А. А., Казарян М. А., Амирян К. Р., Ter-Grigoryan A. J., Manvelyan A. A. , Ghazaryan M. H., Amiryan K. R.

Այլ վերնագիր:

Изучение видового состава вредителей малины в условиях общины Иджеван ; The Monitoring of Raspberry Pest Species Composition in the Conditions of the Ijevan Region

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկոյթ:

56-61

Ամփոփում:

Հոդվածում ներկայացված են 2022-2023 թթ. Տավուշի մարզի Իջևան համայնքի պայմաններում մորենու (Rubus idaeus) վնասատուների տեսակային կազմի ուսումնասիրության արդյունքները: Մեր կողմից գրանցվել և նույնականացվել է վնասատուների 17 տեսակ, որոնցից 2-ը պատկանում են սարդակերպերի (Arachnoidae) դասի տզերի (Acarina) կարգին, 1-ը՝ փափկամարմինների (Mollusca) դասի փորոտանիների (Gastropoda) կարգին, 14-ը՝ միջատների (Insecta) դասի հետևյալ կարգերին՝ ծոպաթևավորների (Thysanoptera), հավասարաթևավորների (Homoptera), ուղղաթևավորների (Orthoptera), կարծրաթևավորների (Coleoptera), երկթևերի (Diptera), թեփուկաթևավորների (Lepidoptera), կիսակարծրաթևավորների (Heteroptera): Հայտնաբերված վնասատուներից առավել տարածված են եղել մորենու ընձյուղային գալամլակը, մորենու ցողունային գալամլակը, մորենու երկարակնճիթ- ծաղկակերը, մորենու բզեզը:
В статье представлены результаты изучения видового состава вредных организмов на малине (Rubus idaeus) в условиях общины Иджеван Тавушской области в 2022-2023 гг. Нами было зарегистрировано и идентифицировано 17 видов вредителей, из которых 2 относятся к отряду клещей (Acarina) класса паукообразных (Arachnoidae), 1 – к отряду брюхоногих (Gastropoda) класса моллюсков (Mollusca), 14 – к следующим отрядам класса насекомых (Insecta): бахромчатокрылые (Thysanoptera), равнокрылые (Homoptera), прямокрылые (Orthoptera), жесткокрылые (Coleoptera), двукрылые (Diptera), чешуекрылые (Lepidoptera), полужесткокрылые (Heteroptera). Из обнаруженных вредителей наибольшее распространение получили малинный жук, малинный цветоед, малинная стеблевая галлица, малинная побеговая галлица.
There are many berries grown in Armenia, but raspberries are among the most popular. Several pests, the species composition of which has not yet been determined, hinder the achievement of a high-quality harvest. Raspberry (Rubus idaeus) pest species composition was monitored in Tavush marz (Ijevan community) in 2022-2023. Our research has identified and registered seventeen types of pests, of which two belong to the Acarina order of the Arachnoidae class and fourteen to the following orders of the Insecta class: Thysanoptera, Homoptera, Orthoptera, Coleoptera, Diptera, Lepidoptera, Heteroptera, one in the Gastropoda order of Mollusca class. The detected pests were: Tetranychus urticae (Koch, 1836), Eriophyes gracilis (Nalepa, 1891), Thrips tabaci (Lindeman, 1899), Aphis grossulariae (Kaltenbach, 1843), Myzus persicae (Sulzer), Stictocephala bubalus (Kopp and Yonke, 1977), Gryllotalpa gryllotalpa (Linnaeus, 1758), Tettigonia viridissima (Linnaeus, 1758), Byturus tomentosus (De Geer, 1774), Anthonomus rubi (Herbst, 1795), Melolontha hippocastani (Fabricius, 1801), Polyphylla olivieri (Castelnau, 1840), Resselie llatheobaldi (Barnes), Lasioptera rubi (Schrank, 1803), Pennisetia hylaeiformis (Laspeyres, 1801), Dolycoris baccarum (Linnaeus, 1758), and Deroceras agreste (Linnaeus, 1758). Nevertheless, the most spread species were Resselie llatheobaldi (Barnes), Lasioptera rubi (Schrank, 1803), Anthonomus rubi (Herbst, 1795), and Byturus tomentosus (De Geer, 1774).

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:375909

Թուայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 2, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jun 21, 2024

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

3

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/406654

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն