Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2024

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Петросян Армен, Petrosyan Armen

Վերնագիր:

Խուռաուրարտական Թեշուբ/Թեյշեբայի և հունական Թեսևսի հայկական ծագումը

Այլ վերնագիր:

Армянское происхождение хурро-урартского Тешуба/Тейшебы и греческого Тесея ; The Armenian Origin of the Hurro-Urartian Teššub/Teišeba and Greek Theseus

Ստեղծողը:

Պետրոսյան, Արմեն

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Խորագիր:

Հնագիտություն ; Ազգագրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

հնդեվրոպական լեզվաբանություն ; հնդեվրոպական առասպելաբանություն ; ամպրոպի աստված ; խուռիական առասպելաբանություն

Ծածկույթ:

239-259

Ամփոփում:

Հայաստանի հնագույն հուշարձաններից առավել աչքի ընկնողներն են հսկայական վիշապաքարերը, որոնց առաջին օրինակները թվագրվում են միջին բրոնզի դարի սկզբով (մ.թ.ա. XXIV դ.): Մանրամասն քննարկումը ցույց է տալիս, դրանք եղել են հնդեվրոպական ամպրոպային առասպելի ատրիբուտներ և մինչև իրանական վիշապ բառի փոխառումը կոչվել են ամպրոպի աստծու հակառակորդ առասպելական օձվիշապի հնդեվրոպական անունով (գեղ < *wel-): Այդ առասպելի արձագանքներն ի հայտ են գալիս նաև Հայաստանի նախաուրարտական դարաշրջանի այլ հնագիտական հուշարձաններում: Հնդեվրոպական ամպրոպի աստվածը եղել է ռազմական գործառության կրող և մարմնավորել է արխաիկ ռազմիկի կերպարը: Նրա զենքն էր մուրճը կամ տապարը, իսկ սիմվոլը՝ ցուլը: Խուռաուրարտական ամպրոպի աստծու անունը (խուռ. Teššub, ուրարտ. Teišeba /Theišewa/) չունի ընդունելի ստուգաբանություն այդ լեզուներում: Նրա ատրիբուտները, սիմվոլը և առասպելը (տապար, ցուլ, հաղթանակ քարե հրեշի դեմ) հիշեցնում են հնդեվրոպական ամպրոպային աստծուն: Հոդվածում առաջարկվում է այդ դիցանվան հայկական ստուգաբանություն հնդեվրոպական *tek’s-+ *h1ep- «տապար բռնող» նախաձևից: Այդ աստծու կերպարը հետագայում, հավանաբար Կիլիկիայից և Լևանտից, մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջի կիլիկյան աքայացիների միջոցով, անցել է հունական դիցաբանություն՝ որպես Թեսևս (հուն. Theseus), դառնալով Կրետեի ցիկլի առասպելների առանցքային դեմքերից մեկը:
Наиболее значимыми памятниками древней Армении являются огромные каменные стелы вишапы («драконы»), первые образцы которых датируются началом эпохи средней бронзы (XXIV в. до н.э.). Подробный анализ показывает, что вишапы являлись атрибутами культа индоевропейского грозового мифа, и их, до заимствования иранского слова višap, называли индоевропейским именем мифологического Змея (geɫ < *wel-), противника громовержца. Отголоски этого мифа имеются и в других археологических артефактах доурартской Армении. Индоевропейский громовержец – носитель военной функции и воплощает в себе образ архаичного воина. Его оружием были молот или топор, а символом – бык. Имя хуррито-урартского бога грозы (хурр. Teššub, урарт. Teišeba /Theišewa/) не имеет приемлемой этимологии в этих языках. Его атрибуты, символ и мифы (топор, бык, победа над каменным чудовищем) напоминают образ индоевропейского громовержца. В статье представлена армянская этимология этого теонима от индоевропейского *tek’s- + *h1ep- «держатель топора». Его образ, в лице Тесея (греч. Theseus), видимо, из Киликии и Леванта, через киликийских ахейцев конца второго тысячелетия до н.э. проник в греческую мифологию, став одним из ключевых фигур мифов критского цикла.
The most outstanding monuments of ancient Armenia are the huge stone steles vishaps ("dragons"), the first samples of which date back to the beginning of the Middle Bronze Age (XXIV century BC). A detailed analysis shows that they were attributes of cult of the Indo-European thunder god myth, and before borrowing the Iranian word višap, they were called by the Indo-European name of the mythological Serpent (geɫ< *wel-), the adversary of the god. Echoes of this Indo-European myth are also found in other archaeological artifacts of pre-Urartian Armenia. The Indo-European thunder god represented the military function and embodies the image of the archaic warrior. His weapon was a hammer or an axe, and his symbol was a bull. The name of the Hurrian-Urartian thunder god (Hurr. Teššub, Urart. Teišeba /Theišewa) has no acceptable etymology in these languages. Its attributes, symbol and myths (axe, bull, victory over a stone monster) resemble the image of the Indo-European thunderer. The article proposes an Armenian etymology for this theonym from the Indo- European *tek’s- + *h1ep- "axe holder". His image, grecized as Theseus, was borrowed by the Greeks (apparently, through the Cilician Achaeans at the end of the second millennium BC) becoming one of the key figures of the Cretan cycle.


Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան