Գևորգյան Հայկուհի, Геворгян Айкуи
Մասնագիտական կողմնորոշումը ցկյանս գործընթաց ; Педагогическая деятельность как постоянный процесс
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Հոդվածում հեղինակը ներկայացնում է «մասնագիտական կողմնորոշում/ կարիերայի ուղղորդում» եզրույթները: Մասնագիտական կողմնորոշումը գործառույթ է, որի նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ` նրան հնարավորություն ընձեռելով կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում: Հոդվածում նաև ներկայացված է մասնագիտական ինքնորոշման հասկացությունը: Հեղինակը նշում է, որ գիտակցելով սեփական կարիքները, դասակարգվում է դրանց հաջորդականությունը, առանձնացվում են նախընտրությունները, առաջ են գալիս հետաքրքրությունները, որոնք իրենց զարգացման ընթացքում կարող են վերածվել հակումների, ձևավորվում են արժեքները, ձևակերպվում են դրդապատճառները, հստակեցվում են նպատակները, ուսումնասիրվում են անձի այն հնարավորությունները, որոնք կարող են նպաստել կամ խոչընդոտել նպատակին հասնելու համար: Այս ամենից հետո արդեն որոշում է կայացվում անցնելու կոնկրետ գործողությունների, այսինքն` տեղի է ունենում ինքնորոշում: Վերջում հեղինակը հանգում է այն եզրակացության, որ կարիերայի ուղղորդումը ցկյանս ծառայություն է և չի նշանակում սոսկ ուսումնառության գործընթացին հաջորդող աշխատանք, այլ այս երկուսը փոխկապակցված ։ «Կարիերայի ուղղորդումը » առավել ընդգրկուն եզրույթ է, որը կիրառվում է նկարագրելու մի շարք գործողություններ, որոնք օգնում են մարդկանց կյանքի և աշխատանքի ընդհանուր ըմբռնումից անցում կատարելու կյանքի, ուսումնառության և աշխատանքի իրատեսական տարբերակների կոնկրետ ըմբռնման:
В статье представлен концепт «профессиональная/ карьерная направленность ». Профессиональная направленность актуальна. Еë цель – предоставить сведения о современном состоянии на рынке труда: о его дальнейшем развитии, о возможностях системы образования, о специальностях и т. п., что, в конечном итоге, позволит личности принять осознанное и продуктивное решение. В статье также рассмотрено понятие профессионального самоопределения. Автор подчеркивает, что, осознавая собственные потребности, человек выстраивает их последовательность, выделяет предпочтения, актуализирует интересы, которые в процессе своего развития могут превратиться в способности; у личности формируются ценности, оформляются первопричины, уточняются цели, изучаются возможности, которые могут либо способствовать, либо помешать достижению цели, после чего принимается решение приступить к конкретной деятельности, то есть имеет место самоопределение человека. В заключении автор приходит к выводу, что карьерная направленность – это служба, которая означает не работу, последующую за обучением, а их тесную взаимосвязь. «Карьерная направленность » очень ëмкий концепт, который используется для описания ряда действий, помогающих людям совершить переход от общего представления о жизни и работе к конкретному восприятию жизни, учëбы и работы в их взаимосвязи.
Երևան
oai:arar.sci.am:372110
Apr 3, 2024
Apr 1, 2024
14
https://arar.sci.am/publication/402015
Edition name | Date |
---|---|
Gevorgyan, Haykuhi, Professional orientation as lifelong process | Apr 3, 2024 |
Gideon Arulmani Agisa Abdulla
Arwa Ahmed Abdo Qasem G.Viswanathappa
Arulmani, Gideon Abdulla, Agisa
Wurdinger, Scott Jennifer, Rudolph