Ցոյց տուր կառուցուածքը

Publication Details:

Պարբերականն ընդգրկում է արվեստի պատմության և հումանիտար գիտությունների ոլորտի ուսումնասիրություններ, թարգմանություններ և ուսումնամեթոդական հետազոտություններ

Journal or Publication Title:

Գեղարվեստի ակադեմիայի Տարեգիրք=Yearbook of the Academy of Fine Arts=Ежегодник академии художеств

Date of publication:

2023

Number:

15/2

ISSN:

1829-4278

Official URL:

www.yearbook.yafa.am

Additional Information:

Погосян Гаяне, Poghosyan Gayane

Title:

«Մահմեդական աշխարհի և Հեռավոր Արևելքի արվեստ» դասընթացի դասավանդման մեթոդաբանությունը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում

Other title:

«Искусство исламского мира и Дальнего Востока» в Государственной академии художеств Армении ; Teaching Methodology of the Course “Art of the Islamic World and the Far East” in the State Academy of Fine Arts of Armenia

Creator:

Պողոսյան, Գայանե

Corporate Creators:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Subject:

Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա

Uncontrolled Keywords:

Մահմեդական աշխարհ ; Հեռավոր Արևելք ; արվեստի պատմություն ; կրթական ծրագիր

Coverage:

166-187

Abstract:

Հոդվածում ներկայացված է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում «Կերպարվեստի պատմություն և տեսություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսում ուսումնասիրվող «Մահմեդական աշխարհի և Հեռավոր Արևելքի արվեստ» մոդուլային առարկայի դասավանդման մեթոդները: Առարկան ներառված է արվեստաբանական բազային կրթական ծրագրում և մյուս դասընթացների հետ կազմում է մոդուլի կարևոր բաղկացուցիչ: Կրթական ծրագրում նախատեսված է 64 ժամ դասախոսության և 86 ժամ՝ ինքնուրույն աշխատանքի կատարման համար: Դասընթացի կառուցվածքը լուսաբանող աղյուսակում ներկայացված են կիսամյակային շաբաթներում նախատեսված թեմատիկ դասընթացների ժամային բաշխումը, դասընթացի տեսակը և հանձնարարվող առաջադրանքները: Հոդվածի շրջանակում տրվում է մեկ ակադեմիական կիսամյակի համար ծրագրի հակիրճ նկարագիրը, որի նպատակն է արևելյան երկրների հին և միջնադարյան շրջանի նշանակալի ժամանակաշրջանների կերպարվեստի և ճարտարապետության ուսումնասիրությունը: Նշվում են դասընթացի ուսուցման տարին ու կիսամյակը, դասընթացի ծրագիրն ու նպատակը, մեթոդաբանության սկզբունքները, ձևաչափը, ուսումնառության ընթացքում ուսանողներին ներկայացվող պահանջները, ավարտական աշխատանքի կառուցվածքը և հանձնարարվող հիմնական գրականությունը: Դասընթացի բովանդակությունը և հանձնարարվող գրականությունը թույլ են տալիս ուսանողներին հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրել արևելյան երկրների մշակույթը համաշխարհային կերպարվեստի պատմության կարևորագույն շրջափուլերի և պատմական անցքերի համեմատական համատեքստում: Դասընթացի վերջում կազմակերպվում է ավարտական սեմինար, որի ընթացքում ուսանողները քննարկում և վերլուծում են դասընթացի շրջանակում ուսումնասիրված երկրների մշակութային առանձնահատկությունները, տարբերությունները, միջմշակութային և կրոնական փոխազդեցությունները և այլն: Կիսամյակային գնահատականի ապահովումը կատարվում է ավարտական աշխատանքի (ռեֆերատ, էսսե, պրեզենտացիա) և հարցադրումների արդյունքներով:
The article presents the teaching methodology of the modular course “Art of the Islamic World and the Far East” according to the educational program of the 3rd year of a bachelor’s degree in the specialty “History and Theory of Fine Arts” of the State Academy of Fine Arts of Armenia. The program of the discipline, with other subjects, forms an important component of the educational basis of the module. This course includes 64 hours of lecture attendance, and 86 hours of an independent study. The table provides an overview of the structure and distribution of thematic lectures by semester, along with the assigned tasks. This article briefly introduces the features of the program the educational goal of which is to acquaint students, during one semester, with the most important pages in the history of the ancient and medieval culture, architecture and art of the countries of the East. It includes the methodological principles, format specifications, paper structure, and main literature of a one-semester course. This content allows students to quickly explore cultural similarities, differences, and interactions between countries in the comparative context of the most important periods and historical gaps. At the end of the semester, a final seminar will be held to discuss and analyze the cultural characteristics, differences, and crosscultural and religious interactions of the Eastern countries studied within the discipline. Semester assessment is carried out using practical assignments (summaries, essays, presentations) and questions.
В статье представлена методика преподавания модульного курса «Искусство исламского мира и Дальнего Востока» по образовательной программе 3-го курса бакалавриата по специальности «История и теория изобразительного искусства» в Государственной академии художеств Армении. Дисциплина включена в базовую программу модуля и вместе с другими предметами является важной составляющей образовательной программы. Программой дисциплины предусмотрены 64 часа лекций и 86 часов самостоятельной работы. В таблице показаны структура дисциплины, распределение тематических лекций по семестровым неделям и поставленные задачи. В рамках статьи представлена краткая характеристика программы, образовательной целью которой является последовательное изучение в течение одного академического семестра важнейших страниц истории древней и средневековой художественной культуры стран Востока, знакомство с их архитектурой и изобразительным искусством. Указываются год и семестр, программа и цель курса, принципы методики, формат, требования, предьявляемые к студентам во время обучения, структура итоговой работы и предлагаемая литература. Содержание позволяет студентам в кратчайшие сроки изучить культурные сходства, различия и взаимодействия стран в сравнительном контексте важнейших периодов и исторических пробелов в истории мирового изобразительного искусства. По окончании курса организуется итоговый семинар, в ходе которого студенты обсуждают и анализируют культурные особенности, различия, межкультурные и религиозные взаимодействия восточных стран. Семестровая оценка осуществляется на основании практических заданий (реферат, эссе, презентация) и вопросов.

Place of publishing:

Երևան

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս

Language:

hy