Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականն ընդգրկում է արվեստի պատմության և հումանիտար գիտությունների ոլորտի ուսումնասիրություններ, թարգմանություններ և ուսումնամեթոդական հետազոտություններ

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գեղարվեստի ակադեմիայի Տարեգիրք=Yearbook of the Academy of Fine Arts=Ежегодник академии художеств

Հրապարակման ամսաթիվ:

2021

Համար:

10/1

ISSN:

1829-4278

Պաշտոնական URL:

www.yearbook.yafa.am

Լրացուցիչ տեղեկություն:

Nazaryan Naira, Назарян Наира

Վերնագիր:

Խորանները Թորոս Տարոնացու արվեստում

Այլ վերնագիր:

Хораны в искусстве Тороса Таронаци ; Canon Tables in the Art of Toros Taronatsi

Ենթավերնագիր:

(1307 թ. Եսայի Նչեցու Ավետարան)

Ստեղծողը:

Նազարյան, Նաիրա

Համատեղ հեղինակները:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Խորագիր:

Արվեստագիտական հետազոտություններ

Չվերահսկվող բանալի բառեր:

հայկական մանրանկարչություն ; ձեռագիր գիրք ; խորաններ ; Ավետարան ; Թորոս Տարոնացի ; Ներսես Շնորհալի ; Եսայի Նչեցի ; պատկերազարդում ; գլխազարդ

Ծածկույթ:

44-59

Ամփոփում:

Հոդվածի խնդրո առարկան 1307 թ. Եսայի Նչեցու Ավետարանի խորանների վերլուծությունն է։ Ձեռագիրը ծաղկել է Գլաձորի համալսարանի XIV դ. առաջին կեսի մանրանկարիչ Թորոս Տարոնացին։ Տարոնացու ծաղկած ձեռագրերում խորաններն ամենահարուստ հարդարանքն ունեն։ Նրանցում բացակայում է հայկական վաղ մանրանկարչությանը բնորոշ կոթողայնությունը, փոխարենը զգացվում է, մասնավորապես, կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը։ Վերջինն արտահայտված է բուսական և երկրաչափական հարդարանքի, ոսկե ուրվագծի, խոյակները և խարիսխները կենդանակերպ և մարդակերպ դիմակներով փոխարինելու, ինչպես նաև՝ Եվսեբիոսի և Կարպիանոսի դիմանկարները մեդալյոնների մեջ պատկերելու միջոցով։ Գրեթե միշտ հանդիպակաց զույգ էջերի հարդարանքը նմանատիպ է, բացառությամբ որոշ մանրամասների։ Ուսումնասիրելով Թորոս Տարոնացու արվեստը՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ խորանների հարդարանքի որոշ գեղարվեստական տարրեր նկարիչը գործածել է իր ամբողջ ստեղծագործական կյանքում։
The topic of the article is the analysis of the Canon tables of the Gospel of Yesai Nchetsi from 1307. The manuscript was illustrated by Toros Taronatsi, a miniaturist from Gladzor University of the first half of the 14th century. In the manuscripts illustrated by Taronatsi, the Canon tables have the richest decoration. They lack the monumentality characteristic of early Armenian miniature painting, but instead the influence of Cilician miniature painting is felt here. The latter is expressed in the floral and geometric ornaments, the use of a golden outline, in the replacement of capitals and bases with animal and human masks. Almost always, the layout of the opposite paired pages is the same, with the exception of some details. Studying the art of Toros Taronatsi, we come to the conclusion that the artist used some of the illustration details throughout his creative life.
Тема статьи – анализ хоранов Евангелия Есайи Нчеци 1307 года. Рукопись была проиллюстрирована миниатюристом Гладзорского университета первой половины XIV века Торосом Таронаци. В проиллюстрированных Таронаци рукописях хораны имеют самое богатое убранство. В них отсутствует монументальность, характерная для ранней армянской миниатюрной живописи, вместо этого чувствуется влияние киликийской миниатюрной живописи. Последнее выражается в растительном и геометрическом орнаменте, применении золотого контура, в замене капителей и баз на животные и человеческие маски, а также в изображении портретов Евсевия и Карпиана в медальонах. Почти всегда оформление противолежащих парных страниц аналогично, за исключением некоторых деталей. Изучая искусство Тороса Таронаци, мы приходим к выводу, что художник использовал некоторые художественные элементы оформления хоранов на протяжении всей своей творческой жизни.


Հրատարակության վայրը:

Երևան

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

doi:10.54503/1829-4278

Լեզու:

hy