Publication Details:

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ` ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ՀԱՄԱՌՕՏ / Արարեալ յուսումն նորա-/հաս տղայոց։ / Տպեալ յամի տ[եառ]ն․ 1804․ / 'ի Սեպտեմբերի 15։ / 'Ի ՎԷՆԷՏԻԿ / 'Ի վանս ս[ր]բ[ո]յն Ղազարու։ /

Title:

Այբբենարան համառօտ

Subject:

Թվային հայրենադարձություն ; Այբուբեն ; Հայոց լեզու ; Հայ գիրք ; Վաղ շրջան

Place of publishing:

Վէնէտիկ

Publisher:

Ս․ Ղազար

Date of publication:

1804

Type:

Գիրք

Format:

pdf

Extent:

32 էջ

Other physical description:

Շարվածքը՝ 6,5x11,3 սմ

Language:

հայերէն (գրաբար)

General note:

Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը՝ բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր։ 1 վերջազարդ։ Տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշ, դարձերեսին՝ փորագիր պատկեր՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով, որի ներքևում կա երկտող՝ «Մանուկ ուշիմ, դու քնի խաչին բարձօղ, Վշտահամբեր վարուք նըմին լե՛ր նըմանող»։ Գ. Զարբհանալեանի «Հայկական մատենագիտութիւն» (Վենետիկ, 1883, էջ 28) և Ա․ Ղազիկյանի «Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի» (Ղազիկեան Ա., , հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 135) մատենագիտական ցանկերում հիշատակված են նույն վերնագրով որոշ տպագրություններ կամ վերահրատարակություններ, սակայն 1804 թ. տպագրության մասին որևէ մատենագիտական գրառում չկա: Հ. Դավթյանի կազմած «Հայ գիրքը 1801-1850 թվականներին» մատենագիտության մեջ գրքի նկարագրությունը կատարվել է Ռուսաստանի ազգային գրադարանում պահվող և մեզ հայտնի միակ օրինակի հիմքի վրա, որտեղից էլ, «Թվային հայրենադարձություն» նախագծի շրջանակում, ներբեռնվել է թվային տարբերակը: Սույն օրինակը վերակազմված է: Կազմի դարձերեսին առկա են սև մատիտով նշումներ: