Publication Details:

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ԳԻՐԳ ԴՊՐՈՒԹԵԱՆ / Վայելուչ և գեղեցկայարմար. ըստ / արարողութեան հայաստանեայց / տպագրեցեալ ՛ի թուին հայոց / ռճլթ. ՛ի վէնէտիկ քաղաքի / ՛ի վայելումն մանկանց / եկեղեցւոյ և ՛ի փառս / յ[սուս]ի ք[րիստոս]ի որդւոյն ա[ստուծո]յ: / Con Licenza de՛ Superiori.

Title:

Գիրք դպրութեան եւ տաղարան

Subject:

Տաղարան ; Հայ միջնադարյան պոեզիա ; Թվային հայրենադարձություն ; Հայ հնատիպ գիրք

Place of publishing:

Վենետիկ

Publisher:

Առանց տպարանի հիշատակության

Date of publication:

1690

Type:

Գիրք

Format:

pdf

Extent:

224 զարդափակ էջ

Other physical description:

Շարվածքը՝ 9,3x8,3 սմ

Language:

հայերէն (գրաբար)

General note:

Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով։ Բնագիրը 10 և 6 կետաչափի բոլորգրով: Բնագրում՝ 1 խորանազարդ, 1 գլխագիր: Տիտղոսաթերթը՝ գծափակ, վրան՝ զարդանկար և լատիներեն նշում. «Con Licenza de՛ Superiori (Վերադասի թույլտվությամբ)», դարձերեսին՝ փորագիր պատկեր՝ զարդափակ շրջանակով. «Ք[րիստո]ս բարձրացաւ ՛ի վ[ե]ր[այ] խաչին: վ[ա]ս[ն] փրկու[թ]ե[ան] մարդկայինս ազգին»: ; Հիշատակարան չունի։ Թվայնացված օրինակը վերակազմված է, ունի մուգ գույնի կոշտ կազմ: Շապիկի դարձերեսին և հաջորդող էջին՝ ձեռագիր նշումներ: Տիտղոսաթերթին տարեթիվը ձեռագիր նշվել է 1673, իսկ գծափակ շրջանակի աջ եզրին ձեռագիր մակագրություն. «Ռաֆայէլ Բաբումեանց»: Հավանաբար գիրքը պատկանել է նրան: ; Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 110) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում պահվող օրինակների հիման վրա: Նշվել է, որ Թեոդիկը և Գ. Լևոնյանը այս գիրքը համարել են Միքելանջելո Բարբոնիի տպագրություն։ Սույն տպագրությունը ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:

Digitization:

Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ: