Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

3 (669)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Melikyan Artur, Меликян Артур

Title:

Հայոց արքա Զենոն-Արտաշեսի ինվեստիտուրայի տեսարանով հուշադրամների պատկերագրական համակարգը

Other title:

The Iconographical System of Memorial Coins with Armenian King Zenon-Artaxias' Investiture Scene ; Иконографическая система мемориальных монет со сценой инвеституры армянского царя Зенона-Арташеса

Creator:

Մելիքյան, Արթուր

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հուշադրամներ ; Փորագրություն ; Արվեստագիտություն

Uncontrolled Keywords:

Գերմանիկուս ; դրախմա ; երկդրախմա ; ինվեստիտուրա ; հորինվածք ; խույր ; ապարոշ

Coverage:

241-260

Abstract:

18 թ. Գերմանիկուս կեսարի կողմից պոնտական արքայազն Զենոնին (Արտաշես III) Մեծ Հայքի արքա թագադրելու առթիվ թողարկված հռոմեական դրախմաներն ու երկդրախմաները հատվել են տարբեր դրամահատարաններում և ունեցել տարբեր նշանակություններ: Դրախմաները հատվել են Արտաշատում՝ թագադրության ծեսի մասնակիցների մեջ շաղ տալու համար: Այդ իսկ պատճառով դրանց փորագրիչը ձգտել է իրապաշտորեն վերարտադրել նշված արարողության տեսարանը: Գործելով արևելյան կերպարվեստի պատկերագրական ավանդույթների ծիրում և պահպանելով դրա կանոնական սկզբունքները՝ փորագրիչը կարողացել է մեկ հորինվածքի մեջ համադրել առարկայական և ձեռնադրությամբ ինվեստիտուրայի առանձին տարրերը: Երկդրախմաները թողարկվել են հաջորդաբար: Դրանցից առաջինը 18/19 թ. անձամբ Գերմանիկուսի կողմից Կեսարիայում հատվել է բեռլինյան («G-Z dd B») ենթատիպը: Դրա հորինվածքը համապատասխանեցվել է հելլենիստական պատկերագրության ավանդույթներին, հռոմեական դիմարվեստի սկզբունքներին ու կախյալ արքաների թագադրության պրակտիկային: Այդ ամենի շնորհիվ երկդրախմաների դարձերեսին պատկերները դարձել են համաչափ, իսկ ձեռնադրությամբ ինվեստիտուրայի ակտն էլ փոխարինվել է ապարոշի շնորհման գործողությամբ: «G-Z dd B»-ի հետագա վերաթողարկումների ժամանակ կատարված մասնակի փոփոխությունները պայմանավորել են երկդրախմաների առկա օրինակների միջև եղած տարբերությունները:
Римские драхмы и дидрахмы, отчеканенные по случаю коронации Цезарем Германиком понтийского царевича Зенона (Арташеса III) на трон Великой Ар-мении в 18 году, изготовлялись в разных монетных дворах и имели разное значение. Драхмы чеканились в Арташате, чтобы рассыпать их среди участников обряда инвеституры. По этой причине гравировщики пытались реалистично воссоздать картину указанного обряда. Действуя в рамках иконографических традиций восточного изобразительного искусства и сохраняя его канонические принципы, гравировщики смогли в одной композиции сопоставить отдельные элементы двух видов инвеституры: предметной инвеституры и инвеституры через рукоположение. Дидрахмы изготовлялись последовательно. Первый из них, берлинский подтип, («G-Z dd B») был лично отчеканен Германиком в Кесарии в 18/19 г. Его композиция была приведена в соответствие с эллинистическими иконографическими традициями, принципами римской портретной живописи и практикой инвеституры царей-клиентов. В результате этого изображения на реверсе дидрахм представлены пропорционально, а акт рукоположения в обряде инвеституры был заменен вручением диадемы. В дальнейшем, подтип «G-Z dd B» подвергся частичным изменениям: именно этим обусловлена разница между существующими образцами дидрахм.
Тhe drachms and didrachms with Pontic prince Zeno's (Artaxias III) investiture scene as king of Great Armenia, were minted in different mints and had different meanings. The drachms were minted in Artashat in 18 AD for dispersing among the participants of the crowning ceremony. That is why their engraver aimed to reproduce the mentioned ceremony scene realistically. Acting in the circle of iconographical traditions of Eastern Art and keeping its canonical principles, the engraver could combine in one invention the separate elements of two diferent schemes of investiture (investiture objectively and with ordaining). Didrachms were issued in turn. The first of them, the Berlin subtype “G-Z dd B”, was minted in Caesarea personally by Germanicus in 18-19 AD. The compositia of this didrachm was conformed to the traditions of Hellenistic iconography, to the principles of Roman portrait art and to the practice of the crowning of client kings. Approprietely, the images on the reverse of didrachms were made proportionate and the act of investiture with ordaining was replaced with the act of awarding a diadem. During later reissue of “G-Z dd B” partly changes were made which conditioned the differences between the present examples of didrachms.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան