Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

3 (669)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Манасян Александр, Manasyan Alexander

Title:

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը (Արցախը), միջազգային իրավունքի համաձայն, չի պատկանում Ադրբեջանական Հանրապետությանը

Other title:

Почему по международному праву Нагорный Карабах (Арцах) не принадлежит Азербайджанской Республике? ; Why, According to International Law, Nagorno-Karabakh (Artsakh) does not Belong to the Republic of Azerbaijan?

Creator:

Մանասյան, Ալեքսանդր

Corporate Creators:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

Լեռնային Ղարաբաղ, ; Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար ; Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն ; Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն ; Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ; Ադրբեջանի հայերի ցեղասպանություն ; Ադրբեջանական Հանրապետություն

Coverage:

21-41

Abstract:

XX դարում Անդրկովկասում «Ադրբեջան» անունով Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ (ԼՂ) հավակնող երեք ապօրինի կազմավորում է հայտնվել: Առաջինը թուրքերի կողմից հիմնած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն էր (1918-1920 թթ.), որին Ազգերի լիգան 1920 թ. չի ճանաչել որպես պետություն, և որը պատմությունը լքել է առանց փաստորեն հաստատված կամ ճանաչված սահմանների, առանց Արցախի: Նույն՝ 1918-1920 թթ. Արցախը եղել է դեֆակտո անկախ կազմավորում և ունեցել է լեգիտիմ իշխանություններ ի դեմս Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարի (ԼՂ ԼՆՀ) և Ժողովրդական կառավարության: 1920 թ. ապրիլի 28-ին ԼՂ ԼՆՀ-ն Լեռնային Ղարաբաղը հայտարարել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անկապտելի մաս: «Ադրբեջան» անվամբ երկրորդ ապօրինի կազմավորումը Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (Ադր.ԽՍՀ) հիմնել է Խորհրդային Ռուսաստանի XI Կարմիր բանակը 1920 թ. ապրիլի 28-ին՝ որպես նոր տիպի ոչ ազգային, ինտերնացիոնալ, տիտղոսակիր ազգ չունեցող հանրապետություն: Վերջինիս սահմաններում արդեն Խորհրդային Հայաստանի մաս հռչակված ԼՂ-ն մտցվել է Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) չընդուն- ված, բայց գործադրված որոշմամբ: Բռնակցմանը իրավական տեսք տալու համար Խորհրդային Հայաստանից օտարված ԼՂ-ի մի մասը ոչ ազգային այդ հանրապետության սահմաններում ունեցել է ինքնավար մարզի, իսկ ԽՍՀՄ կազմավորումից հետո՝ բոլոր ինքնավարությունների պես նաև ԽՍՀՄ ազգային-պետական համակարգի սուբյեկտի կարգավիճակ: ԽՍՀՄ-ի օրոք Արցախը զանգվածային հանրագրերով պարբերաբար պահանջել է ուղղել 1921 թ. իր նկատմամբ թույլ տրված անարդարությունը: 1988 թ. դա ընդունել է համաժողովրդական շարժման բնույթ: «Ադրբեջան» անունով երրորդ ապօրինի կազմավորումը՝ Ադրբեջանական Հանրապետությունն ասպարեզ է իջել ԽՍՀՄ-ի լուծարման ընթացքում: 1991 թ. հոկտեմբերի 18-ի՝ Պետական անկախության մասին սահմանադրական ակտով Բաքուն Ադրբեջանի խորհրդայ- նացումը որակել է որպես նրա բռնազավթում Խորհրդային Ռուսաստանի կողմից: Փաստաթղթում ամրագրվել է նաև այդ որակումից բխող հետևությունը առ այն, որ Ադր.Հ-ն հրաժարվում է Ադր.ԽՍՀ-ի՝ որպես ապօրինի կազմավորման իրավահաջորդությունից և իրեն հռչակում 1918-1920 թթ. ԱԴՀ իրավահաջորդ: Սակայն դա չապահովեց Ադր.Հ-ի կայացման օրինականությունը, քանի որ, հրաժարվելով ապօրինի Ադր.ԽՍՀ-ից, նա իրեն հռչակեց իրավահաջորդը մեկ այլ ապօրինի պետականու- թյան, որին Ազգերի լիգան չէր ճանաչել որպես պետություն, և որի կազմում Լենային Ղարաբաղը չի եղել: 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացել է Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն մերօրյա Ադր.Հ-ին չպատկանող այն տարածքներում, որտեղ Բաքուն չէր հասցրել ավարտել էթնիկական զտումները: Եվ- րոպան «չնկատեց» միջազգային իրավունքի տեսակետից անբասիր ձևով անկախություն հռչակած ԼՂ Հանրապետությունը: 1991-ի դեկտեմբերին, երբ ԽՍՀՄ-ի լու- ծարման գործընթացը մոտեցել էր վերջնագծին, Եվրոպական համայնքը որոշեց ճանաչել անհայտ կարգավիճակով ու սահմաններով Ադրբեջանական Հանրապետությունը, որտեղ մինչ այդ չէր եղել ինքնորոշման մասին որևէ ակտ և անկախության մասին որևէ հանրաքվե: Իր հովանու տակ Ադր.Հ – ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման երեսուն տարի տևած բանակցություններում, հակառակ իրավական անհերքելի փաս- տերին, Եվրոպան «չտեսավ», որ ԼՂ Հանրապետությունը կայացել է Ադր.Հ.-ին չպատկանող տարածքներում, իր կառույցներում ու ՄԱԿ ընդունվելու անցագիր տալով ցեղասպան Ադրբեջանին: 2020-2023 թթ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախն այսօր Ադր.Հ-ի կողմից զավթված տարածք է:
В XX веке в Закавказье появились претендовавшие на Нагорный Карабах (НК) три псевдореспублики с названием Азербайджан. Азрбайджанская Демократическая Республика (АДР) 1918-1920 гг. была учреждена турками. Не признанная Лигой наций, она «покинула» историю без установленных или признанных границ. В те же годы Арцах был де-факто независимым образованием, с легитимными властями в лице Съезда Полномочных Представителей Нагорного Карабаха (СППНК). 28-го апреля 1920 г. СППНК провозгласил НК составной частью Республики Армения. Вторая псевдореспублика – Азербайджанская Со- ветская Социалистическая Республика (Аз.ССР) – была основана 28 апреля 1920 г. XI Красной армией Советской России как не национальнaя, не имевшая титульной нации республика. НК был включен в территорию АзССР на основа- нии непринятого «решения» Кавказского бюро Российской Коммунистической партии (большевиков). Это был акт аннексии. Третье незаконное образование – Азербайджанская Республика (Аз.Р.) – появилось в 1991 г. в ходе распада СССР. Она квалифицировала Аз.ССР как незаконное образование и повозгласила себя преемницей такой же незаконной, не имевшей суверенитета в Арцахе АДР. Референдум от 10 декабря НКР состоялся на территориях, не принадлежащих Аз.Р. В ходе распада СССР ОБСЕ признала Азербайджанскую республику без акта самоопределения и референдума о независимости. Таким образом Европа предоставила Азербайджану пропуск в ООН. Ныне Арцах является территорией, захваченной Азербайджаном.
In the 20th century, three false republics with the name Azerbaijan appeared in Transcaucasia, laying claim to Nagorno-Karabakh (NK). Azerbaijan Democratic Republic (ADR) 1918-1920 was founded by the Turks. Not recognized by the League of Nations, it left history without established or recognized borders. In those same years, Artsakh was a de facto independent entity, with legitimate authorities represented by the Congress of Plenipotentiary Representatives of Nagorno-Karabakh (SPPNK). On April 28, 1920, the SPPNK proclaimed NK an integral part of the Republic of Armenia. The second false republic – the Azerbaijan Soviet Socialist Republic (Az. SSR) – was founded on April 28, 1920 by the XI Red Army of Sovereign Russia as a non-national republic that did not have a titular nation. NK was included within the AzSSR by an ungrounded "decision" of the Caucasian Bureau of the Russian Communist Party (Bolsheviks). This was an act of annexation. The third illegal entity – the Republic of Azerbaijan (AZ.R) – appeared in 1991 during the collapse of the USSR. It qualified the Azerbaijani SSR as an illegal entity and proclaimed itself the successor to the equally illegal ADR, which had no sovereignty in Artsakh. The referendum of December 10 of the NKR took place in territories not belonging to Az.R. During the collapse of the USSR, the OSCE recognized Az.R., where before there had not been a single act of self-determination or a referendum on independence. A state that, under the cover of the unrelated principle of territorial integrity, continued the policy of the Armenian genocide received a pass to join the UN. Artsakh is now a territory captured by Az.R.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան