Object structure

Publication Details:

Լույս է տեսնում 1961 թվականից տարբեր անվանումներով՝ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր բժշկական գիտությունների (1961); Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես (1962-1988); Փորձարարական և կլինիկական բժշկություն (1989-1994); Հայաստանի բժշկագիտություն (1995-)

Journal or Publication Title:

Հայաստանի բժշկագիտություն = Медицинская наука Армении = Medical Science of Armenia

Date of publication:

2023

Volume:

63

Number:

3

ISSN:

0514-7484

Official URL:


Additional Information:

Կարապետյան Ա. Գ., Սանտինի Կ., Պելլեի Մ., Գրիգորյան Վ. Ս., Դալլաքյան Ա. Մ., Պետրոսյան Ժ.Հ., Karapetyan A. G., Santini C., Pellei M., Grigoryan V. S., Dallakyan A. M., Petrosyan Zh. H.

Title:

Сравнительный анализ токсичности Cu[HC(COO)(pzMe2)2]2, Cu(II)2(3,5-DIPS)4(H2O)3 и Сu(LCH3)2 Сu-содержащих комплексов

Other title:

Comparative Analysis of the Toxicity of Cu[HC(COO) (pzMe2)2]2, Cu(II)2 (3,5-DIPS)4(H2O)3, and Cu (LCH3)2 of Cu-containing Complexes ; Cu[HC(COO) (pzMe2)2]2, Cu(II)2 (3,5-DIPS)4(H2O)3 և Cu (LCH3)2Cu- պարունակող կոմպլեքսների թունաբանական հատկությունների համեմատական վերլուծություն

Creator:

Карапетян, А. Г. ; Сантини, К. ; Пеллеи, М. ; Григорян, В. С. ; Даллакян, А. М. ; Петросян, Ж. Г.

Corporate Creators:

Институт физиологии им. Л. А. Орбели НАН РА ; School of Science and Technology, University of Camerino ; Университет традиционной медицины Армении

Contributor(s):

Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) ; Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) ; Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) ; Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) ; Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)

Subject:

Фармакология ; Токсикология

Uncontrolled Keywords:

медьорганические комплексы ; время свертываемости крови ; количество эритроцитов ; лейкоцитов ; тромбоцитов ; уровень гемоглобина ; гематокрита

Coverage:

55-63

Abstract:

Նոր սինթեզված նյութերը՝ պղնձի վրա հիմնված և բարձր հակաօքսիդանտ ակտիվություն ունեցող օրգանամետաղական համալիրները, ունեն նաև վնասվածքների բուժման համար անհրաժեշտ մի շարք այլ հատկություններ` կայունություն, դյուրին կիրառման հնարավորություն, երկարատև ազդեցություն և ցածր թունավորություն: Այս աշխատանքի նպատակն է որոշել և համեմատել Cu[HC(COO) (pzMe2)2]2 (կոմպլեքս 1), Cu(II)2 (3,5-DIPS)4(H2O)3 (կոմպլեքս 2) и Сu (LCH3)2 (կոմպլեքս 3) կոմպլեքսների տոքսիկ հատկությունները` ուսումնասիրելով ապրելունակությունը, կյանքի տևողությունը և արյան որոշ ցուցանիշներ` էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների, հեմոգլոբինի մակարդակները և արյան մակարդման ժամանակը: Օգտագործելով ռեգրեսիոն կորեր` նկարագրվել է ապրելունակության դինամիկան: Ստացված տվյալներով 1, 2, 3 կոմպլեքսները ցածր թունավոր միացություններ են։ Համաձայն թեստի արդյունքների՝ 1-ին կոմպլեքսի դեպքում 1450 մգ/կգ դոզայով մենք ստացել ենք ապրելունակության ցուցանիշը 87,5%, իսկ կյանքի միջին տևողությունը` 26,8 օր, 2-ի դեպքում ապրելունակության մակարդակը 75% է, միջին տևողությունը՝ 22,9 օր, իսկ 3-րդ կոմպլեքսը կիրառելիս ստացվել է ապրելունակության մակարդակը 90%, կյանքի միջին տևողությունը՝ 28,1 օր, ինչը վկայում է այս նյութերի ցածր թունավորության մասին (կոմպլեքս 2-ն ունի այս երեք միացություններից ամենաբարձր թունավորությունը, քանի որ նույն արդյունքը ձեռք է բերվում ավելի ցածր չափաբաժնով): Կիրառելով ինտեգրման մեթոդը ըստ Բերենսի` առնետների վրա կատարված փորձերում հայտնաբերվել է LD50/7 միջին մահացու չափաբաժինը, որը կազմում է ավելի քան 2000 մգ/կգ, իսկ 3-րդ կոմպլեքսի դեպքում՝ ավելի քան 3000 մգ/կգ։ Չնայած արյան ցուցանիշների բազմակողմանի փոփոխություններին, որոնք կարելի է համարել թունավորման զարգացման դրսևորում, 3 կոմպլեքսների ներարկման դեպքում երեք խմբերում նորմալացման միտում կար: Տարբերությունը վերականգնման արագության մեջ է։ Արյան ցուցանիշների վերականգնումը կոմպլեքս 3-ի կիրառման դեպքում տեղի է ունենում երեք անգամ ավելի արագ, քան 1-ին և 2-րդ կոմպլեքսների կիրառման դեպքում: Արյունաբանական ուսումնասիրությունների արդյունքները նույնպես հաստատեցին կոմպլեքս 3 միացության նվազագույն թունավորությունը։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շարունակել նոր, արդյունավետ, ոչ թունավոր միացությունների որոնումը բժշկական ոլորտներում հնարավոր օգտագործման համար:
Newly synthesized substances - organometallic complexes based on copper and having a high antioxidant activity, also have a number of other properties necessary for the treatment of injuries: stability, easy application, long-term effect and low toxicity The aim of this work is to determine and compare the toxicity of Cu[HC(COO)(pzMe2)2]2 (complex 1), Cu(II)2 (3,5-DIPS)4(H2O)3 (complex 2), and Cu (LCH3)2 (complex 3) by detecting survival, life expectancy and some blood parameters. The following blood parameters were studied: levels of erythrocytes, leukocytes, platelets, hemoglobin and blood clotting time. Using regression curves, the dynamics of survival is described According to the obtained data, complexes 1, 2, and 3 turned out to be low-toxic compounds. According to the test results, in the case of the complex 1 at a dose of 1450 mg/kg, we received a survival rate of 87,5%, and the average life expectancy - 26,8 days. In the case of complex 2, the survival rate was 75% and the average life expectancy - 22,9 days. And when using the complex 3, the survival rate was 90%, an average life expectancy was 28,1 days, which indicates a low toxicity of these substances (complex 2 has the highest toxicity of these three compounds, since an identical result is achieved with a lower dose). The Behrens integration method on rats found an average lethal dose of LD50/7, which is more than 2000 mg/kg, and in the case of complex 3 - more than 3000 mg/kg. Despite the multidirectional changes in blood parameters, which can be regarded as a manifestation of the development of intoxication, there was a tendency to normalization in three groups with the introduction of complexes. The difference is in the speed of recovery. Restoration of blood parameters with the use of complex 3 occurs three times faster than in the group with the use of complexes 1 and 2. The results of hematological studies also confirmed the lowest toxicity of the complex 3 compound. The research results indicate the need to continue the search for new effective, non-toxic compounds for possible use in medical fields.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան