Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

2 (668)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Костикян Кристине, Kostikyan Kristine

Title:

Մայր Աթոռ Սրբ Էջմիածնի իրավունքները հաստատող Երևանի խանի 1760 թ․ հրովարտակը

Other title:

Указ ереванского хана о правах Первопрестольного Святого Эчмиадзина от 1760 г ; The Decree of Yerevan Khan on the Rights of the Moth-er See of Holy Etchmiadzin Issued in 1760

Creator:

Կոստիկյան, Քրիստինե

Corporate Creators:

Մ. Մաշտոցի անվան Մատենադարան

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

Հայոց եկեղեցի ; կաթողիկոս ; Մայր Աթոռ Սրբ Էջմիածին ; իրավունք ; փաստաթուղթ ; հրովարտակ ; իրավական կարգավիճակ

Coverage:

9-24

Abstract:

Սրբ Էջմիածնի իրավունքների վերաբերյալ Երևանի Հուսեյն Ալի խանը 1760 թ. հրովարտակ է հրապարակում։ Հրովարտակը կցված է կաթողիկոս Հակոբ Շամախեցու խնդրագրին, որտեղ ոչ միայն Մայր Աթոռ Սրբ Էջմիածնի, այլև ողջ Հայ առաքելական եկեղեցու ու նրա հպատակների իրավունքներն են ամփոփված 13 կետերով։ Դրանցում ամրագրված են հետևյալ իրավունքները. Սրբ Էջմիածնի՝ իր կալվածքներից ու այլ սեփականությունից հարկեր ստանալու իրավունքը, նրանց պաշտպանվածությունը ոտնձգություններից և մասնակի ապահարկությունը, եկեղեցական արարողությունները կատարելու ազատությունը, եկեղեցու սպասավորների շրջագայությունը հարկեր հավաքելու նպատակով առանց մաքսավճարի իրականացնելու իրավունքը և այլն։ Փաստաթուղթը վավերացնում է պարսկական տիրապետության շրջանում Մայր Աթոռ Սրբ Էջմիածնի ու հայերի ունեցած հատուկ սոցիալ-տնտեսական և իրավական դրությունը արդեն խանության ժամանակաշրջանում։
Хан Еревана Хусейн Али в 1760 г. обнародовал указ о правах Святого Эчмиадзина. Указ прикреплен к прошению католикоса Акопа Шамахеци, где права не только Святого Эчмиадзина, но и всей Армянской Апостольской церкви и ее последователей обобщены в 13 пунктах, а именно: право получения налогов с поместий и другой недвижимости Святого Эчмиадзина, которые были защищены от всяких посягательств и имели частичный налоговый иммунитет; право свободного проведения религиозной службы; право освобождения служителей церкви, занимавшихся сбором налогов, от таможенных пошлин и т.д. Документом утверждено особое социально-экономическое и правовое положение Первопрестольного Святого Эчмиадзина, признанное еще во время персидского господства, уже в период ханства.
Khusayn ‘Alī Khān of Erevan issued a decree on the rights of Holy Etchmiadzin in 1760. The decree is attached to the petition of Catholicos Hakob Shamakhetsi where the rights of not only the Mother See of Holy Etchmiadzin but also the Armenian Apostolic Church and its subjects in general are summarized in 13 clauses. It included the following rights: the right to receive the taxes of the estates and other property of Holy Etchmiadzin, which were protected from any encroachment and had partial tax exemption, the right of free performing divine service, tax-free passage of boundaries by church servants with the purpose of collecting church tributes and donation, etc. The document asserts the special social-economical and juridical position of the Mother See of Holy Etchmiadzin and Arme-nians under Persian rule, at the moment in Erevan khanate.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան