Journal or Publication Title:
Բանբեր Արևելագիտության ինստիտուտի=Bulletin Of The Institute Of Oriental Studies (BIOS)
Date of publication:
Volume:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
The ethnic structure of Soviet Azerbaijan (based on the materials of agricultural census of 1921)
Other title:
Խորհրդային Ադրբեջանի բնակչության էթնիկ կազմը (ըստ 1921 թ. գյուղատնտեսական մարդահամարի)
Creator:
Corporate Creators:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Subject:
Uncontrolled Keywords:
ethnic differentiation ; Soviet Azerbaijan ; agricultural census ; family list ; administrative units ; ethnic minorities
Coverage:
Abstract:
The article is devoted to the investigation of the ethnic structure of Soviet Azerbaijan based on the materials of the agricultural census, which conducted in summer of 1921. The data of the census published in the pages of “Izvestiya” of Az․ CSD from 1921 to 1924 and in publications dedicated to each uezd (administrative unit). The articles published in these magazine and books deal with different issues of Azerbaijan’s society: branches of agriculture, cargo transportation, trade, education and schools, but we are interested in that information, which introduce the ethnicity of the republic. The importance of these materials is essentially high. It shows how many ethnic and subethnic groups had been living in the current territory of Azerbaijan, what language they spoke, what kind of ethno consolidation processes had been fixed, thus, how they expressed their ethnic identification and what kind of theoretical and practical problems arose during the identification process.
Հոդվածում փորձ է արվել ներկայացնել Խորհրդային Ադրբեջանի բնակչության էթնիկ կազմը՝ հենվելով 1921 թ․ գյուղատնտեսական մարդահամարի տվյալների վրա։ Թեև մարդահամարի անցկացումը թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով հեռու էր ժամանակակից իմաստով մարդահամարի անհրաժեշտ պահանջները բավարարելուց և էթնիկ որոշարկման մեխանիզմները դրանում ամենաթույլ կերպով էին արտահայտված, այնուհանդերձ այն հնարավորություն է տալիս, թեկուզ և ընդհանրացումների մակարդակում, պատկերացում կազմել 1918-1920 թթ․ արյունալի իրադարձություններից հետո ստեղծված էթնիկ ժողովրդագրական պատկերի մասին։ Այս տվյալները կարևոր են նաև հաջորդած մարդահամարների տվյալների հետ համեմատական անցկացնելու հնարավորության առումով, ինչը կլրացնի այն էթնիկ գործընթացների ամբողջությունը, որոնք տեղի ունեցան Ադրբեջանում խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին՝ համահունչ խորհրդային ազգային քաղաքականությանը։ Մարդահամարն անցկացվեց Խորհրդային Ռուսաստանում 1920 թ․ տեղի ունեցած գյուղատնտեսական մարդահամարի նմանությամբ և տեսական հիմքով։ Ըստ մարդահամարի` գյուղական բնակչության (1 516 923` առանց Նախիջևանի) 61,3 %-ը Ադրբեջանի թյուրքերն էին, մնացած հատվածը՝ հայեր (13.4 %), իրանական խմբեր՝ թաթեր, թալիշներ (11, 9 %), արևելակովկասյան լեռնականներ (6.8 %), ռուսներ (2.8 %), քրդեր (2.2 %), և այլն: Ադրբեջանի թյուրքերը մեծամասնություն էին կազմում միայն Շամախու, Արեշի, Ձևատի, Գյոքչայի, Ղազախի ուեզդներում։ Սակայն նրանց շրջանում ինքնության որոշարկման սկզբունքներն այժմ էլ, ինչպես և նախկին տասնամյակներում, շարունակում էին մնալ անհստակ՝ հաճախ պայմանավորվելով կրոնով, թյուրքալեզվությամբ, ծննդավայրով և այլ հանգամանքներով։ Ուստի Ադրբեջանի բնակչության տեսակարար հատվածը կազմող այս խումբը դեռևս գտնվում էր ինքնության որոնման միջանկյալ փուլում։ Այս են վկայում նաև վիճակագիրներն իրենց վերլուծություններում։
Place of publishing:
Երևան