Object structure

Publication Details:

2006 թվականից համալսարանը հրատարակում է «Գիտական տեղեկագիր» հանդեսը, որը 2007թ. վերանվանվել է «Մեսրոպ Մաշտոց Համալսարանի լրատու» (գիտական հոդվածների ժողովածու): Այն լույս է տեսնում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդների որոշմամբ և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Հոդվածներն տպագրվում են 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

Journal or Publication Title:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի լրատու= Вестник Университета Месроп Маштоц= Mesrop Mashtots University Bulletin

Date of publication:

2022

Number:

1 (27)

ISSN:

1829-4227

Official URL:


Additional Information:

Асрян Нарине, Asryan Narine

Title:

Պրոգրեսիվ հարկումը` որպես վերաբաշխիչ քաղաքականության իրագործման արդյունավետության նախապայման

Other title:

Прогрессивное налогообложение как предпосылка эффективности перераспределительной политики ; Progressive Taxation as a Precondition for Effectiveness of Redistribution Policy

Creator:

Ասրյան, Նարինե

Contributor(s):

Գլխ. խմբ.՝ Վարդանյան Արարատ Վլադիմիրի

Subject:

Քաղաքագիտություն

Uncontrolled Keywords:

(ան)հավասարություն ; սոցիալական լարվածություն ; եկամուտ ; շուկա ; սոցիալական արդարություն ; հարկման մեխանիզմ ; զոհողության հավասարության տեսություն ; նվազագույն զոհողության տեսություն

Coverage:

131-140

Abstract:

Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում մեծացել է պետության հարկային եկամուտների նոր աղբյուրների որոնման եւ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կապվում է հարկման տարբեր մեխանիզմների` համահարթ, պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ, կիրարկման պրակտիկայի հետ: Առհասարակ, հարկման մասին խոսելիս պետք է հաշվի առնել նրա ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ՝ քաղաքական ասպեկտը, քանզի հարկման այս կամ այն մեխանիզմն արտահայտում է հասարակության տարբեր խմբերի դասակարգային շահերը: Սույն հոդվածի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության է արժանացել պրոգրեսիվ հարկումը, որը պատմականորեն հանդես է եկել որպես պետության վերաբաշխիչ քաղաքականության իրականացման գործիք, այն է` հասարակության ներսում ռեսուրսների արդյունավետ վերաբաշխումն ապահովող նախապայման: Հոդվածում ներկայացվում են հարկման պրոգրեսիվ մեխանիզմի տեսական հիմքերը, մասնավորապես՝ զոհողության հավասարության եւ նվազագույն զոհողության տեսությունների շրջանակներում, հիմնավորվում եւ քննարկվում դրա կիրարկման անհրաժեշտությունը, առանձնահատկությունները, ինչպես նաեւ հատուկ կերպով առանձնացվում են հարկման այս ուրույն մեխանիզմի առավելությունները եւ թերությունները: Մի կողմից, այն զարգացման խթան է, նպաստում է տնտեսական եկամտաբերության ավելացմանը, սոցիալկան անհավասարությունը խելամիտ մակարդակին հասցնելուն, սոցիալական շերտավորվածության նվազմանը, սակայն, մյուս կողմից, աճում է ոչ տեսանելի եկամուտների, արդյունքում` ստվերային տնտեսության, ձեւավորման վտանգը` նպաստելով նյութական խթանման դերակատարության նվազմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաշվի առնել հարկման պրոգրեսիվ մեխանիզմի կիրառման արդյունքում ի հայտ եկած տնտեսական, սոցիալական եւ իրավական հետեւանքները:
В современных социально-экономических условиях возросла необходимость поиска и имплементации новых источников поступлений государственных налогов, что связано с внедрением различных механизмов налогообложения - плоского, прогрессивного и регрессивного. Говоря о налогообложении, следует учитывать не только его финансово- экономический, но и политический аспект, так как тот или иной механизм налогообложения отражает классовые интересы разных групп общества. В контексте данной статьи особое внимание уделено прогрессивному налогообложению, которое исторически являлось инструментом реализации перераспределительной политики государства, то есть предпосылкой обеспечения эффективного перераспределения ресурсов внутри общества. В статье представлены теоретические основы механизма прогрессивного налогообложения, в частности, в рамках теорий равенства жертв и минимальной жертвы, обосновывается необходимость его реализации, приведены особенности, а также преимущества и недостатки этого уникального механизма налогообложения. С одной стороны, это стимул развития, так как способствует повышению рентабельности экономики, доведению социального неравенства до разумного уровня, снижению социального расслоения, а с другой стороны, увеличивает риск получения невидимых доходов, следствием чего является теневая экономика, снижение роли материальных стимулов, в связи с чем необходимо учитывать экономические, социальные и правовые последствия применения прогрессивного механизма налогообложения.
In modern socio-economic conditions, the need to search for and implementation new sources of state tax revenues has increased, which is associated with the introduction of various taxation mechanisms - flat, progressive and regressive. Generally speaking, it follows that not only the financial-economic, but also the political aspect is taught, so that as such or any other mechanism of taxation reflects the class interests of different groups. In the context of this article, special attention is paid to progressive taxation, which has historically been a tool for implementing the redistributive policy of the state, that is, a prerequisite for ensuring the effective redistribution of resources within society. The article presents the theoretical foundations of the progressive taxation mechanism, in particular, within the framework of the theories of equation of sacrifices and the theory of minimum sacrifice, substantiates the need for its implementation, specifics, as well as the advantages and disadvantages of this unique taxation mechanism. On the one hand, this is an incentive for development, as it helps to increase the profitability of the economy, bring social inequality to a reasonable level, reduce social stratification, and on the other hand, it increases the risk of receiving invisible income, resulting in a shadow economy, reducing the role of material incentives, due to with which it is necessary to take into account the economic, social and legal consequences of applying a progressive taxation mechanism.


Place of publishing:

Երևան

Publisher:

Լիմուշ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան