Object structure

Publication Details:

2006 թվականից համալսարանը հրատարակում է «Գիտական տեղեկագիր» հանդեսը, որը 2007թ. վերանվանվել է «Մեսրոպ Մաշտոց Համալսարանի լրատու» (գիտական հոդվածների ժողովածու): Այն լույս է տեսնում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդների որոշմամբ և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Հոդվածներն տպագրվում են 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

Journal or Publication Title:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի լրատու= Вестник Университета Месроп Маштоц= Mesrop Mashtots University Bulletin

Date of publication:

2022

Number:

1 (27)

ISSN:

1829-4227

Official URL:


Additional Information:

Минасян Эдик, Minasyan Edik

Title:

Կրթական կյանքը Արցախում 1991-2020թթ.

Other title:

Образовательная жизнь Арцаха в 1991-2020 гг. ; Educational Life in Artsakh in 1991-2020

Creator:

Մինասյան, Էդիկ

Contributor(s):

Գլխ. խմբ.՝ Վարդանյան Արարատ Վլադիմիրի

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

Արցախի Հանրապետություն ; Հայաստանի Հանրապետություն ; Ադրբեջանի Հանրապետություն ; կրթական վերափոխումներ ; մշակութային կյանք ; դպրոցներ ; նախադպրոցական կրթություն ; Արցախի պետական համալսարան ; գրադարան ; ճարտարապետություն

Coverage:

16-33

Abstract:

Հոդվածում մամուլի, արխիվային նյութերի, հրապարակում եղած գրականության, փաստերի վերլուծությամբ ցույց է տրվում Արցախում պատերազմական ծանր իրավիճակում կրթամշակութային կյանքի բազմաթիվ խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ արցախահայերի մղած հերոսական պայքարը։ Արցախահայության տոկունության շնորհիվ պահպանվեցին ոչ միայն կրթամշակութային կյանքում ձեռք բերած հաջողությունները, այլեւ վերափոխումների շնորհիվ դրանք նոր զարգացումներ ունեցան 20-րդ դ. դարավերջին եւ 21-րդ դարասկզբի երկու տասնամյակներում։ Դառնալով անկախ հանրապետություն՝ Արցախը նույնպես հնարավորություն ստացավ փոխել գոյություն ունեցող քաղաքական կարգը եւ ինքնուրույն լուծել իր առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային հիմնախնդիրները։ ԼՂՀ հռչակումից հետո սկսվեցին հանրակրթության ոլորտի բարեփոխումները։ ՀՀ-ի օրինակով մշակվեցին ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվեցին ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ-ն օրենք ընդունեց, որով հայ երեխաների ուսումնառությունը պետք է կատարվեր հայկական դպրոցներում։ Առաջնահերթ նշանակություն էր տրվում սովորողների ազգային դաստիարակությանը, հասարական ակտիվությանը, գիտելիքների, կարողությունների, ստեղծագործական ունակությունների ձեւավորմանն ու զարգացմանը։ Ժամանակագրական առումով Արցախի հանրապետության կրթական համակարգի ձեւավորման, վերափոխումների գործընթացն ու զարգացման ուղղությունները դիտարկվում են անցումային (1991-1995), կայունացման (1996-2002), կայացման (2002- 2008), եւ արմատական վերափոխումների ու զարգացման (2008-2020) փուլերով։ Ըստ էության Արցախի կրթամշակութային համակարգն ամբողջությամբ ներառվեց Հայաստանի կրթամշակութային համակարգի մեջ, ինտեգրվեց նրան։ Բազմաթիվ փաստերով ցույց է տրվում հետպատերազմյան շրջանում, թե ինչպիսի առաջընթաց է նկատվում հանրակրթական դպրոցների ցանցի ընդլայնման, ուսուցիչների եւ սովորողների քանակական աճի, հանրակրթության որակի բաձրացման ասպարեզում։ Վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությամբ ցույց է տրվում Հայ բարեգործական կազմակերպությունների եւ անհատ բարերարների ներդրումների շնորհիվ ԼՂՀ ազատագրված տարածքներում եւ բուն մայրաքաղաքում կատարված հսկայական դպրոցաշինությունը, կրթամշակութային նոր օջախների կառուցումը, հրատարակչական գործի, մամուլի նոր օրգանների ի հայտ գալը, գրադարանային ցանցի ընդլայնումը, թանգարանների, նշանավոր գործիչների տուն-թանգարանների, գիտական, մշակութային, ազգագրական կարեւոր կենտրոնների, թատերական եւ դերասանական ստուդիաների երաժշտական եւ արվեստի դպրոցների բացումը, ճարտարապետական եւ քանդակագործական համալիրների ստեղծումը եւ այլն։ Միաժամանակ կարեւորվում են կրթամշակութային կյանքը կարգավորող եւ դրանց զարգացմանն ուղղված Արցախի կառավարության ընդունած օրենքներն ու օրենսդրական ակտերը։ Փաստերի վերլուծությամբ ցույց է տրվում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսի համազգային ծրագրի կենսագործման փուլերը, մշակույթի արվեստի ու կրթության ներկայացուցիչների փոխայցելություններն ու համատեղ միջոցառումները ՀՀ-ի, Արցախի եւ արտերկրի երիտասարդական կազմակերպությունների միջեւ։ Բացահայտվում են նաեւ կրթամշակութային կյանքում տեղ գտած թերություններն ու սխալները։ Դրաց հետ միասին վերլուծվում եւ ցույց են տրվում այն առաջընթացն ու վերելքը, որը նկատելի էր Արցախի կրթամշակութային կյանքում մինչեւ 2020թ.-ի 44օրյա աղետալի պատերազմը։
В статье анализируются пресса, архивные материалы, опубликованная литература и факты, показана героическая борьба армян Арцаха за преодоление многих препятствий в тяжелых условиях войны в Арцахе, что делает упор на культурно-просветительскую жизнь. В результате, благодаря стойкости армян Арцаха не только были сохранены успехи, достигнутые в образовательной и культурной жизни, но и благодаря преобразованиям мы увидели новые события в конце ХХ века и за период двух десятилетий 21 века. Став независимой республикой, Арцах также получил возможность изменить существующий политический порядок, самостоятельно решать социально-экономические, образовательные и культурные проблемы. После провозглашения НКР начались реформы в сфере общего образования. По примеру Республики Армения были разработаны принципы создания национальной школы, составлены новые образовательные программы и учебники. Национальное Собрание НКР приняло закон, согласно которому обучение армянских детей должно проходить в армянских школах. Приоритет отдавался национальному воспитанию учащихся, общественной активности, формированию и развитию знаний, умений и творческих способностей. Хронологически рассмотрен процесс становления и преобразования системы образования Республики Арцах и направления развития на этапах перехода (1991-1995 гг.), стабилизации (1996-2002 гг.), становления (2002-2008 гг.), радикальных преобразований и развития (2008–2020 гг.). Фактически образовательно-культурная система Арцаха была полностью включена в образовательно-культурную систему Армении, интегрирована в нее. Многочисленные факты свидетельствуют об успехах, достигнутых в послевоенный период в области расширения сети средних школ, увеличения числа учителей и учащихся, повышения качества общего образования. Сравнительный анализ статистических данных показывает масштабное строительство школ на освобожденных территориях НКР, в том числе в столице, с помощью инвестиций армянских благотворительных организаций и отдельных благотворителей, строительство новых образовательных и культурных центров, появление новых издательств, СМИ, расширение библиотечной сети, музеев, домов-музеев выдающихся деятелей, научных, культурных, этнографических центров, музыкальных школ, театральных студий, актерских школ, создание архитектурно-скульптурных комплексов и т.д. При этом используются законы и законодательные акты, принятые Правительством Арцаха, регулирующие образовательную и культурную жизнь и их развитие. Анализ фактов показывает этапы реализации национальной программы под лозунгом «Одна нация, одна культура», взаимные визиты представителей сфер культуры, искусства и образования и совместные мероприятия, организованные РА и Арцахом, а также с участием зарубежных молодежных организаций. Выявляются недостатки и ошибки в образовательной и культурной жизни. Также проанализированы и показаны те успехи и подвижки, которые были заметны в образовательной и культурной жизни Арцаха перед 44-дневной катастрофической войной 2020 года.
The article analyzes the press, archive materials, published literature and facts, shows the heroic struggle of the Armenians of Artsakh to overcome many obstacles in the difficult war conditions in Artsakh, making stress on the cultural and educational life. As a result, owing to the resilience of the Armenians of Artsakh, not only were the successes achieved in the educational and cultural life preserved, but also owing to the transformations we saw new developments in the end of the 20th century and in the period of two decades of the 21st century. Becoming an independent republic, Artsakh also got an opportunity to change the existing political order, to solve the social-economic, educational and cultural problems on its own. After the proclamation of the NKR, the reforms in the field of general education started. Following the example of the Republic of Armenia, the principles of creating a national school were developed, new educational programs and textbooks were compiled. The NKR National Assembly adopted a law according to which the education of Armenian children was to be held in Armenian schools. Priority was given to the national upbringing of pupils, social activity, the formation and development of knowledge, abilities and creative abilities. Chronologically, the process of formation and transformation of the educational system of the Artsakh Republic and the directions of development are considered in the stages of transition (1991-1995), stabilization (1996-2002), establishment (2002- 2008), radical transformations and development (2008-2020). In fact, the educational and cultural system of Artsakh was completely included in the educational and cultural system of Armenia, it was integrated into it. Numerous facts show the progress made in the post-war period in the field of expanding the network of secondary schools, increasing the number of teachers and pupils, and improving the quality of general education. Comparative analysis of statistical data shows the large- scale school construction in the liberated territories of the NKR, also in the capital city, with the help of the investments of Armenian charitable organizations and individual benefactors, construction of new educational and cultural centers, emergence of new publishing houses, media, expansion of library network, museums, houses-museums of eminent figures, scientific, cultural, ethnographic centers, musical schools, theatrical studios, schools for actors, creation of architectural-sculptural complexes, etc. At the same time, the laws and legislative acts adopted by the Artsakh Government regulating the educational and cultural life and their development are being used. The analysis of the facts shows the stages of implementation of the national program of the slogan “One Nation, One Culture”, the mutual visits of the representatives of the fields of culture, art and education and joint events, organized by the RA and Artsakh, as well as with the participation of foreign youth organizations. The shortcomings and mistakes in the educational and cultural life are revealed. The progress and progress that was noticeable in the educational and cultural life of Artsakh before the 44- day catastrophic war of 2020, has also been analyzed and shown.


Place of publishing:

Երևան

Publisher:

Լիմուշ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան