Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2019

Volume:

3/67

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Саркисян Е. Е., Саргсян М. А.

Title:

Երևանի կենդանաբանական այգու կապիկների պաստերելոզով վարակվածության հայտնաբերումը և կանխարգելումը

Other title:

Обнаружение зараженных пастереллёзом обезьян в Eреванском зоопарке и меры профилактики ; Identification and Prevention of Pasteurellosis Infection in the Monkeys at Yerevan Zoo

Creator:

Սարգսյան, Հ. Հ. ; Սարգսյան, Մ. Ա.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն

Uncontrolled Keywords:

պաստերելոզ ; կապիկ ; համաճարակ ; տնտեսական վնաս ; շիճուկաբանական տիպ

Coverage:

89-93

Abstract:

Առաջին անգամ Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրվել է կապիկների պաստերելոզի համաճարակաբանական վիճակը: Հարկ է նշել, որ պաստերելոզի տեղաճարակային բռնկմանը նպաստել են կենդանաբանական այգու կլիմայական պայմանները: Ըստ ուսումնասիրությունների՝ վարակը տարածվել է ոչ միայն վարակակիր կենդանիների, այլև վարակված ջրի և կերի միջոցով: Պաստերելոզով հիվանդ կապիկներից անջատված հարուցիչների վարակունակությունը որոշվել է կենսաբանական մեթոդով. փորձարկված սպիտակ մկների մահացության ցուցանիշը կազմել է 83,3 %: Api 20 NE թեստի միջոցով հայտնաբերվել են «A» և «D» շիճուկաբանական տիպերը, իսկ հատուկ միջոցառումներով կանխվել է վարակի հետագա տարածումը:
В Ереванском зоопарке впервые была исследована эпидемиологическая ситуация с обезьянами, зараженными пастереллёзом. Следует отметить, что вспышке эндемии и вторичному заражению пастереллёзом способствовали климатические условия зоопарка. Исследования показывают, что инфекция распространялась не только животными-носителями, но и вместе с инфицированной водой и кормом. Инфицирующая способность пастерелл, выделенных у обезьян, определена биологическим методом: на белых мышах, смертность которых составила 83,3 %. По результатам теста Api 20 NE, обнаружены серологические типы «A» и «D», а осуществление особых мероприятий предотвратило дальнейшее распространение инфекции.
Epidemiological situation in the monkeys infected with pasteurellosis was investigated for the first time at Yerevan Zoo, Armenia. Climatic conditions of the zoo have contributed to the secondary pasteurellosis infection and local epidemic outbreak. Studies have shown that the infection propagates not only through infection carriers but also through infected water and food. Infectivity of pasteurellosis causative agents isolated from monkeys have been determined through biological methods on the white mice the mortality rate of which has made 83,3 %. Api 20 NE test has resulted in the detection of serotypes “A” and “D” and further propagation of infection has been prevented through special measures.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան