Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիւ:

2019

Հատոր:

2/66

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Гилоян Г. А., Григорян А. А., Касумян Н. А.

Վերնագիր:

Ներկրված հոլշտին ցեղի մաքրացեղ երինջների դուստրերից ստացված երկրորդ սերնդի կովերի կաթնային մթերատվության տարիքային առանձնահատկությունները

Այլ վերնագիր:

Возрастные особенности молочной продуктивности коров второго поколения, полученных от дочерейзавезенных чистопородных нетелей голштинской породы ; Age-Related Characteristics of Milk Productivity in the Second Generation Bred from the Daughters of Imported Purebred Holstein Heifers

Ստեղծողը:

Գիլոյան, Գ. Հ. ; Գրիգորյան, Ա. Հ. ; Կասումյան, Ն. Ա.

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Խորագիր:

Անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն

Չվերահսկուող բանալի բառեր:

սերունդ ; ցեղ ; տնտեսական օգտակար հատկանիշ ; լակտացիա ; տարիք

Ծածկոյթ:

87-90

Ամփոփում:

Հայաստանում անասնաբուծության կատարելագործման նպատակով առաջարկվում է օգտագործել Եվրոպայից ներկրված հոլշտին ցեղի երինջների դուստրերից ստացված երկրորդ սերնդի կենդանիներին: 2017-2018 թթ. Արզնու տոհմային ԹՏԽ-ում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արոտամսուրային պահվածքի պայմաններում Գերմանիայից ներկրված մաքրացեղ երինջների դուստրերից ծնված երկրորդ սերնդի կովերը երրորդ ծնում կաթի քանակությամբ 305 օրում 1112 կգ- ով կամ 22,2 %-ով գերազանցել են ցեղի ստանդարտի պահանջները, ինչը վկայում է կլիմայավարժեցման բավարար ընթացքի, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիայով նախրի նորոգման համար ընտրված մատղաշի նպատակային աճեցման մասին:
С целью совершенствования скотоводства в РА предлагается использовать животных 2-го поколения, полученных от завезенных из Европы дочерей чистопородных нетелей голштинской породы. Исследованиями, проведенными в 2017-2018 гг. в ОАО “Арзнийская племенная ПСС” в условиях пастбищно- стойлового содержания, установлено, что коровы 2-го поколения, рожденные от дочерей завезенных из Германии чистопородных нетелей голштинской породы, в третьем отёле по количеству молока за 305 дней превзошли требования стандарта породы на 1112 кг или на 22,2%, что свидетельствует о достаточной акклиматизации, а также о целевом выращивании молодняка, выбранного для ремонта стада по новейшей технологии.
In order to improve cattle breeding in Armenia, it is proposed to use animals of second generation bred from the daughters of purebred Holstein heifers imported from Europe. The studies were conducted in 2017-2018 on the “Arzni Poultry, Cattle and Pig-Breeding” farm, OJSC under grazing and stall housing conditions. It was found out that the 2nd generation cows born from purebred heifers᾿ daughters imported from Germany, at the stage of the 3rd lactation have exceeded the requirements of the breed standard for 305 days᾿ milk amount by 1112 kg or by 22.2 % which evidences on sufficient acclimatization capacity, as well as on targeted breeding of the selected young replacement stock through innovative technologies.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Թուայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան