Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2020

Volume:

1/69

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Карапетян В. А.

Title:

Ծիրանի պտուղների չորացման կինետիկայի հետազոտումը կոնվեկտիվ և կոնվեկտիվ-միկրոալիքային չորացման պայմաններում

Other title:

Исследование кинетики засушивания плодов абрикоса при конвективнойи конвективно-микроволновой сушке

Creator:

Կարապետյան, Վ. Ա.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Սննդագիտություն և տեխնոլոգիա

Uncontrolled Keywords:

պտուղբանջարեղենային չիպսեր ; կոնվեկտիվ չորացում ; միկրոալիքային չորացում ; կոնվեկտիվ-միկրոալիքային չորացում ; չորացման ռեժիմ ; չորացման կինետիկա

Coverage:

108-112

Abstract:

Հոդվածում ներկայացված են կոնվեկտիվ և կոնվեկտիվ-միկրոալիքային չորացման պայմաններում ծիրանի պտուղների չորացման կինետիկայի ուսումնասիրության արդյունքները: Ըստ հետազոտությունների արդյունքների՝ կոնվեկտիվ-միկրոալիքային չորացման եղանակի կիրառության դեպքում ծիրանի պտուղների չորացման տևողությունը կրճատվում է 2,5 անգամ: Իսկ համաչափ չորացում ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախ կոնվեկտիվ չորացման տեղակայանքում պտուղների խոնավապարունակությունը հասցնել մինչև 25-30 %, ապա դրանք տեղափոխել միկրոալիքային չորացման տեղակայանք:
В статье представлены результаты исследования кинетики засушивания плодов абрикоса в условиях конвективной и конвективно-микроволновой сушки. По результатам исследований, при применении способа конвективно-микроволновой сушки продолжительность засушивания плодов абрикоса сокращается в 2,5 раза. А для обеспечения равномерной сушки необходимо вначале довести содержание влаги в плодах до 25-30 %, после чего переместить их в установку микроволновой сушки.
The study results on drying kinetics of the apricot fruits in convective and convective-microwave conditions are introduced in the article. According to the results of investigations the duration of drying process in apricot fruits is reduced in 2.5 times in case of applying the convective-microwave drying method. Thus, in order to provide uniform drying it is necessary, first, to dry the fruits up to 25 %-30 % moisture content in the convective drying plant and then to replace them into the microwave drying plant.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան